Սերժի առաջին ակումբը եղել է գերմանական Շտուտգարտը։ 2010 թվականին հայտարարվեց նրա տեղափոխության մասին Լոնդոնի Արսենալ։ Տրանսֆերի արժեքը կազմեց 100000 եվրո։ Բայց իր նոր ակումբ նա եկավ 2011 թվականին[2][3]։ 2011/12 մրցաշրջանում Սերժը սկսեց խաղալ Արսենալի պատանեկան թիմում[4], իսկ առաջնության ավարտին մոտ նա տեղափոխվեց երկրորդ թիմ, որում խփեց 2 գնդակ՝ երեք խաղում։
2012/13 մրցաշրջանում Սերժը անցկացրեց իր առաջին խաղերը Արսենալի գլխավոր թիմում։ Նրա դեբյուտը տեղի ունեցավ 2012 թվականի սեպտեմբերի 26-ին Քովենթրի Սիթիի դեմ Ֆուտբոլային Լիգայի գավաթի շրջանակներում[5]։ Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ նրա դեբյուտը Պրեմիեր Լիգայում՝ Նորվիչ Սիթիի դեմ խաղի ժամանակ։ Չորս օր անց Սերժի դեբյուտը տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայում՝ Շալկե 04-ի դեմ խաղի ժամանակ։ 2013/14 Մրցաշրջանի սկզբում առաջին թիմի հաճախակի վնասվածքների պատճառով հեշտ էր հայտնվել հիմնական կազմում։ 2013 թվականի հոկտեմբերի 28-ին Սերժը խփեց իր առաջին գնդակը Պրեմիեր Լիգայում։ Իր վստահ խաղի շնորհիվ նա երկարաձգեց պայմանագիրը, որը կնքվեց հոկտեմբերի 28-ին[6]։