Սեմնանի նահանգ
Սեմնան օսթան պարս.՝ استان سمنان | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Սեմնան |
Բնակչություն | ▲702 360 մարդ (2016)[1] |
Տարածք | 97 491 կմ²[2] |
Սահմանակցում է | Ղոմի նահանգ, Հարավային Խորասան, Սպահանի նահանգ, Գոլեստան, Մազանդարան, Թեհրանի նահանգ, Ռազավի Խորասան և Հյուսիսային Խորասան |
ISO 3166-2 կոդ | IR-20 |
Հեռախոսային կոդ | 0231 |
Սեմնան օսթան (պարս.՝ سمنان, Սեմնան-է Օսթան), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում, երկրի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակից է Գոլեսթան, հյուսիս-արևելքից Հյուսիսային Խորասան, արևելքից` Ռազավի Խորասան, հարավ-արևելքից` Հարավային Խորասան, հարավից Սպահան օսթաններին, արևմուտքից Ղոմ և Թեհրան, հյուսիս-արևմուտքից Մազանդարան օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 97 491 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲702 360 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Սեմնան քաղաքն է։
Օսթանը ձևավորվել է Մազանդարան օսթանից անջատման արդյունքում[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 1-ին տարածաշրջանի, որի կենտրոնը Թեհրանն է[4]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեմնան նահանգը ձգվում է Էլբուրս լեռնաշղթայի երկայնքով։ Հարավային շրջանում նահանգին միանում է Դաշթե Քևիր անապատը։ Այս նահանգը կարելի է բաժանել երկու մասի` լեռնային և հարթավայրային։ Լեռնային մասում զարգացած է օգտակար հանածոների արդյունահանումը։ Այստեղ կան նաև մեծ թվով առողջարաններ։ Իսկ հարթավայրային մասում գտնվում են մի քանի հնագույն քաղաքներ, որոնցից մեկը եղել է պարթևների մայրաքաղաքներից։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 570 835 մարդ` 159 791 տնային տնտեսություններում[5]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 631 218 մարդ, որոնք ապրում էին 186 114 տնտեսություններում[6]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 702 360 մարդ` 215 571 տնտեսություններում[7]։
Տասը հազարից ավել բնակչությամբ քաղաքներն են Սեմնանը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 185 129 մարդ), Շահրուդը (150 129 մարդ), Դամղանը (59 106 մարդ), Գարմսարը (48 672 մարդ), Մեհդիշահրը (24 485 մարդ), Էյվանքին (13 518 մարդ), Շահմիրզադը (11 191 մարդ)[8]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում 560 502 մարդ կամ օսթանի բնակչության 79,8%-ը[7]։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսթանը բաժանված է 8 շահրեստանների (գավառների).
Շահրեստան | Բնակ. 2006[5] | Բնակ. 2011[6] | Բնակ. 2016[7] | Վարչ. կենտրոն |
---|---|---|---|---|
Արադան շահրեստան1 | — | — | 13 884 | Արադան |
Գարմսար շահրեստան | 77 676 | 81 324 | 77 421 | Գարմսար |
Դամղան շահրեստան | 81 993 | 86 908 | 94 190 | Դամղան |
Մեհդիշահր շահրեստան2 | — | 41 896 | 47 475 | Մեհդիշահր |
Մեյամի շահրեստան3 | — | — | 38 718 | Մեյամի |
Շահրուդ շահրեստան | 225 007 | 238 830 | 218 628 | Շահրուդ |
Սեմնան շահրեստան | 186 159 | 182 260 | 196 521 | Սեմնան |
Սորխե շահրեստան2 | — | — | 15 523 | Սորխե |
Ընդհանուր | 570 835 | 631 218 | 702 360 | |
1Առանձնացվել է Գարմսար շահրեստանից 2Առանձնացվել է Սեմնան շահրեստանից 3Առանձնացվել է Շահրուդ շահրեստանից |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսության հիմնական ճյուղերն են գյուղատնտեսություն (ցորեն, բամբակ, խնձոր, խաղող, պիստակ), առևտուր, տեքստիլ, սննդի, աէրոտիեզերական, ավտոմոբիլային և մետալուրգիայի արդյունաբերություն, շինանյութերի, ավտոմեքենաների պահեստամասերի և հեծանիվների արտադրություն, ածուխի հանքարդյունաբերություն, տրանսպորտ։
Իմամշահր քաղաքում տեղակայված է East Alborz ածխի արդյունահանման ընկերությունը, ինչպես նաև Սեմնան գիտական և տեխնոլոգիական պարկը, «Իրան Խոդրո»[9] շարժիչների արտադրության գործարանը, «Սիմանե Շահրուդ» ցեմենտի գործարանը, Իրանի խոշորագույն տիեզերակայանը և հրթիռային կայանը։ Սեմնան քաղաքում գործում է «Իրան Խոդրո» ավտոմոբիլային գործարանի մասնաճյուղը։ Դամղան քաղաքում գործում է «Իրան Խոդրո» ավտոպահեստամասերի գործարանը և «Խավարան Խոդրո» ավտոբուսի գործարանը։ Գյարմսար քաղաքում գործում է «Իրան Խոդրո» ավտոպահեստամասերի գործարանը։ Նահանգի տարածքում գտնվում է Սեմնան տիեզերակայանը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեմնան քաղաքում գտնվում են Մեծ շուկան, «Արգ» դարպասները, շրջակայքում` Քոհան Դեժ ամրոցը։ Մեհդիշահր քաղաքի մոտ (Սանգսար), գտնվում են Դարբաստ քարայրը և Շահմիրզադի առողջարանային գյուղը, որտեղ կա հին ամրոց և երկրի ամենախոշոր ընկույզի այգիները[10]։
Իմամշահր (Շահռուդ) քաղաքի մոտակայքում գտնվում են հինավուրց բնակավայրի ավերակները և հին գերեզմաններ։ Բաստամ քաղաքում կա Սելջուկների շրջանի մզկիթ և Բայազիդ Բիստամիի գերեզմանատունը, շրջակայքում` Խարականի գերեզմանը և Բայար ամրոցի ավերակները։ Դամղան քաղաքում գտնվում են հինավուրց ամրոցի և Թարիխխանե կոմպլեքսի (Սասանյաննրեի ժամանակաշրջանի տաճար և ամենահին մզկիթը երկրում), ավերակները, ինչպես նաև Փիրե Ալամդարի գերեզմանը, սելջուկների ժամանակաշրջանի ուրբաթօրյա մզկիթը և Ջաֆար աշտարակը, Չեհել Դոխթար[11] և Մեհմանդուսթ աշտարակները, հին մինարեթներ։ Դամղան քաղաքի մերձակայքում գտնվում են Թափփե Ղեյսար ամրոցի ավերակները, որը վերաբերում է պարթևական և սասանյան ժամանակաշրջաններին, Չեշմե Ալի գեղեցիկ օազիսը, Ղաջարիների դինաստիայի պալատներով, Սեփահսալար հնագույն քարավանատունը, Շիրբանդ քարանձավը։ Գյարմսար քաղաքի մերձակայքում գտնվում են Սթոնվանդ ամրոցը և Դաշթե Քևիր անապատի Թուրան ազգային պարկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
- ↑ 2,0 2,1 https://www.amar.org.ir/english/Iran-at-a-glance/Semnan
- ↑ Iran Provinces
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ 6,0 6,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2017 թ. օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
- ↑ https://travital.com/city/semnan/
- ↑ http://seeiran.ir/%D8%A8%D8%B1%D8%AC-%DA%86%D9%87%D9%84-%D8%AF%D8%AE%D8%AA%D8%B1%D8%A7%D9%86/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.ostan-sm.ir/Index.aspx?page_=form&lang=1&sub=0&tempname=Main&PageID=4290 Արխիվացված 2018-02-13 Wayback Machine
- http://tochka-na-karte.ru/Goroda-i-Gosudarstva/5654-Semnan.html
- http://semnan.isna.ir/default.aspx?NSID=5&SSLID=46&NID=10821
- http://www.mirassemnan.ir/homepage.aspx?site=DouranPortal&tabid=1&lang=fa-IR
- http://www.hamshahrionline.ir/details/18408
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմնանի նահանգ» հոդվածին։ |
|
|