Սուլթան Մուրադ դիվիզիա
Սուլթան Մուրադ դիվիզիա Sultan Murat Tümeni/فرقة السلطان مراد | |
---|---|
Տեսակ | զինված կազմակերպություն |
Մասն է | Սիրիայի Ազգային Բանակ
|
Գաղափարախոսություն | ազգայնականություն և Իսլամիզմ |
Ղեկավար | |
Ղեկավար կենտրոն | al-Bab, Հալեպի մարզ, Սիրիա |
Գործունեության տարածք | Հալեպի մարզ |
Ստեղծման տարեթիվ | մարտի 23, 2013 |
Անդամների քանակ | 1,300 (2013) 550+ (2016)[7] |
Կայք | sultanmurattumeni.com |
Սուլթան Մուրադ դիվիզիա (արաբ․՝ فرقة السلطان مراد, թուրքերեն՝ Sultan Murat Tümeni), Սիրիայի թուրքմենական ինքնության շուրջ ստեղծված զինված ապստամբական խմբավորում Սիրիայի քաղաքացիական պատերազմում։ Կապված է սիրիական ընդդիմության հետ և ակտիվորեն աջակցվում է Թուրքիայի կողմից, որն ապահովում է հրետանային և օդային աջակցության հետ մեկտեղ ֆինանսավորում և ռազմական պատրաստություն։ Սիրիայի բրիգադներից ամենանշանավոր խումբն է, որին աջակցում է Թուրքիան։
Գաղափարախոսություն և կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմանյան սուլթան Մուրադ 2-րդի պատվին անվանված Սուլթան Մուրադի դիվիզիայի դրոշում մեջբերված է Շահադին` արտահայտելու քաղաքական հավատարմությունը քաղաքական Իսլամին, իսկ կարմիրը խորհրդանշում է Օսմանիզմը։ Խմբի հրամանատարներից են Ահմեդ Օթմանը, Ֆեհիմ Իսան և Ալի Տեյհ Սալիհը որը ազգությամբ արաբ է[8][9]։
Սարքավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրիայի ապստամբ խմբավորումների շարքում, որոնք մասնակցում են Սիրիայում թուրքական ռազմական միջամտությանը, Սուլթան Մուրադ դիվիզիան այն խումբն է, որն ամենամեծ աջակցությունն է ստանում Թուրքիայի զինված ուժերից։ Գործողության ընթացքում դիվիզիան շահագործում է առնվազն 8 FNSS ACV-15 զրահափոխադրիչ։ Խումբը շահագործում է նաև Milkor MGL Նռնականետեր[փա՞ստ]:
Խմբի հիմնական ծանր սպառազինությունը բաղկացած է խոշոր տրամաչափի գնդացիրներով ևավտոպուշկներով զինված տեխնիկական մեքենաներից։ Ավելի վաղ դիվիզիան ստացել է BGM-71 TOW հակատանկային հրթիռներ Միացյալ Նահանգներից[10]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուլթան Մուրադ բրիգադը ստեղծվել է 2013 թվականի սկզբին և հիմնականում գործում է Հալեպի մարզում։ Մինչ 2016 թվականը խումբը պնդում էր, որ ունի մոտ 1300 մարտիկ[11]։ 2017 թվականի կեսերին այն ստեղծել է «Սուլթան Մուրադ բլոկը» Սիրիայի ազգային բանակի (ՍԱԲ) կազմում գտնվող այլ ստորաբաժանումների հետ միասին[12]։ Դիվիզիան մասնակցել է Սիրիայում թուրքական ռազմական միջամտությանը։
Հունիսի 4-ից 15-ը ընկած ժամանակահատվածում Սալթան Մուրադ դիվիզիայի և Ահրար ալ-Շամի և նրա դաշնակիցների կողմից Ալ-Բաբում և նրա մոտակայքում ծանր մարտեր են սկսվել։ Հունիսի 15-ին պատերազմական գործողությունների ընթացքում սպանվել է 33 մարդ վիրավորվել 55-ը։ Հունիսի 8-ին բախումների ընթացքում 60-ից 70 ՍՆԹ-ի մարտիկներ, այդ թվում` Սուլթան Մուրադ դիվիզիայի մի քանի հրամանատարներ, անցել են Սիրիայի բանակի և Սիրիայի դեմոկրատական ուժեր կողմը[13]։
Հավար Քիլիս օպերատիվ բաժնի տվյալներով, որի կազմի մեջ է մտնում Սուլթան Մուրադի դիվիզիան, Աբու Ալ-Հեյր Ալ-Մունբաջիի գլխավորած ստորաբաժանումը, որն անցել է կառավարության կողմը, զբաղվել է հանցավոր գործունեությամբ և պետք է ձերբակալվի[14]։
2019 թվականի նոյեմբերի սկզբին Սուլթան Մուրադի դիվիզիայի Հոմս Ալ Ադիա բրիգադը թուրքական կառավարության կողմից սիրիական բանակի մի քանի ռազմագերիների միակողմանի ազատ արձակումից հետո անցել է Ջեյշ ալ Իզզի կողմը[15]։
Պատերազմական հանցագործությունների մասին պնդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերիների խոշտանգում
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի սեպտեմբերին ԻԼԻՊ-ից Ջարաբուլուս քաղաքը գրավելուց հետո, Սուլթան Մուրադ դիվիզիայի մարտիկները հրապարակել են իրենց նկարները, որտեղ խոշտանգում էին ԺԻՋ (Ժողովրդական Ինքնապաշտպանության Ջոկատներ )-ի ռազմագերիների չորս անդամների, որոնք գերի էին ընկել ապստամբ խմբավորմանը, մինչդեռ, ըստ ԺԻՋ-ի պնդումների, նրանք փորձել են տարհանել խաղաղ բնակիչներին[16]։ Ըստ ԺԻՋ-ի, Սուլթան Մուրադ դիվիզիայի մարտիկներից երկուսը, ովքեր ներգրավված էին ռազմագերիների խոշտանգումների մեջ, հետագայում գերևարվել և հարցաքննվել են Հակաահաբեկչական ստորաբաժանումների կողմից[17]։
Քաղաքացիական տարածքների գնդակոծում
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հոկտեմբերի 25-ին, Սուլթան Մուրադ դիվիզիան գնդակոծել է Հալեպի վանքը[18]։
2016 թվականի մայիսին Amnesty International-ի զեկույցի համաձայն՝ իսլամիստական ապստամբ խմբավորումների, այդ թվում Սուլթան Մուրադի դիվիզիայի կողմից 2016 թվականի փետրվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում Շեյխ Մաքսուդի գնդակոծման արդյունքում սպանվել է առնվազն 83 խաղաղ բնակչի, այդ թվում՝ 30 երեխա, և վիրավորվել է ավելի քան 700 խաղաղ բնակիչ[19]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://syrianwardaily.wordpress.com/2017/11/24/syrian-war-daily-24th-of-november-2017/
- ↑ «Turkish Forces and Rebels Storm Into Syria, Taking IS Stronghold of Jarablus». VOA. 2016 թ․ օգոստոսի 24.
- ↑ «SULTAN MURAT TÜMENİ KOMUTANI FEHİM İSA TATHAMUS TÜRKMEN KÖYÜNÜN DEAŞ TERÖR ÖRGÜTÜNDEN TEMİZLENDİĞİNİ AÇIKLADI». 2016 թ․ օգոստոսի 24.
- ↑ https://syrianwardaily.wordpress.com/2017/11/22/syrian-war-daily-22nd-of-november-2017/
- ↑ «TÜRKMEN KOMUTANIMIZ ALİ SALİH ŞEHİT DÜŞTÜ». 2016 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Commander of the "rebels Khalidiya" .. fought in Homs and Idlib and was assassinated in the door». Enab Baladi. 2017 թ․ հունիսի 20.
- ↑ «InfoGraphic: Sultan Murad Division Armed faction in Syria». Archicivilians. 2016 թ․ նոյեմբերի 10.
- ↑ [1] Արխիվացված 2020-02-20 Wayback Machine IŞİD Tarafından Öldürülen Komutan: Ali Şeyh Salih
- ↑ «Sultan Murat Tugayları: Önce Çobanbey ardından Menbiç'e ilerleyeceğiz». 2016 թ․ օգոստոսի 25.
- ↑ «Rebel Soldiers 5 / The Sultan Murad Division». Historic Blog. 2017 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Sultan Murat Tümeni». 2016 թ․ օգոստոսի 16.
- ↑ «Deir al-Zour military council to join the bloc Sultan Murad north of Aleppo». Qasioun News Agency. 2017 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Uğur Ergan (2017 թ․ հունիսի 15). «Turkey confirms internal fight in Free Syrian Army». Hürriyet Daily News.
- ↑ «How did a military group get Assad-held areas of northern Aleppo». Al-Dorar al-Shamia. 2017 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «The "free" handover of regime's prisoners and violations of the Turkey-loyal factions open doors of anger and resentment in the ranks of the "National Army," leaked recordings of members of "Ahrar al-Sharqiyyah": the blame is on the minister of defense and faction leaders, not Turkey, and mercenaries now steal their parents and consider it as spoils of war • The Syrian Observatory For Human Rights». The Syrian Observatory For Human Rights (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «YPG holds Turkey-backed rebels accountable for torturing Kurdish fighters». ARA News. 2016 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Syrian rebels captured by YPG confess to torturing Kurdish fighters». Rudaw Media Network. 2016 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Targeting Christian Places of Worship in Syria» (PDF). Syrian Network for Human Rights.
- ↑ «Syria: armed opposition group committing war crimes in Aleppo - new evidence». Amnesty International. 2016 թ․ մայիսի 13.