Սպառողական կոոպերատիվ, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իր անդամների աշխատանքային և գույքային մասնակցությամբ շահույթ չհետապնդող ձեռնարկություն, կոոպերատիվի ձև, որը սպառողներին միավորում է սպառման ապրանքների համատեղ գնման, մասամբ նաև արտադրության համար՝ հետագայում դրանք իր անդամներին ու բնակչությանը վաճառելու նպատակով։
Այս տիպի ձեռնարկության անդամներ կարող են լինել քաղաքացիներ և կազմակերպություններ։ Դրանք ստեղծվում են կոոպերատիվի անդամներին օգնելու և ծառայություններ մատուցելու համար։ Յուրաքանչյուր անդամի կողմից կատարվող գործառնության տեսակը, աշխատանքային մասնակցության ձևը և վճարման կարգը սահմանվում են տվյալ կոոպերատիվի կանոնադրությամբ։ Սպառողական կոոպերատիվների գույքը պատկանում է դրանց անդամներին՝ համատեղ սեփականության իրավունքով։ Սպառողական կոոպերատիվ չի կարող հիմնադրել որևէ կազմակերպություն (ձեռնարկություն, բաժանմունք, մասնաճյուղ)։
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք։ ՀՀ պաշտոնական տեղեկագիր, 17, Երևան
Յու. Սուվարյան «Մենեջմենթ», Ք․ Երևան, 2003 թ
Տիգրան Էվինյան, Ձեռնարկության Էկոնոմիկա, 2007 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 55)։