Jump to content

Ստոկլեի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստոկլեի պալատ
Stoclet Palace*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Երկիր Բելգիա
Տիպ մշակութային
Չափանիշներ i, ii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2009  (33 նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Ստոկլեի պալատ (ֆր.՝ Palais Stoclet, հոլ.՝ Stocletpaleis), բանկիր Ադոլֆ Ստոկլեի (1871-1949) բրյուսելյան տունը, որը կառուցվել է նրա համար 1905-1911 թվականներին։ Կառուցվել է Վիեննական սեցեսսիոնիզմի նեկայացուցիչներից մեկի՝ Յոզեֆ Հոֆմանի նախագծով։

Ստեղծագործական լիակատար ազատություն ունենալով՝ Հոֆմանը ջանում էր կերտել «արվեստի գլուխգործոց», քանի որ պատվիրատուն չէր սահմանափակում նրա գաղափարներն ու միջոցները։ Տան շրջակա պարտեզը ևս ստեղծվել և ձևավորվել է նրա նախագծով։ Առ այսօր ամրոցը զարդարված է Վիեննայի արվեստանոցների վարպետների՝ Գուստավ Կլիմտի[1], Կոլոման Մոզերի, Կարլ Օտտո Չեշկայի, Ռիխարդ Լուկշի, Ելենա Լուկշ-Մակովսկայայի, Ֆրանց Մեցների աշխատանքներով։

Տանը, որի ինտերերում դեռևս պահպանված են սկզբնական հարդարումն ու կահավորումը, տարբեր տարիներին եղել են Ժան Կոկտոն, Սերգեյ Դյագիլյևը, Իգոր Ստրավինսկին։ Այն ներկայումս ևս պատկանում է Ստոլկե ընտանիքի ժառանգներին և փակ է զբոսաշրջիկների համար։ 2002 թվականին տանը ապրել է Ադոլֆ Ստոկլեի հարսնացուն։ 2009 թվականին տունն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։

Կլիմտի պաննոն ճաշարանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Freytag 2010, էջ. 366
  2. «Stoclet House». UNESCO World Heritage Centre. 2009 թ․ հուլիսի 4. Վերցված է 2009 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստոկլեի պալատ» հոդվածին։