Jump to content

Սուրբ Գևորգի խաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերբագիտության մեջ սբ. Գևորգի խաչը իրենից ներկայացնում է կարմիր խաչ սպիտակ ֆոնի վրա, որը ուշ միջնադարյան ժամանակներում ասոցացվել է սբ. Գևորգի հետ, ով ռազմական սրբերից մեկն էր, երբեմն համարվել է որպես խաչակիր։

Ասոցացվելով խաչակիրների հետ՝ կարմիր-սպիտակ խաչը ծագել է 10-րդ դարից։ Այն եղել է Ջենայի պետության դրոշը մինչ 10-րդ դարը։ Խորհրդանիշը ընդունվել է Սվաբյան Լիգայի կողմից, Սուրբ Հռոմեական կայսրության հեղափոխումից առաջ։ Կարմիր-սպիտակ խաչը բացառապես օգտագործվել է Իտալիայի հյուսիսային մասում և ծառայել է Բոլոնյայի, Պեդուայի, Ռեգիո Էմիլիայի, Մանտուայի, Վերկելի, Ալեքսանդրիայի խորհրդանիշ։ Դրան փոխարինել է մեկ այլ դրոշ «սբ. Ամբրոսի խաչ», որ ընդունվել է 1045թ Միլանի խորհրդի կողմից[1]։

Սբ. Գևորգի խաչը քառանկյուն դրոշի տեսքով

Սբ. Գևորգը Անգլիայում հեղափոխությունից հետո դառնում է «սրբերի հովանավոր»։ Սկզբնական ժամանակաշրջանից նրա դրոշը ճանաչվում է Անգլիայի ազգային դրոշը։ Սբ. Գևորգը սրբերի հովանավորություն էր անում նաև Իսպանիայի Կատալոնիայում և Վրաստանում։ Վրաստանի ազգային դրոշը կազմված է սբ. Գևորգի և Երուսաղեմի խաչերից։

Ծագումը և օգտագործումը միջնադարում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սբ. Գևորգի և վիշապի մանրանկարը թվագրված 1348թ
Սբ. Գևորգը որպես խաչակիր ասպետ

Սբ. Գևորգը մեծ հարգանք վայելեց Երրորդ Խաչակրաց արշավանքի ժամանակ որպես ռազմիկ-սուրբ։ Ըստ լեգենդի՝ նա հրաշքով փրկել է Բոլոնիայի Գոֆրեյին, իսկ Ռիչարդ Առյուծասիրտը իր պաշտպանությունը նրան է վստահել[2]։ Լեգենդը պատմում է, որ 1098թ հունիսի 28-ի Անտիոքի գրավման ժամանակ խաչակիրները մեծ օգնություն ստացան հսկայական զորքի կողմից, որը սպիտակ ձիեր էին հեծնած, ամբողջովին սպիտակ հագնված և սպիտակ պաստառներ ձեռքներին, որ գլխավորում էր սբ. Գևորգը, սբ. Դեմետրիուսը և սբ. Մերկուրիուսը։ Ի միջի այլոց, նախքան կաչակրած արշավանքի ավարտը, կարմիր խաչը չի ասոցացվել սբ. Գևորգի հետ[3]։ 1145թ[4] խաչակրաց երկրորդ արշավանքների ժամանակ կարմիր խաչը ասոցացվում էր տաճարականների միաբանության հետ, սակայն 1188թ կարմիր և սպիտակ խաչերը ընտրվել էին ի ճանաչում Ֆրանսիայի և Անգլիայի զորքերի, թագավորների՝ Ֆրանսիայի Ֆիլիպ II-ի և Անգլիայի Հենրի II-ի արշավանքների ժամանակ։ 1190թ կարմիր-սպիտակ խաչը Երուսաղեմի խաչի հետ միասին դարձավ խաչակրի խորհրդանիշը, իսկ 13-րդ դարում տարբեր առաջնորդներ կամ քաղաքական ուժեր կողմից, ովքեր ցանկանում էին իրենց ասոցացնել խաչակիրներին, դարձրին այն իրենց խորհրդանիշը։ Կարմիր-սպիտակ համադրությունը արվել է Արագոնի կողմից։ Այս ժամանակահատվածում սբ. Գևորգը պատկերվել էր որպես կաչակիր ասպետ, և կարմիր խաչը նրա հետ ոչ մի կապ ճուներ։ Տրանի տաճարում գտնվող խաչակրած դարաշրջանի որմնանկարը ցույց է տալիս, որ սբ. Գևորգը կարմիր բաճկոնը հաքին կրում է սպիտակ խաչ։ Դրոշի սպիտակ-կարմիր տարբերակը 12-րդ դարի գերմանացի խաչակիրների կողմից ընտրվել է որպես թագավորական դրոշ (Reichsbanner), և 1250թ Ֆրեդերիկ II-ը իր՝ դեպի Եվրոպա կատարած արշավանքներից հետո սկսեց օգտագործել այն։ Ռոմանական կայսրության ժամանակ այն շարունակվեց օգտագործվել որպես պատերազմի թագավորական դրոշ (Reichssturmfahne) ՝ ստեղծելով Սավոյայի դքսության, ներկայիս Դանիայի և Շվեյցարիայի դրոշներին։

(Vexillum beati Georgii) նշված է եղել ջենովացիների մատյաններում 1198թ-ականներին՝ վերաբերելով կարմիր խաչին, որի հետ պատկերված է եղել սբ. Գևորգը վիշապի հետ միասին։ Այս դրոշի պատկերումը տարածված է եղել մատյաններում մինչ 1227թ, և հայտնի է եղել «Յանուայի խորհրդի խորհրդանիշ խաչը» (insignia cruxata comunis Janue) անվանումով։ Դրոշը, սրբի պատկերը իր վրա կրելով, քաղաքի՝ պատերազմին մասնակցության դրոշն էր, բայց միայնակ խաչով դրոշը օգտագործվել է միայն 1240թ-ականներից[5]։

14-րդ դարում խաչակրաց արշավանքների ձախողումներից հետո դրոշը դարձավ խաորհրդանիշ, որը ուղիղ իմաստով ասոցացվում էր «խաչը վերցնելու» հետ՝ որպես խաչակրաց արշավանքների լուծում։ Համակարգված գերբագիտության զարգացման հետ միաժամանակ առաջացավ խաչի բազմաթիվ բացատրությունների և տերմինաբանության վերաբերյալ։ Ջուլիան Բերները հաղորդում է, որ գոյություն ուներ «Crossis innumerabull born dayli»: Սբ. գևորգի խաչը նախ և առաջ կապված էր հունական սովորական խաչի հետ, որ շոշափվում էր դրոշի եզրերի հետ (կարմիր կամ սպիտակ լինելը էական չէր)[6]։ 1647թ Թոմաս Ֆյուլլերը սբ. Գևորգի խաչի վերաբերյալ գրել է, որ այն մնացած զինանշանների նախամայրն է[7]։

Սուրբ Գևորգի՝ որպես խաչակիր ասպետի սկզբնական պատկերումները կարմիր-սպիտակ խաչի հետ թվագրվում են 13-րդ դարից ուշ[8] և 14 և 15-րդ դարերում այն տարածում է ստացել որպես սրբերի զինանշան։ Անգլիայի Էդվարդ III-րդ թագավորը 1348թ սբ. Գևորգին դասում է որպես Գարտի համայնքի սրբերի շարքին և օգտագործում է սպիտակ-կարմիր խաչը որպես թագավորական ստանդարտ։

Սբ. Գևորգի և վիշապի մանրանկարը թվագրված 1382թ

Պատմական ավանադույթները հավաստիացնում են, որ Ռիչարդ Առյուծասիրտը հենց ինքն է ընդունել և՛ դրոշը, և՛ Ջենովայի սրբին իր՝ խաչակրած արշավանքների ժամանակ։ Այս գաղափարը կարելի է տեսնել վիկտորյան դարաշրջանում. Պերինը (1922թ) դրան վերաբերում է որպես ընդհանուր համոզմունքի, և այն դեռ տարածված է ժողովրդի գիտակցության մեջ, չնայած դա չի կարող հիմնավորվել որպես պատմական։

1992թ Յորքի դուքսը դրոշի ծագման և ջենովացիների դրոշի հետ կապի վերաբերյալ այսպիսի նշումներ է արել.

  «Սբ. Գևորգի կարմիր-սպիտակ խաչը ընդունվել է Անգլիայում, 1190թ Լոնդոնի Սիթիի ՝ Միջերկրական ծով ուղվող նավերի անձնակազմի համար, որի նպատակն էր հաջողության հասնել ջենովացիների պաշտպանության ներքո։ Այս արտոնության համար Անգլիայի միապետը տարեկան տուրք է տվել Ջենովայի դոգին։»

Կարմիր խաչը Անգլիայում ներկայացվել է 13-րդ դարից ուշ, բայց ոչ որպես դրոշ, և այն ոչ էլ ասոցացվում էր սուրբ Գևորգի հետ։ Այն կրել են անգլիացի զինվորները՝ ի հիշատակ Էդվարդ I-ի թագավորության առաջին տարիների (1270ականներ)[9][10], և ի միջի այլոց մի քանի տարի ավելի շուտ է ծագել, քան բարոնների երկրորդ պատերազմը, ավելի կոնկրետ 1265թ Իվիշհեմի ճակատամարտում, որի ընթացքում, ըստ Վիլիամ Ռիշանջերի, Սիմիոն դը Մորֆորը մեղադրում էր թագավորին իր՝ զինվորներին խաչերով նշան անելու գաղափարը[11]։

Սուրբ Գևորգը Անգլիայի հովանավոր սուրբ դարձավ 1348թ-ին ՝ստեղծելով Գարտի համայնքը, և 1552թ-ին բացի սբ. Գևորգի դրոշից, մյուս սրբերի դրոշների վերացման գործընթացը իր գագաթնակետին հասցնելիս։ 1348թ-ից սկսած և ողջ 15-րդ դարի ընթացքում Անգլիայի Պլանտագենետների դինաստիայի օրոք սբ. Գևորգի խաչը ծածանվել է որպես թագավորական ստանդարտ։

Սբ. Գևոորգը Լանկաստերի Էրլի հետ
Սբ. Գևորգի դրոշը Լիդսի քաղաքի խորհրդարանի շենքին, 2009թ

Բրիտանական միավորված դրոշը ստեղծվել է 1606թ-ին 1603թ-ին Անգլիայի և Շոտլանդիայի միավորումից՝ «Թագերի միավորում»-ից հետո՝ միավորելով սբ. գևորգի խաչը սբ. Էնդրյուի խաչի հետ, որ Շոտլանդիայի դրոշն էր։ Դրոշը սկզբում օգտագործվում էր ծովային ցուցադրություններով, հետագայում պատկերվեց միայն թագավորական նավերի վրա։ Հետագայում՝ մինչ 1707թ Ունիայի պայմանագիրը, սբ. Գևորգի խաչը մնաց որպես Անգլիայի դրոշ մեկ այլ նպատակների համար։ Ունիայի պայմանագրից հետո միավորված առաջին դրոշը դարձավ ազգային դրոշ Մեծ Բրիտանիայի թագավորության յուրաքանչյուր նպատակի համար։ Այս պահից ի վեր սբ. Գևորգի խաչը դարձավ Անգլիայի և Ուելսի խորհրդանիշ Շոտլանդիայի և Իռլանդիայի խորհրդանիշների, ինչպես նաև Կրոնվելի պրոտեկտորատի դրոշների կողքին 1649-1660թթ։

Սուրբ Գևորգի դրոշը թագավորական նավատորմի ծովակալի աստիճանի դրոշն է, և քաղաքացիական նավով արգելված է բարձրացնել այդ դրոշը։ Այնուամենայնիվ, փրկված Դունկերկի փոքր նավերը, որոնք մասնակից են եղել Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Դունկերկի տարհանմանը, թույլտվություն ունեն բարձրացնել դրոշը։ Սա սովորաբար արվում է պաշտոնական ձևով։

Անգլիկան եկեղեցու պատկան եկեղեցիները կարող են բարձրացնել սբ. Գևորգի խաչը այն դեպքում, երբ մեկ այլ դրոշ հատուկ պատճառներով բարձրացված է։ Եկեղեցու կողմից դրոշի՝ ճիշտ բարձրացման եղանակը, սկսած 1963թ Էրլ Մարշալի հրամանով, եպիսկոպոսի ձախ ձեռքերով վերև դեպի ձախ կողմ պարզելն է[12]։

Սբ. Գևորգի դրոշը վերածնունդ ապրեց 20-րդ դարասկզբին ֆուտբոլով ներշնչված բնակչության կողմից, և իհարկե, ի պատասխան Շոտլանդիայում և Ուելսում տեղի ունեցող շարժումների[13]։

2010թ-ի աշխարհի գավաթի ժամանակ ՄԲ վարչապետ Դեվիդ Քեմերունը պառլամենտին ասաց, որ դրոշը կբարձրացվի իր պաշտոնական նստավայրում, և ոչ մի հավելյալ հարկային վճարում չի լինի Անգլիայի մասնակցության ընթացքում։

Ժառանգած օգտագործումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիայի դրոշը
Յունիոն Ջեք
Վրաստանի ֆրոշը սբ. Գևորգի դրոշը մեջտեղում
Բարսելոնայի դրոշը

Լոնդոնյան Սիթիի դրոշը ներառում է սբ. Գևորգի խաչը՝ սպիտակ ֆոնի վրա, և կարմիր թուր։ Ասում են, որ թուրը խորհրդանշում է այն թուրը, որով գլխատվել է սբ. Պոլը, ով քաղաքի սուրբն էր[14]։

Գըրնսին թույլտվություն է ունեցել օգտագործել սբ. Գևորգի խաչը որպես նահանգի դրոշ 1936-1985թթ։

Մոնտրեալի զինանշանը, որ առաջին անգամ օգտագործվեց 1833թ-ին, պարունակում էր սբ. Պատրիկի խաչը Անգլիայի, Շոտլանդիայի, Իռլանդիայի և Ֆրանսիայի ծաղկե էմբլեմաների հետ միասին։ 1938թ խաչը փոխարինվեց սբ. Գևորգի խաչով՝ ներկայացնելով Անգլիայի գերիշխող ազդեցությունը Կանադայում, և հաջորդ տարի դրոշը ընդունվեց նոր ոճով։ Բրիտանական Կոլումբիայի Նանաիմո քաղաքում սբ. Գևորգի խաչը նույպես օգտագործվում է իրենց դրոշի, զինանշանի վրա նավի և ածխի կտորների հետ, որն հիմնական արտահանվող ապրանքն է։

Կանադական երեք գավառներ և մեկ տարածաշրջան օգտագործում են սբ. Գևորգի խաչը իրենց զինանշաններում։ Դրանք են՝ Ալբերտան, Մանիտոբան, Օնտարիոն և Յուկոն՝ ի նշան Անգլիայի՝ Կանդայում գերիշխանության։

Ավստրալիական նահանգ Հարավային Նոր Ուելսի պետական կրծքանշանը պարունակում է սբ. Գևորգի խաչը, ոսկեգույն առյուծը՝ կենտրոնում, և ութանկյուն աստղեր խաչի ամեն կողմում։

Բրիտանական թագավորական նավատորմի սպիտակ ինսայնի դրոշը կազմված է սբ. Գևորգի խաչից և ծայրամասում գտնվող Յունիոն դրոշից։ Ավելին, շատ երկրներ ունեն սպիտակ ինսայնի տարբերակներ՝ իրենց պետական դրոշը ծայրամասում, ինչպիսին է Հնդկական նավատորմի ինսայնը[15]։

Սուրբ Գևորգը համարվում է Վրաստանի հովանավոր սուրբ, և սբ. Գևորգի դրոշը օգտագործվել է 5-րդ դարում վրացի թագավոր Վախթանգ Գորգասալիի կողմից[16]։ 13-րդ դարում Վրաստանի թագուհի Թամարը սելջուկ թուրքերի արշավանքների ժամանակ սբ. Գևորգի դրոշի ներքո է հանդես եկել։ Երուսաղեմյան չորս խաչերը հետագայում ավելացվել են Գևորգի 5-րդի կողմից, ով 1334թ Վրաստանը մաքրեց մոնղոլ ցեղերից։

Դրոշը դադարեց գործել Ռուսաստանին բռնակցվելու և վրացական միապետության տապալման տարիներին։ Այնուամենայնիվ այն վերականգնվեց հայրենասիրական շարժման ժամանակ 1990թ-ին։ Վրացիների մեծամասնությունը հավակնում էր Վրաստանի միջնադարյան դրոշի վերականգնմանը ներառյալ Վրաց Ուղղափառ եկեղեցու Համայն Վրաստանի ազդեցիկ կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի։ Դրոշը վերջնականապես ընդունվել է Վրաստանի պառլամենտի կողմից 2004թ հունվարի 14-ին։ Այն պաշտոնապես ընդունվել է նախագահական հրամանով, որը ստորագրել է Միխեիլ Սաակաշվիլին հունվարի 25-ին նախագահ ընտրվելուց հետո։

  • Բարսելոնայի դրոշը կազմված է սբ. Գևորգի խաչից, ով քաղաքի հովանավոր սուրբն էր, Սենյերայի ավանդական կարմիր և դեղին գծերով, որը Արագոնի թագի հին խորհրդանիշն է։ Այնտեղ շերտերը ուղղահայաց են, չնայած Կատալոնիայի ժամակակից դրոշը ունի հորիզոնական շերտեր[17]։
  • Սարդինիայի դրոշը հայտնի է որպես Չորս խափշիկի դրոշ՝ կազմված սպիտակ ֆոնի վրա գտնվող կարմիր խաչից և չորս խափշիկի գլխից։ Այն նկարագրվել է որպես սբ. Գևորգի խաչի կրող[18]։
  • Գերմանիայի Ֆրայբարգ իմ Բրայսգու քաղաքի զինանշանը պարունակում է սբ. Գևորգի խաչը, քանի որ սբ. Գևորգը քաղաքի սրբերից մեկն է եղել։
  • Շվեդիայում սբ. Գևորգի խաչը երբեմն ասոցացվում է որպես պաթե խաչ, որ օգտագործվում է շվեդ մասսայականության կողմից[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Official site of Commune of Milan. Historical background Արխիվացված 2020-08-11 Wayback Machine. The chronicles say it was chosen as a combination of the ancient white flag of Milanese plebs, attested in 1038 during Conrad II's siege of Milan, and the red cross pattée that was an ancient symbol of Lombard nobility. It is also attested, in this older version, in a diplomatic letter dated 1155. See also: Evolution of Milan's flag.
  2. William Woo Seymour, The Cross in Tradition, History and Art, 1898, p. 387
  3. Perrin, British Flags (1922), p. 20: "they imagined that they had seen a great army on white horses, clothed in white and bearing white banners in their hands, issue from the neighbouring mountains and come to their assistance. The leaders of this ghostly army, recognised by their names written on their banners, were St George, Saint Demetrius, and St Mercurius. If at this time the red cross had become the distinctive sign of St George one or other of these writers would surely have mentioned it, but all agree that the banners were white."
  4. Barber, The New Knighthood, p. 66: "According to William of Tyre it was under Eugenius III that the Templars received the right to wear the characteristic red cross upon their tunics, symbolising their willingness to suffer martyrdom in the defence of the Holy Land." (WT, 12.7, p. 554. James of Vitry, 'Historia Hierosolimatana', ed. J. ars, Gesta Dei per Francos, vol I (ii), Hanover, 1611, p. 1083, interprets this as a sign of martyrdom.)
  5. Aldo Ziggioto, "Genova", in Vexilla Italica 1, XX (1993); Aldo Ziggioto, "Le Bandiere degli Stati Italiani", in Armi Antiche 1994, cited after Pier Paolo Lugli, 18 July 2000 on Flags of the World.
  6. William Woo Seymour, The Cross in Tradition, History and Art, 1898, p. 363
  7. Fuller, A Supplement of the Historie of the Holy Warre (Book V), 1647, chapter 4.
  8. E.g., Bibliothèque municipale de Valenciennes ms. 838, a martyrology dated to the last quarter of the 13th century, depicting St George in miniature on fol. 78v. (/manuscriptminiatures.com, enluminures.culture.fr)
  9. "I have been unable to find any solid ground for the common belief that the cross of St George was introduced as the national emblem of England by Richard I, and am of opinion that it did not begin to attain that position until the first years of the reign of Edward I." Perrin, British Flags, 1922, p. 15
  10. Perrin, British Flags, 1922, p. 20.
  11. "[W]hen Montfort saw the advance of the royal troops [wearing a red cross as their distinguishing mark], he exclaimed that 'They have not learned that for themselves, but were taught it by me.Կաղապար:'" M. Prestwich, Plantagenet England: 1225-1360 (2005), p. 51.
  12. Church of England - Use of the flag; Flags of the World; 23 October 2008
  13. McCarthy, Michael (2010 թ․ ապրիլի 23). «Identity parade: What do flags say about nations – and human nature?». The Independent. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  14. City of London Արխիվացված 23 Հունվար 2009 Wayback Machine, Britishflags.net
  15. http://www.dailymail.co.uk/indiahome/indianews/article-2716049/Indian-Navy-launch-Satyameva-Jayate-credo-new-logo.html
  16. Theodore E. Dowling, Sketches of Georgian Church History, New York, p. 54
  17. Herreros i Agüí, Sebastià (2005). «La bandera de Barcelona, 1991-2005» [The flag of Barcelona, 1991-2005] (PDF). International Congress of Vexillology - Vexilobaires. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  18. Curry, Ian. «Blindfolded moors – the flags of Corsica and Sardinia – Almost History» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  19. Nationalencyklopedin, "Georgskors", retrieved 12 August 2010. Swedish. For example, the cross of the Swedish Order of Freemasons was defined by the King of Sweden in 1928 to be a "red St George's cross with triangular arms".[փա՞ստ] In Finland, the Cross pattée is called Yrjön risti "George's cross", while the red cross on a white background is called Pyhän Yrjön risti "Saint George's cross". Kimmo Kara, Vaakunaselitys, Helsinki 1989, ISSN 0784-7602, p. 49 51