Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Կամենեց-Պոդոլսկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Ստեփանոս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և գոյություն չունեցող շենք կամ կառույց |
Երկիր | Ուկրաինա |
Տեղագրություն | Կամենեց-Պոդոլսկի |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1633 |
Անվանված | Ստեփանոս Նախավկա |
Հիմնադրված | 1633 |
Սուրբ Ստեփանոս եկեղեցի, Կամենեց-Պոդոլսկի հայկական եկեղեցին, որը կառուցվել է 1633 թվականին և ավերվել է թուրքական տիրապետության շրջանում 1672-1699 թվականներին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1633 թվականին։ Եկեղեցին գտնվում էր հայկական շուկայից հարավ և իրենից ներկայացնում էր ոչ մեծ չափերի կառույց, որն ավելի շատ նման էր մատուռի։ Հայ պատմաբան և ճանապարհորդ Մինաս Բժիշկյանի (1777-1851) հավաքած տեղեկությունների համաձայն՝ ցանկանալով լսել եկեղեցական ծառայությունն ու պատարագը, եկեղեցին, իր տան մոտ, փողոցի հակառակ կողմում, կառուցել է տեղի մի մեծահարուստ։ Եկեղեցում պահպանվել են Ժվանեցից բերված արձանը, Աստվածամոր արձանը, ինչպես նաև մի քանի ձեռագրեր և Սև մարմարի հարթաքանդակ՝ գրությամբ։ Այս արձանագրության թերի վերծանումը բերվել է Մ․ Բժշկյանի գրքում, որը հրատարակվել է 1830 թվականին։ Ըստ երևույթին, այդ գրությունը մնացել է Ս. Ստեփանոս եկեղեցու շինարարի կողմից, այն ի սկզբանե տեղադրվել է մուտքի մոտ, սակայն քաղաքի գրավումից հետո թուրքական զորքերի կողմից այն հանվել է և այնքան է վնասվել, որ եկեղեցու շինարարի անունն ամբողջությամբ չի վերծանվում[1]։ Ամենայն հավանականությամբ եկեղեցին ավերվել է թուրքական տիրապետության տարիներին (1672-1699)[2]։
Այլ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Աստվածածնի սրբապատկերը, որը պատվել է բոլոր քրիստոնեական դավանանքներով, վերադարձվել է Կամենեց-Պոդոլսկ, սուրբ Նիկողայոս և սուրբ Աստվածածնի Վերափոխման հայկական եկեղեցիները գտնվել են ավերված վիճակում, այդ պատճառով 1700 թվականի մայիսի 22-ին սրբապատկերը տեղադրվել է սուրբ Ստեփանոսի մատուռում։ Ենթադրվում է, որ մատուռը ստացել է Սուրբ Ստեփանոս անունը՝ ի հիշատակ քաղաքում գոյություն ունեցող համանուն եկեղեցու[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 В. Р. Григорян (1980). ««История армянских колоний Украины и Польши» (армяне в Подолии)». Ер.: Издательство АН Арм. ССР, стр. 77-92. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Сецинский, Евфимий Иосифович, «Исторические сведения о приходах и церквах Подольской епархии. Т. I. Каменецкий уезд» Արխիվացված 2013-11-10 Wayback Machine (Каменец-Подольск, 1895); стр 82 Արխիվացված 2020-01-16 Wayback Machine копия Արխիվացված 2016-03-09 Wayback Machine