Վագրի աչք (միներալ)
Վագրի աչք | |
---|---|
Ընդհանուր | |
Բանաձև (կրկնվող միավորը) | Սիլիցիումի երկօքսիդ, SiO2 |
Նույնականացում | |
Բյուրեղային համակարգ | եռանկյունային բյուրեղային համակարգ |
Մոոսի կարծրություն | 5.5 - 6 |
Փայլ | Մետաքսանման |
Ձգողականություն | 2.64 – 2.71 |
Ենթակատեգորիա | Քվարց |
Վագրի աչք, հիմնական բաղադրիչը՝ սիլիցիումի երկօքսիդ (SiO2), գունավորումը պայմանավորված է հիմնականում երկաթի օքսիդով (Fe2O3), ոսկեգույնից մինչև կարմրադարչնագույն մետամորֆ ապար՝ մետաքսի փայլով, ցուցաբերում է լուսային խաղ։ Խտությունը տատանվում է 2.64-2.71 սահմանում[1]։ Լինելով քվարցի տարատեսակ վագրի աչք և կապույտ գույնի բազեի աչք՝ միներալները իրենց մատաքսի փայլը ստանում են քվարցի բյուրեղների զուգահեռ սերտաճումների և ամֆիբոլների փոփոխված մանրաթելերի շնորհիվ[2][3]։
Վագրի աչքի այլ տեսակներ, հանքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկաթե վագրը ձևափոխված քար է, որը հիմնականում բաղկացած է վագրի աչքից, կարմիր յաշմայից և սև հեմատիտից։ Գույների ալիքաձև կոնտրաստ զոլերը և փայլը ստեղծում են գրավիչ մոտիվներ և հիմնականում օգտագործվում են ոսկերչության մեջ։ Երկաթե վագրը տարածված դեկորատիվ քար է, որն օգտագործվում է ամենատարբեր ոլորտներում՝ սկսած ուլունքներից, վերջացրած դանակի բռնակոթերով։ Արդյունահանվում է հիմնականում Հարավային Աֆրիկայում, Արևմտյան Ավստրալիայում, Բիրմայում, Հնդկաստանում, Նամիբիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Կանադայում, Չինաստանում, Կորեայում և Իսպանիայում[4]։
ԱՄՆ Արիզոնա և Կալիֆոռնիա նահանգներում սերպենտինի նստվածքներում ժամանակ առ ժամանակ հայտնաբերվում է կատվի աչք միներալը՝ քրիզոլիտի թելիկներով։ Դրանք արդյունահանվում ու վաճառվում են որպես «Արիզոնայի վագրի աչք» և «Կալիֆոռնիայի վագրի աչք»[5][6]։ Իսկ անորակ խալցեդոնը, որը պարունակում է ամֆիբոլային թելիկներ, գովազդում են որպես Նամիբիայից և Չինաստանից բերված վագրի աչք[7]։
Որոշ երկրներում համարում են, որ այս քարը քշում է չար աչքը[8]։
Մշակման փուլեր, նմանակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովարաբար ակնեղենը ձևավորում են կաբոշոնի տեսքով, որպեսզի առավելագույնս ցուցադրվի նրանց գրավչությունը։ Կարմիր քարերը սկզբում զգուշորեն ենթարկում են ջերմային մշակման։ Մուգ քարերի գույնը արհեստականորեն բացում են ազոտական թթվի օգնությամբ (HNO3)[9]:
Մեղրագույն քարերն օգտագործվում են քրիզոբերիլի ավելի արժեքավոր քարերի ընդօրինակման համար, օրինակ՝ կատվի աչք, բայց նմանությունը այդքան էլ համոզիչ չէ։ Արհեստական թելապակին վագրի աչքի սովարական նմանակումն է, որն արտադրվում է գույների լայն տեսականիով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Listing of SG of gems and gem simulants Արխիվացված 2006-09-04 Wayback Machine, Berkeley.edu
- ↑ «Tiger's Eye». mindat.org. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Heaney, Peter; Fisher, Donald (April 2003). «New interpretation of the origin of tiger's-eye». Geology. 31 (4): 323–326. doi:10.1130/0091-7613(2003)031<0323:NIOTOO>2.0.CO;2. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Schumann, Walter (2009). Gemstones of the World (Fourth ed.). New York, New York: Sterling Publishing. էջ 140. ISBN 978-1-4027-6829-3.
- ↑ Flagg, Arthur Leonard (1958). Mineralogical Journeys in Arizona. Scottsdale: F.H. Bitner. էջեր 92–93.
- ↑ USGS (1908–1909). «Cat's Eye or Tiger-Eye». Mineral Resources of the United States / Department of the Interior, United States Geological Survey. Washington, D.C.: US Government Printing Office. 2: 802.
- ↑ Pietersite on Mindat.org
- ↑ The Encyclopedia of Superstitions By Richard Webster, p.257
- ↑ O'Donoghue, Michael (1997). Synthetic, Imitation, and Treated Gemstones. Boston, Massachusetts: Butterworth-Heinemann. էջեր 125–127. ISBN 0-7506-3173-2.
|
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վագրի աչք (միներալ) կատեգորիայում։ |
|