Jump to content

Սերբիայի ազգային բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերբիայի ազգային բանկ
Տեսակկենտրոնական բանկ
Հիմնադրված էհուլիսի 2, 1884
ՎայրԲելգրադ, Սերբիա
Երկիր Սերբիա[1]
Կայքnbs.rs(սերբ.)(անգլ.)
 National Bank of Serbia Վիքիպահեստում

Սերբիայի ազգային բանկ (սերբ.՝ Народна банка Србије / Narodna banka Srbije), ազգային բանկ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Հիմնադրվել է 1884 թվականին[2]։ Բանկն իրականացնում է դրամավարկային քաղաքականության, սերբական դինարի և մետաղադրամի միանձնյա թողարկման, գների կայունության պահպանման, Սերբիայում ֆինանսական համակարգի կայունության խթանման գործառույթները[3]։

Սերբիայի ազգային բանկի հին գլխամասը Kralja Petra 12 հասցեում, Բելգրադ

Ազգային բանկը հիմնադրվել է 1884 թվականի հուլիսի 2-ին որպես Սերբիայի թագավորության արտոնյալ ազգային բանկ։ Այնուհետև ձևավորվել է որպես Սերբիայի ազգային բանկ և համարվում է առաջատար ժամանակակից բանկային հաստատություն[4]։ Բանկի առաջին կառավարիչն է եղել Ալեքսա Սպասիչը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո բանկը ենթարկվել է մի շարք փոփոխությունների, քանի որ երկիրը ընդլայնվել և դարձել է Հարավսլավիա։ 2003 թվականից բանկը վերադարձել է սերբական արժույթի։

Սերբիայի ազգային բանկի հիմնական գործառույթն է դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև դինարի փոխարժեքի քաղաքականության որոշումն ու իրականացումը, օտարերկրյա պահուստային արտարժույթների կառավարումը, թղթադրամների և մետաղադրամների թողարկումը, արդյունավետ վճարման և ֆինանսական համակարգերի պահպանումը։

Իրավահաջորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սերբիայի թագավորության արտոնյալ ազգային բանկ (հուլիսի 2,1884 - հունվարի 20, 1920)
  • Սերբիայի, Խորվաթիայի և Սլովենիայի թագավորության ազգային բանկ (հունվարի 20, 1920 - հոկտեմբերի 3, 1929)
  • Հարավսլավիայի թագավորության ազգային բանկ (հոկտեմբերի 3, 1929 - սեպտեմբեր, 1946)
  • Հարավսլավիայի ազգային բանկ (սեպտեմբեր, 1946 - հուլիսի 19, 2003)
  • Սերբիայի ազգային բանկ (հուլիսի 19, 2003)

Կառավարիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիայի ազգային բանկի կառավարիչների ցանկը բանկի 2003 թվականի վերահաստատումից հետո.

  • Մլադան Դինկիչ (փետրվարի 4, 2003 - հուլիսի 22, 2003)
  • Կորի Ուդովիչկի (հուլիսի 23, 2003 - փետրվարի 25, 2004)
  • Ռադովան Ելաշիչ (փետրվարի 25, 2004 - հուլիսի 28, 2010)
  • Դեյան Շոշկիչ (հուլիսի 28, 2010 - օգոստոսի 6, 2012)
  • Յորգովանկա Տաբակովիչ (օգոստոսի 6, 2012)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Бутаков Д.Д., Золотаренко Е.Д., Рыбалко Г.П. Валюты стран мира: Справочник / Под ред. С. М. Борисова, Г. П. Рыбалко, О. В. Можайскова. - 5-е изд., перераб. и доп. - М.: Финансы и статистика, 1987. - 383 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Global LEI index
  2. «National Bank of Serbia Archive». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. «About the NBS». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  4. «Tradition of Central Banking». National Bank of Serbia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերբիայի ազգային բանկ» հոդվածին։