Վանդրեդ
Վանդրեդ ヴァンドレッド | |
---|---|
Ժանր | կատակերգական, տիեզերական, օպերա, ռոմանտիկա, էտտի, մեխա, հարեմ |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | 2000-2001 |
Պրեմիերա | 2000 թվականի հոկտեմբերի 3- 2000 թվականի հոկտեմբերի 19 |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Տակեսի Մորի |
Սցենարիստ(ներ) | Atsuhiro Tomioka? |
Երաժշտություն | Yasunori Iwasaki? |
Ընկերություն | Gonzo |
Տևողություն | 24 րոպե |
Վանդրեդ (ճապ.՝ ヴァンドレッド վանդորեդդո), երկու եթերաշրջաններից կազմված անիմե-սերիալ, որը եթեր է հեռարձակվել Gonzo կինոընկերության կողմից 2000-2001 թվականներին։ Ինչպես նաև կան սերիալի երկու OVA- և մեկ մանգա-ադապտացիա տարբերակները։ Յուրաքանչյուր OVA-ն իրենից ներկայացնում է մի եթերաշրջանի սերիալների հատումը։ Սերիալը անվանվել է զինվորական մեքենայի պատվին, որը փոխ առ փոխ կառավարվում է գլխավոր հերոսների կողմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռավոր ապագայում տիեզերք են մեկնել մի քանի երկրացի-գաղութականների նավեր, և բնակություն են հաստատել տարբեր մոլորակների վրա։ Մի քանի սերունդ հետո, մի մոլորակի վրա, որի բնակչությունը կազմում են բացառապես տղամարդիկ, պատրաստում են տիեզերական հածանավ, որպեսզի կռվեն Մեյջեր մոլորակի բնակչության հետ, որտեղ միայն կանայք են։ Բայց կին ծովահենները, որոնք հայնտվել էին, ոչնչացնում են տղամարդկանց նավը ու նրանցից երեքին գերի վերցնում, միացնելով անձնակազմին։ Գեր-թռիչքից հետո, նրանք հայտնվելով անհայտ կոորդինատներով վայրում, նրանք հանդիպում են անհայտ «բերք հավաքողի» հետ, որը զբաղվում է գաղթակնների կողմից զբաղեցված մոլորակի բնակչության վերամշակմամբ։
Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիբիկի Տոկայ, գլխավոր հերոսը։ Ոչ բարձրահասակ, «երրորդ մակարդակի քաղաքացի» (տղամարդկանց մոլորակի ցածր մակարդակը)։ Դաստիարակավել է իր թշնամիներին, այսինքն կանանց ատելու համար։ Ռոբոտների համար դետալների պատրաստող աշխատավոր, որը վիճաբանության համար որոշել է հայտնվել այն սենյակում, որտեղ գտնվում է այն ռոբոտը, որի բոլոր դետալները պատրաստել է իր ձեռքերով։ Բայց պատահաբար հայտնվել է այն հածանավի վրա, որը գերի են վերցրել կին ծովահենները։ Նա ևս միացվում է անձնակազմին, քանի որ նրան ընդունում են որպես ռոբոտ օդաչու։ Ոչինչ չգիտի կանանց մասին, կոպիտ է ու տաքարյուն։ Մի կողմից էլ նա Վան Տայպի բարձրամակարդակ օդաչու է, լավ մեքենագետ է ու ռազմագետ։ Երկրորդ եթերաշրջանի վերջում խոստովանում է, որ ջերմ զգացմունքներ ունի Դիտայի հանդեպ, որոնք մինչ այդ գործնականապես ցույց չի տվել։ Չնայած նա դա արել է, քանի որ չի հասկացել ու տարօրինակ է համարել, որ տղամարդը կարող է լինել կնոջ հետ։
Դիտա Լիեբելու, երիտասարդ աղջիկ, «դրեդայի» (կանանց մոլորակի կործանիչ) օդաչու։ Հիբիկիին վերաբերվում է ինչպես «օտարականի», համարելով նրան «լավ օտարական», նվիրելով նրան «այլմոլորակային նվերներ»։ Հիբիկիի հետ կապված է, քանի որ նա սիրահարվել է Հիբիկիին առաջին հայացքից, չնայած իրենց մոլորակում դա աննորմալ երևույթ է։ Ցանկանում է Հիբիկիի հետ կառավարել «Վանդրեդան» («դրեդայի» ու Հիբիկիի ռոբոտ «Վանգարդի» կոմբինացիան), չնայած Հիբիկիին առաջին հայացքից դա դուր չի գալիս։
Մեյա Գիսբորն, «դրեդաների» խմբի գլխավորը։ Տաղանդավոր ու փորձ ունեցող օդաչու։ Առաջին հայացքից թողնում է ուժեղ ու ինքնավստահ անձնավորության տպավորություն, բայց հոգու խորքում անբախտ է, ու պարտավոր է ապրել անցյալի մեղքերն ուսերին։ Չի սիրում մեծ ընկերախմբեր, սիրում է լինել միայնակ ու իր հանգստությւոնն է գտնում իր պարտավորությունների մեջ, որոնք շատ լավ է կատարում։ Որոշ չափով հավանություն է տալիս Հիբիկիին, բայց ընդհանուր տղամարդկանց խմբի հանդեպ հետաքրքրություն չի դրսևորում։ Ամբոխի դիմաց միշտ հայտնվում է իր ամառային կամբինեզոնով։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վանդրեդ
- Բացող թեման։
- Salia «Trust»
- Եզրափակող թեման։
- SiLC «Himegoto»
- Վանդրեդ։ Երկրորդ մակարդակ
- Բացող թեման։
- «Justice» by Aki Kudou
- Եզրափակող թեման։
- Aki Kudou «Yes Together» (1-12 սերիաներ)
- Salia «Trust» (սերիա 13)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վանդրեդ»-ը Anime News Network Հանրագիտարանում
- «Վանդրեդ»-ը AniDB տվյալների կայքում
- «Վանդրեդ։ Երկրորդ մակարդակ»-ը Anime News Network Հանրագիտարանում
- «Վանդրեդ։ Երկրորդ մակարդակ»-ը AniDB տվյալների կայքում
|