Jump to content

Սպիտակուցի ֆոլդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսաքիմիայում և մոլեկուլային կենսաբանության մեջ սպիտակուցի ֆոլդինգ են անվանում այն գործընթացը, որի ժամանակ պոլիպեպտիդները ինքնաբուխ, շղթայի յուրահատուկ տարածական կառուցվածք են ձեռք բերում (երրորդային կառուցվածք

Պոլիպեպտիդի առաջնային կառուցվածքից (ձախից) ձևափոխում երրորդային կառուցվածք (աջից).

Յուրաքանչյուր սպիտակուցի մոլեկուլ սկսում է ձևավորվել որպես պոլիպեպտիդ, որը ձևավորվում է տրանսլյացիայի արդյունքում՝ իՌՆԹ-ի գծային շղթայի հիման վրա։ Պոլիպեպտիդը չունի եռաչափ կառուցվածք (օրինակը ներկայացված է աջ կողմում գտվող պատկերում)։ Սակայն շղթայում բոլոր ամինաթթուներն ունեն որոշակի քիմիական հատկություններ․ հիդրոֆոբություն, հիդրոֆիլություն և էլեկտրական լիցք։ Ամինաթթուների միմյանց հետ փոխազդեցությունը բերում է եռաչափ կառուցվածքի առաջացմանը (կոնֆորմացիա)։ Սպիտակուցի արտաքին մակերեսին ձևավորվում են ակտիվ կենտրոններ։ Արդյունքում՝ սպիտակուցի գլուբուլայի արտաքին մակերեսին ձևավորվում են ակտիվ կենտրոններ և մուլտիմերային սպիտակուցների ենթամիավորների ու կենսաբանական թաղանթների հետ միացման հատվածները

Շատ հազվադեպ սպիտակուցը կարող է միանգամից ենթարկվել երկու կոնֆորմացիա ունենալ։ Այդպիսի սպիտակուցները կարող են շատ տարբեր լինել՝ կատարելով տարբեր ֆունկցիաներ։ Դրա համար անհրաժեշտ է, որ սպիտակուցի մոլեկուլի ֆազային միջավայրի տարբեր հատվածներում գոյություն ունենան էներգիայով համարյա համընկնող երկու վիճակներ[1]։

Սպիտակուցի երրորդային կառուցվածքը կայունացնելու համար սպիտակուցները ենթարկվում են հետտրանսլացիոն ձևափոխման։ Հաճախ պոլիպեպտիդային շղթաների տարածական մոտ տեղամասերում հանդիպում են դիսուլֆիդային կամրջակներ։ Ֆոլդինգին մասնակցում են սպիտակուց-շապերոնները։ Չնայած նոր սինթեզված սպիտակուցների մեծամասնությունը կարող են ֆոլդինգի ենթարկվել առանց շապերոնների, քիչ քանակով սպիտակուցների համար շապերոնների առկայությունը ֆոլդինգի ժամանակ պարտադիր է։

Սպիտակուցների պարուրման մեխանիզմը ամբողջությամբ չի հետազոտվել։ Սպիտակուցի եռաչափ կառուցվածքի փորձնական հետազոտությունը շատ բարդ է և ծախսատար։ Սակայն սպիտակուցի ամինաթթուների հաջորդականությունը հայտնի է։ Ուստի գիտնականները փորձում են օգտագործել տարբեր կենսաֆիզիկական մեթոդներ, որպեսզի ամինաթթվային հաջորդականության միջոցով կանխատեսեն սպիտակուցի տարածական կառուցվածքը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Science of Folding@Home». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 16-ին.
  2. «Прояснен механизм формирования протеинов». Компьюлента. Վերցված է 2009 թ․ ապրիլի 16-ին.(չաշխատող հղում)