Սպիտակ գիշերներ
Արտաքին տեսք
Սպիտակ գիշերներ, լուսավոր գիշերներ տարվա այն ժամանակամիջոցում, երբ երեկոյան վերջալույսը և առավոտյան արշալույսը հանդիպում են, և ամբողջ գիշեր շարունակվում է աղջամուղջը։ Պարզորոշ դիտվում են Հյուսիսային և Հարավային կիսագնդերում համապատասխանաբար 59,5° հյուսիսային լայնությունից հյուսիս և 59,5° հարավային լայնությունից հարավ գտնվող վայրերում՝ ամառային արևադարձին մոտ ժամանակ։ Սպիտակ գիշերների տևողությունը կախված է վայրի աշխարհագրական լայնությունից (Սանկտ Պետերբուրգում՝ հունիսի 11-ից հուլիսի 2-ը, Պետրոզավոդսկում՝ մայիսի 27-ից հուլիսի 17-ը, Արխանգելսկում՝ մայիսի 13-ից հուլիսի 30-ը)։ Լուսավոր գիշերներ լինում են նաև նշված վայրերի սահմանամերձ տեղանքում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ գիշերներ Սանկտ Պետերբուրգում | Սպիտակ գիշերներ Հելսինկիում |
Սպիտակ գիշերներ Նորվեգիայում | Սպիտակ գիշերներ փառատոն |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |