Jump to content

Սիփան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիփան (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղվերան (այլ կիրառումներ)
Սիփան
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորԲիթլիսի մարզ
ԼեռնաշղթաՀայկական լեռնաշխարհ
Բարձրությունը ծովի մակարդակից4058 մետր
Հարաբերական
բարձրություն
2189 մետր
Վերջին ժայթքում100 հազար տարի առաջ[1]
Սմիթսոնիան կոդ213021
Սիփան (Թուրքիա)##
Սիփան (Թուրքիա)

Սիփան, Նեխ Մասիք, Ծիփան, Սուփխան, այլ լեզուներով՝ թուրքերեն՝ Süphan Dağı, քրդ.՝ Sîpana Xelatê), հանգած հրաբուխ Հայկական լեռնաշխարհում՝ Վանա լճի հյուսիսում։ Բարձրությունը ծովի մակարդակից 4058 մ է։ Հայկական լեռնաշխարհի հինգերորդ գագաթն ըստ բարձրության՝ Արարատից (5165 մ), Սաբալանից (4811 մ), Ջիլոյից (4168 մ) և Արագածից (4090 մ, Հյուսիսային գագաթ) հետո։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմածին է, շառավղաձև մասնատված է կատարից իջնող գետահովիտներով ու ձորակներով։ Սիփանի լանջերը ծածկված են մարգագետիններով։

Սիփանի բարձունքներին ձնհալից գոյացել են երկու լճակներ, որոնց ջրերը Ծաղկանց լեռներից հոսող գետակների հետ սնում են Վանա լիճը։ Սիփանը անտառներ չունի, սակայն լանջերը ծածկված են ալպիական կանաչությամբ և գույնզգույն ծաղիկներով։

Սիփան լեռան ստորոտում Աղվերան գյուղի շրջակայքում գտնվում է հովիտ Աղվերան[2]։

Հարավ-արևելյան ստորոտում կա Արեն լիճը[3]։

Հայ նշանավոր նկարիչ Փանոս Թերլեմեզյանը Մեծ եղեռնից առաջ այցելել է իր ծննդավայրը՝ Արևմտյան Հայաստանի Վան քաղաքը։ Նա հիացել է Սիփան սարի գեղեցկությամբ և նկարել է այն Վանա լճում գտնվող Կտուց կղզուց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Notsu K., Fujitani T., Ui T., Matsuda J., Ercan T. Geochemichal features of collision-related volcanic rocks in central and Eastern Anatolia, Turkey // Journal of Volcanolology and Geothermal Research, Vol. 64, 1995
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 197 — 992 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 421 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիփան» հոդվածին։