Սելին Սյամմա
Սելին Սյամմա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 12, 1978[1] (45 տարեկան) |
Ծննդավայր՝ | Պոնտուազ, Վալ-դը-Ուազ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն՝ | Ֆրանսիա |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, կինոսցենարիստ և դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 1780037 |
Սելին Սյամմա[4] (ֆր.՝ Céline Sciamma, նոյեմբերի 12, 1978[1], Պոնտուազ, Վալ-դը-Ուազ, Ֆրանսիա), ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ և ֆեմինիստ[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սելին Սյամման ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 12-ին, Պոնտուազ քաղաքում, Ֆրանսիայի Վալ դը Ուազ դեպարտամենտում։ Կինեմատոգրաֆիական կրթությունը ստացել է La Fémis կինոդպրոցում, որտեղ նրա ուսուցիչը եղել է Սսավյե Բովուան։
2007 թվականին Սյամման իր նորամուտը նշել է «Ջրաշուշաններ» լիամետրաժ ֆիլմով, որը պատմում է 15-ամյա աղջկա պատմությունը, որը սիրահարված է գեղալողի թիմի ավագին։ Ֆիլմը ընտրվել Է Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի համար, ստացել Լուի Դելյուկի մրցանակ և առաջադրվել ֆրանսիական «Սեզար» ազգային կինոմրցանակի երեք անվանակարգերում։
Սյամմայի առաջին կարճամետրաժ ֆիլմը` «Պոլինը» (2010), ստեղծվել է հոմոֆոբիայի դեմ կառավարության արշավի շրջանակներում։
10-ամյա Լաուրայի աշխարհի մասին պատմող «Տղուհի» (անգլ.՝ Tomboy, 2011) ֆիլմն ստացել է Բեռլինի կինոփառատոնի «Թեդդի» մրցանակ և Օդեսայի կինոփառատոնի «Ոսկե Դյուկ» Գրան-Պրի[6]։
2014 թվականին թողարկված «Աղջիկների միություն» ֆիլմն ընտրվել է որպես Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորների երկշաբաթ» բաժնի բացման ֆիլմ[7]։
«Աղջկա դիմանկարը կրակի մեջ» ֆիլմը մրցանակ է ստացել Կաննի կինոփառատոնի «Լավագույն սցենարի համար» անվանակարգում[8]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004` Առաջին համայնքներ (սցենարիստ) (կարճամետրաժ)
- 2006` Թաքցրու ուրախությունը (սցենարիստ) (կարճամետրաժ)
- 2007` Ջրաշուշաններ (ռեժիսոր, սցենարիստ)
- 2010` Պոլին (ռեժիսոր) (կարճամետրաժ)
- 2010` Փղոսկրի աշտարակ (սցենարիստ)
- 2011` Տղուհի (ռեժիսոր, սցենարիստ)
- 2012` Վշտի կանչին (սցենարիստ)
- 2014` Աղջիկների միություն (ռեժիսոր, սցենարիստ)
- 2014` Երիտասարդ վագր (սցենարիստ)
- 2016` Երբ դու տասնյոթ տարեկան ես (սցենարիստ)
- 2016` Իմ կյանքը որպես Կուրժետ (սցենարիստ)
- 2017` Քամին պտտվում է (սցենարիստ)
- 2019` Աղջկա դիմանկարը կրակի մեջ (ռեժիսոր, սցենարիստ)
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սելին Սյամման լեսբուհի է։ 2014 թվականին Ադել Հանելը «Սեզար» մրցանակի շնորհման ժամանակ իր ելույթում հրապարակավ հայտարարել է, որ ինքը Սելինի հետ հարաբերությունների մեջ է, որի հետ ծանոթացել է 2007 թվականին «Ջրաշուշաններ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Զույգը բաժանվել է 2018 թվականին «Աղջկա դիմանկարը կրակի մեջ» ֆիլմի նկարահանումներից առաջ։
Ակտիվիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին Սելին Սյամման կինոարտադրության այլ այնպիսի հայտնի կանանց հետ, ինչպիսիք են Անյես Վարդան, Ավա Դյուվերնեյը, Քեյթ Բլանշետը և Լեա Սեյդուն, կազմակերպել և մասնակից է եղել 2018 թվականի Կաննի կինոփառատոնում անհավասարության դեմ ակցիային։ Առաջիններից մեկն է, որ միացել է ֆրանսիական կինոարդյունաբերության մասնագետների 50/50 շարժման` պաշտպանելով կինոյում գենդերային հավասարությունը[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #141290595 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2016 — European Film Academy.
- ↑ 3,0 3,1 2019 — European Film Academy.
- ↑ Օրիգինալ արտասանությունը` видео
- ↑ «Céline Sciamma, ou le cinéma au centre de la lutte féministe» (ֆրանսերեն). Telquel.ma. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Одесский МКФ: конкурс фильмов «kinokolo.ua» Արխիվացված 2011-09-10 Wayback Machine от 25 июля 2011
- ↑ «Cannes Directors' Fortnight 2014 lineup unveiled». Screendaily. Վերցված է 16.06.2016-ին.(չաշխատող հղում)
- ↑ Четвёртый фильм Селин Скьяммы, получивший в Каннах приз за сценарий
- ↑ «5050 en 2020» (ֆրանսերեն). 50502020. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելին Սյամմա» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 12 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ֆրանսիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 21-րդ դարի կինոռեժիսորներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Լեսբուհի արվեստագետներ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի ֆեմինիստներ