Սլովակիայի ազգային գրադարան
Երկիր | Սլովակիա |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան |
Հիմնվել է | 1863 և 2000 |
Տեղադրություն | Մարտին |
Հասցե | Námestie J. C. Hronského 1 036 01 Martin |
Այլ տվյալներ | |
Կայք | snk.sk/sk(սլովակ.) և snk.sk/en(անգլ.) |
Սլովակիայի ազգային գրադարան(սլովակ.՝ Slovenská národná knižnica), Սլովակիայի ժամանակակից գիտական, մշակութային, տեղեկատվական և կրթական գրադարան, որը հավաքում, պահպանում և պաշտպանում է հայրենական և արտասահմանյան գրքերը և Սլովակիայի գիտելիքների այլ գրավոր աղբյուրներ։ Գրադարանի ֆոնդը ունի 4,0 միլիոն գիրք և 1,7 միլիոն արխիվային փաստաթղթեր, ինչպես նաև հազարավոր թանգարանային նմուշներ։ Գրադարանի կազմում ընդգրկված են մի շարք թանգարաններ. Գրականության թանգարան, որը նվիրված է Սլովակիայի գրականությանը և և ներգրավված էր Ազգային գերեզմանատան շնորհանդեսին (նշանավոր սլովակների գերեզմանների պատկերասրահ), Ա. Ս. Պուշկինի անվան Գրականության գրադարանը Բրոդզյանում, Ապոնիի Պատմական գրադարանը։ Համակարգում է Սլովակիայի գրադարանների զարգացման համակարգը, մասնակցում է գրադարանային ծառայությունների թվայնացմանը, համագործակցում է Սլովակիայի և արտասահմանյան ինստիտուտների հետ, որոնք իրագործում են տարբեր գիտական նախագծեր։ 2010 թվականից մասնակցում է DIKDA թվայնացման ծրագրին, որը հիմնադրվել է Եվրոպայի տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից, և թվայնացնում է իր աշխատանքները։
Ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սլովակիայի ազգային գրադարանը Մարտինում առաջարկում է հետևյալ տեղեկատվական ծառայությունները.
- գիրք վերցնել ընթերցանության համար (ինչպես ընթերցասրահում, այնպես էլ տնային ընթերցանության համար)
- միջգրադարանային ծառայություններ
- տեղեկատվության և հղումների հարցում
- ընթերցասրահներ
- տեղեկատվական-գիտական կենտրոն
- էլեկտրոնային տեղեկատվական տեսուրսների հեռավոր հասանելիություն
- համացանցի հասանելիություն
- արտոնագրային տեղեկատվական կենտրոն
- Wi-Fi հասանելիություն
Ընթերցողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընթերցանության քարտերը հասանելի են 15 տարին լրացած բոլոր սլովակներին։ Օտարերկրացիները կարող են գրադարանի քարտ ձեռք բերել ID-ի, անձնագրի կամ ուսանողական տոմսի միջոցով։ Յուրքանչյուր քարտ վավեր է մեկ տարի[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Vypozicne sluzby» (սլովակերեն). SNK. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- HANAKOVIČ, Štefan. 2013. Dejiny Slovenskej národnej knižnice : historické predpoklady, podmienky jej vzniku a účinkovania do roku 1960 : úvahy a svedectvá. Martin : Slovenská národná knižnica, 2013. 331 s. 9788081490200.