Սոֆիայի համալսարան
Սոֆիայի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | հոկտեմբերի 1, 1888 |
Հիմնադրիր | Ազգային մեծ ժողով |
Անվանված է | Կլիմենտ Օխրիդսկի |
Ռեկտոր | Anastas Gerdjikov? և Georgi Vŭlchev? |
Անդամակցություն | Միջազգային GLAM լաբորատորիաների համայնք[1], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2] և European Open Science Cloud Association?[3] |
Երկիր | Բուլղարիա[4] |
Կայք | uni-sofia.bg |
Sofia University Վիքիպահեստում |
Սոֆիայի համալսարան, կամ Սոֆիայի «Սուրբ Կլիմենտ Օհրիդսկի» համալսարան (բուլղար․՝ Софийски университет „Св. Климент Охридски“), Բուլղարիայի ամենահին բարձրաագույն ուսումնական հաստատությունը՝ հիմնված 1888 թվականի հոկտեմբերի 1-ին։ Համալսարանի շենքը կառուցվել է 1924 - 1934 թվականների ընթացքում՝ Եվլոգի և Խրիստո Գեորգիև եղբայրների ֆինանասական աջակցությամբ, որոնց արձանները այժմ գտնվում են շենքի ճակատային մասում։ Համալսարանը ընդգրկում է 18,624 մ² տարածք և 324 շինություն։
Սոֆիայի համալսարանը ունի 16 ֆակուլտետներ և 3 բաժիններ, որտեղ 21,000 ուսանողներ ստանում են իրենց կրթությունը։ Այն նաև ընդգրկում է համալսարանական գրադարան, հրատարակչություն, համակարգչային կենտրոն, սպորտային կենտրոն և մի քանի այլ ենթակառուցվածքներ։ Ներկայիս ռեկտորն է Իվան Իլչևը։
Սոֆիայի համալսարանը գլխավորում է ազգային վարկանշային ցուցակը և համապատասխանաբար մտնում է աշխարհի համալսարանների լավագույն 4 տոկոսի մեջ[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանը հիմնադրվել է 1888 թվականի հոկտեմբերի 1-ին, Բուլղարիայի ազատագրումից 10 տարի անց։ Համալսարանը նպատակ ուներ ծառայելու որպես Բուլղարիայի հիմնական բարձրագույն ուսումնական հաստատություն բարձրագույն կրթություն ստանալու համար։ Սկզբնապես այն ուներ 4 հիմնական և 3 հավելյալ դասախոսներ և 49 ուսանողներ։ Հիմնվելով որպես մանկավարժական կուրս, այն մի քանի ամսից դարձել է ավագ դպրոց, ապա 1904 թվականին՝ համալսարան։ Համալսարանի առաջին ռեկտորը եղել է Ալեքսանդր Տեոդորով-Բալանը։
Համալսարանի հիմնման առաջին տարում այն ուներ 3 ֆակուլտետ. պատմության և փիլիսոփայության (սկսած 1888 թվականից), մաթեմատիկայի և ֆիզիկայի (սկսած 1889 թվականից), իրավագիտության (սկսած 1892 թվականից)։ Համալսարանում ուսուցանվում էր պատմություն, աշխարհագրություն, սլավոնական բանասիրություն, փիլիսոփայություն և մանկավարժություն, մաթեմատիկա և ֆիզիկա, քիմիա, բնական գիտություններ և իրավագիտություն[6]։ Առաջին կանայք, թվով 16-ը, ընդունվել են համալսարան 1901 թվականին։ Նոյեմբերի 25-ը (Օհրիդի սուրբ Կլիմենտի օրը) հաջորդ տարի դարձել է համալսարանի պաշտոնական տոն։
1907 թվականին, երբ արքայազն Ֆերդինանդը բացեց Ազգային թատրոնը, արժանացավ համալսարանի ուսանողների դժգոհությանը, ինչի պատճառով համալսարանը փակվեց 6 ամսով և բոլոր դասախոսները հեռացվեցին աշխատանքից։ Ճգնաժամը հաղթահարվեց 1908 թվականին, միայն նոր կառավարության՝ Ալեքսանդր Մալինովի գլխավորությամբ իշխանության գալով։ Երբ սկսվեց բալկանյան պատերազմը, 1379 ուսանողներ (725 տղամարդ և 654 կին) գրանցվեցին համալսարան հաճախելու համար։ Չորրորդ ֆակուլտետը (դեղագործության) հիմնվել է 1917 թվականին, հինգերորդը՝ գյուղատնտեսության ֆակուլտետը, հիմնվել է 1921 թվականին, անասնաբուժության և աստվածաբանության ֆակուլտետները հիմնվեցին 1923 թվականին։ 1922 - 1923 թվականներին Սոֆիայի համալսարանն ուներ 111 ամբիոնում 205 դասախոս և ասիստենտ, 2388 ուսանող, որոնցից 1702-ը տղամարդիկ, 686-ը՝ կանայք։
Սոֆիայի համալսարանի հիմնաքարը դրվեց նոր կառույցում, 1924 թվականի հունիսի 30-ին։ Միջոցները ապահովվում էին Եվլոգի և Խրիստո Գեորգիև եղբայրների կողմից։ Ռեկտորատը կառուցվել է ֆրանսիացի ճարտարապետ Հենրի Բրեանսոնի սկզբնական պլանով։ Հենրի Բրեանսոնը 1907 թվականին հաղթել էր մրցույթը։ Գծագրերը մշակվել են Նիկոլա Լազարովի կողմից և վերամշակվել Յորդան Միլանովի կողմից, ով նաև ղեկավարել է կառուցման աշխատանքները, բայց մահացել է մինչև պաշտոնական բացումը (դեկտեմբերի 16, 1934 թվական)։
1929 թվականի հոկտեմբերի 27-ին բնական գիտությունների դոկտորական առաջին թեզը պաշտպանել է Վասիլ Ցանկովը։ Երկրորդը՝ քիմիայի բնագավառից, պաշտպանվել է 1930 թվականի հուլիսի 1-ին Ալեքսանդր Սպանովի կողմից։ 1930 - 1931 թվականներին համալսարանը ունեցավ 4 նոր դոկտորներ։ 1944 թվականի սեպտեմբերի 9-ից հետո տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից և Բուլղարիայի ժողովրդական հանրապետության առաջացումից հետո երկրի համալսարանական համակարգում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ։ Այդ ընթացքում՝ 1944 - 1945 թվականներին, համալսարան էր հաճախում 13,627 ուսանող, որոնց դասավանդում էին 182 պրոֆեսորներ և խոսնակներ և 286 ասիստենտներ։ Կոմունիստ պրոֆեսորները ներկայացվել են համալսարանի բարձրագույն մարմիններին՝ փոխարինելով նրանց, ովքեր իրենց հայացքների համար հեռացվել էին։ Հիմնվել են կուսակցական ամբիոններ, իսկ խորհրդային մոդելից հետո համալսարանը փակվել է։ 1947 թվականին հիմնվել է 3 նոր ֆակուլտետ՝ անտառագիտության, կենդանաբանության և էկոնոմիկայի։ Տեղի ունեցան նշանակալի փոփոխություններ։ Փոփոխություններից մեկն էլ հետագա տարիներ ընթացքում համալսարանների բաժինների առանձնացումն ու առանձին ինստիտուտներ հիմնելն էր։
1988 թվականին համալսարանի 100-ամյա տարելիցի կապակցությամբ և ի երախտիք Անտարկտիկայի հետազոտություններում համալսարանի անձնակազմի ներդրումների, Ալեքսանդր կղզում 14 կիլոմետր երկարությամբ ձգվող 3 լեռները անվանեցին ի պատիվ Սոֆիայի համալսարանի։ Այն այժմ հայտնի է որպես «Սոֆիայի համալսարանի լեռներ»։
Ֆակուլտետների և բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆիայի համալսարանը 16 ֆակուլտետներում առաջարկում է գիտական կոչումների լայն շարրք։
- Կենսաբանության ֆակուլտետ
- Քիմիայի և դեղագիտության ֆակուլտետ
- Դասական և ժամանակակից փիլիսոփայության ֆակուլտետ
- Էկոնոմիկայի և բիզնեսի կառավարման ֆակուլտետ
- Դասավանդման ֆակուլտետ
- Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
- Պատմության ֆակուլտետ
- ԶԼՄ և լրագրության ֆակուլտետ
- Իրավագիտության ֆակուլտետ
- Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ
- Փիլիսոփայության ֆակուլտետ
- Ֆիզիկայի ֆակուլտետ
- Նախադպրոցական և տարրական դպրոցի կրթության ֆակուլտետ
- Սլավոնական հետազոտությունների ֆակուլետետ
- Աստվածաբանության ֆակուլտետ
- Բժշկագիտության ֆակուլտետ
Բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոխկապակցված հաստատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշանակալից շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ելիզավետա Բագրյանա, պոետ
- Էնթոնի Բեյլի, գործարար
- Կիրիլ Բրատանով, գիտնական
- / Բորիս Քրիստոֆ, օպերային երգիչ
- Ռայմոնդ Դետրեզ, պատմաբան
- Քրիստո Իվանով, գիտնական
- Ռոստիսլավ Կաիշչև, գիտնական
- Իվան Կոստով Նիկոլով, երկրաբան և հանքաբան
- / Ջուլիս Կրիստեվա, փիլիսոփա և գրող
- Մաքսիմ, Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու հոգևոր ղեկավար
- Յաակով Նիտցանի, քաղաքական գործիչ
- Դիմիտար Սասսելով, աստղաբան
- Փյոտս Ստոյանով, Բուլղարիայի նախկին նախագահ
- Գեորգի Պարվանով, Բուլղարիայի նախկին նախագահ
- / Ցվետան Տոդորով, փիլիսոփա
- Միխայիլ Վեհբե, դիվանագետ
- Ժելյու Ժելև, Բուլղարիայի նախկին նախագահ
- Լյուդմիլա Ժիվկովա, քաղաքական գործիչ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://glamlabs.io/list-members/
- ↑ https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ https://eosc.eu/members/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ QS World University Rankings
- ↑ Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sofia University website Կաղապար:Bg icon (անգլերեն)
- «Sofia University "St. Kliment Ohridski"» (Bulgarian). Sofia municipality website. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2006 թ․ ապրիլի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Efficiency and public funding for higher education in Bulgaria
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆիայի համալսարան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆիայի համալսարան» հոդվածին։ |
|