Սկավառականետորդ (քանդակ)
տեսակ | արձան |
---|---|
քանդակագործ | Միրոն[1] |
տարի | -450[1] |
բարձրություն | 156 սանտիմետր |
նյութ | մարմար և բրոնզ |
պատկերված են
| |
Discobolus Վիքիպահեստում |
«Սկավառականետորդ» (Դիսկոբոլ, հուն․՝ Δισκοβόλος, Diskobólos), մ.թ.ա. 5-րդ դարի հույն քանդակագործ Միրոնի (մ.թ.ա. 455) քանդակը։ Կրկնօրինակներից մեկը (հայտնաբերված 1781 թվականին Էսկվիլին բլուրում) պահվում է Հռոմի ազգային թանգարանում, Հռոմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սկավառականետորդի» բնօրինակը բրոնզաձույլ է[2], այն չի պահպանվել, սակայն կան քանդակի հռոմեական արվեստի բազմաթիվ կրկնօրինակները[3][4]։
Դիսկոբոլը քաջության, հոգևոր և ֆիզիկական ուժի մարմնացում է, դինամիկ մի ամբողջություն` կերտված անատոմիական ճշգրտությամբ։ Միրոնի քանդակը ոչ միայն պատմում է մի սկավառակ նետողի և մի մրցության մասին, այլև ամբողջացնում է օլիմպիական խաղերը` V դարի արվեստի մեջ տեղափոխելով։ Միրոնի ողջ ստեղծագործությունը կապված է իր ժամանակի հետ, իսկ «Դիսկոբոլն» իր արվեստի և արվեստով լեցուն ժամանակաշրջանի համագումարն է, որը ավանդվել է սերունդներին և ներկայացվել որպես դասական քանդակի օրինակ։
Քանդակը համարվում է ժամանակակից օլիմպիական շարժման խորհրդանիշը[5]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկավառականետորդը առանց հագուստի է, քանի որ պատկերված է օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկ, իսկ մրցությունների ժամանակ երիտասարդները մերկ էին հանդես գալիս։ Ըստ հին հունական ավանդության` մի վազորդ վազելու ընթացքում հանել է հանդերձը և հաղթել` այդպիսով սկիզբ դնելով օլիմպիական խաղերի առանց հագուստի ներկայանալուն։ «Դիսկոբոլը» բրոնզից է, սակայն մեզ հասած հռոմեական կրկնօրինակները մարմարից են։
Միրոնին լիարժեք հաջողվել է ցույց տալ պատանու շարժումը, ուժերի լարումը[6]։ Մարզիկը քանդակված է հենց սկավառակը նետելու պահին։ Ատլետը հանգիստ է, բայց միևնույն ժամանակ լարված, ինչպես լարվում են ցանկացած մրցությունից, պայքարից առաջ։ Նետ ու աղեղ հիշեցնող կեցվածքը արդեն իսկ խոսում է լարման մասին։ Ձեռքերի դիրքը, որն էլ ավելի ընդգծված է քանդակի ռակուրսի շնորհիվ, ցույց է տալիս նետման թափը։ Մեծ ֆիզիկական լարումը հավասարակշռվում է ներդաշնակ կոմպոզիցիայով։
Սկավառակի նետումը Հին Հունաստանում բավականին տարածված մրցության տեսակ էր։ Դեռևս արխաիկ ժամանակաշրջանում քանդակագործները ստեղծում էին դիսկոբոլների քանդակներ, սակայն այս արձանները կամ ռելիեֆների կերպարները մեզ չեն հասել։ Երիտասարդները հանգիստ կանգնում էին` փոքր-ինչ առաջ դրված աջ ոտքով` հերոս-մարտիկի ավանդական դիրքով։ Մարզիկները սակայն այսպիսի կեցվածք էին ընդունում ցանկացած մրցությունից առաջ։ Քանդակում միայն սկավառակն է, որ հստակ պատկերացում է տալիս, թե ինչ «մարտի» է պատրաստվում պատանին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Il Discobolo Capitolino
-
Il Discobolo di Castelproziano
-
Il Discobolo di Vienna
-
Il Discobolo Townley
-
Discobolo Townley, veduta posteriore
-
Discobolo Townley, veduta tergale
-
I discoboli Lancellotti e di Castelporziano nel Museo nazionale romano
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ernst H. Gombrich, La storia dell'arte raccontata da Ernst H. Gombrich, Hong Kong, Leonardo Arte, 2002.
- Charbonneux J, Martin R, Villard F, La Grecia classica, Perugia, Bur arte, 2005.
- Woodford S. The Art of Greece and Rome. — Cambridge: Cambridge University Press, 1982. — 186 p. — ISBN 0521298733
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ Woodford, Susan. (1982) The Art of Greece and Rome. Cambridge:Cambridge University Press, p. 16. ISBN 0521298733
- ↑ Haskell, Francis; Penny, Nicholas (1981), Taste and the Antique: the Lure of Classical Sculpture 1500-1900, New Haven: Yale University Press, pp. 200 & 227., ISBN 0-300-02641-2
{{citation}}
: Unknown parameter|lastauthoramp=
ignored (|name-list-style=
suggested) (օգնություն) - ↑ Kenneth Clark illustrated it in the 1956 edition of The Nude, fig. 130, p.241, as "after Myron".
- ↑ Ледовских, Наталья Петровна «Отечественная художественная культура» Արխիվացված 2017-05-05 Wayback Machine
- ↑ Kenneth Clark. (2010) The Nude: A study in ideal form. New edition. London:The Folio Society, pp. 134–135.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Myron's Discobolus Արխիվացված 2014-10-07 Wayback Machine A discussion about the sculpture between Dr. Beth Harris & Dr. Steven Zucker on video at Khan Academy/Smarthistory
- British Museum collection record, GR 1805.7-3.43 (Sculpture 250).
- Skulpturhalle, Basel collection record (German), 69-30/SH 948
- Capitoline Museum collection record, MC0241
- 3D preview
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկավառականետորդ (քանդակ)» հոդվածին։ |
|