Մատուռի գմբեթն ունի յուրօրինակ ճարտարապետություն, որը եզակի է ողջ Հայաստանում։
Մատուռն աչքի է ընկնում իր քանդակներով, որոնք պատկերում են Տիրամորը մանկան հետ, սուրբ նահատակ երեք կույսերին՝ Հռիփսիմեին, Գայանեին և Շողակաթին։ Բացի այդ եկեղեցին ունի Սբ. Հռիփսիմեին նվիրված բարձրաքանդակ[1]։