Jump to content

Սան Ժուան Բատիշտա դե Աժուդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Ժուան Բատիշտա դե Աժուդա
Նկարագրություն
Տեսակամրոց
Վարչական միավորՎիդա
Երկիր Բենին
Համալիրի մասPortuguese colonization of Africa?
Կառուցված1680
Ճարտարապետական ոճՎերածնունդ
Քարտեզ
Քարտեզ
 Forte de São João Baptista de Ajudá Վիքիպահեստում

Սան Ժուան Բատիշտա դե Աժուդա ամրոց (պորտ.՝ Fortaleza de São João Baptista de Ajudá - «Սուրբ Հովհաննես Մկրտչի օգնության ամրոց»), Պորտուգալիայի գաղութատիրական սեփականություն Դահոմեայում, Գվինեական ծոցի ափին, այժմ Բենինի Վիդա քաղաքի տարածքում։

Սան Ժուան Բատիշտա դե Աժուդա ամրոցը Պորտուգալիայի գաղութատիրական սեփականություն էր Դահոմեայում, Գվինեական ծոցի ափին, այժմ Բենինի Վիդա քաղաքի տարածքում։

Կոչվել է նաև «Աժուդա ֆակտորիա» կամ պարզապես «Աժուդա»։ Ամրոցը ընդամենը 4,5 կմ² տարածք ուներ, ամրացված առևտրային կետ էր՝ հարակից փոքր տարածքով։ 1958 թվականին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես արտերկրյա ամենափոքր գաղութ[1]։

Ամրոցը կառուցվել է 1680 թվականին թագավոր Պեդրու Երկրորդի հրամանով՝ ստրկավաճառության անվտանգությունն ապահովելու համար։ Առևտրի կետը կառուցել է Սան Տոմեի և Պրինսիպի նահանգապետ Ջակինտու դե Ֆիգեյրեդո ի Աբրեուն՝ Վիդա գյուղի տեղում։ 18-րդ դարի սկզբին լքված ամրոցը վերակառուցվել է 1721-1730 թվականներին։ Ֆինանսավորումը ստացվել է Սալվադոր տեղափոխվող աֆրիկացի ստրուկների հարկից։

1722 թվականի հունվարին ամրոցը փորձել է գրավել անգլիացի ծովահեն Բարտոլոմյու Ռոբերտսը, որը գերևարել է նավահանգստում կանգնած բոլոր՝ 11 նավերը։

1805-1844 թվականներին ֆակտորիայի տնօրենը եղել է ստրուկների առևտրով զբաղվող հայտնի Ֆրանսիշկու Ֆելիքս դե Սոուզան, որը 1845-1849 թվականներին զբաղեցրել է նահանգապետի պաշտոնը։ Բրազիլիայի անկախացումից հետո Սոուզան առաջարկել է կայսր Պեդրու Առաջինին Աժուդուն վերցնել իր տիրապետության տակ, բայց մտահղացումը չի իրականացել։

1861 թվականին պորտուգալացիները լքել են ամրոցը և այն մինչև 1893 թվականը ամրոցը ծառայել է որպես կաթոլիկ առաքելություն։ 1960 թվականի օգոստոսի 1-ին Դահոմեան անկախություն է ձեռք բերել և հռչակվել է Բենինի հանրապետությունը։ 1961 թվականին ամրոցը ծառայել է երկրի անկախությունը նշելու համար։ Մեկնելուց առաջ զավթիչները այրել են շինությունները։ 1964 թվականի նոյեմբերի 13-ի հրամանագրով ամրոցը ճանաչվել է պատմական հուշարձան։ Վերակառուցվել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ֆինանսական օգնությամբ։ Ամրոցում գործում է թանգարան, որն իր դռները բացել է 1967 թվականի սեպտեմբերի 6-ին[2][3][4]։

1974 թվականից հետո Պորտուգալիան ընդունել է Աժուդայի անեքսիան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The Guinness Book of Records. — London: Guinness Superlatives Limited, 1958.
  2. Hélène Joubert et Christophe Vital, Dieux, rois et peuples du Bénin : arts anciens du littoral aux savanes, Paris, 2008, 304 էջ (ISBN 978-2-7572-0185-5), էջ՝ 139
  3. Капланов, Рашид Мурадович Португалия после второй мировой войны. — М.: Наука, 1992. — ISBN 5-02-009086-7
  4. Хазанов, Анатолий Михайлович Португалия и ее империя в эпоху Салазара и Каэтану. — М.: Институт востоковедения РАН, 2015. — ISBN 9785990651371

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Mendonça J. de Colónias e Possessões Portuguesas. — Lisboa, 1877.
  • The Guinness Book of Records. — London: Guinness Superlatives Limited, 1958.
  • Капланов, Рашид Мурадович Португалия после второй мировой войны. — М.: Наука, 1992. — ISBN 5-02-009086-7
  • Хазанов, Анатолий Михайлович Португалия и ее империя в эпоху Салазара и Каэтану. — М.: Институт востоковедения РАН, 2015. — ISBN 9785990651371

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «FORTALEZA DE SÃO JOÃO BAPTISTA DE AJUDÁ» (պորտուգալերեն). Վերցված է 1.12.2017-ին.
  • Bill Humphrey (7.11.2014). «Odd moments in decolonization: São João Baptista de Ajudá» (անգլերեն). Վերցված է 1.12.2017-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ժուան Բատիշտա դե Աժուդա» հոդվածին։