Վաուտ Ֆաս
Վաուտ Ֆաս հոլ.՝ Wout Faes | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Բելգիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 3, 1998[1][2] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Mol, Թյունհաութ, Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա | ||
Հասակ | 187 սանտիմետր | ||
Քաշ | 80 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Վաուտ Ֆելիքս Լինա Ֆաս (հոլ.՝ Wout Felix Lina Faes, ապրիլի 3, 1998[1][2], Mol, Թյունհաութ, Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, անգլիական «Լեսթեր Սիթի» ակումբի և Բելգիայի հավաքականի պաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆասը բելգիական «Անդերլեխտի» սան է։ 2017 թվականի հունվարի 31-ին կես տարով վարձակալության է տրվել հոլանդական «Հերենվեն» ակումբին։ 2017 թվականի ապրիլի 1-ին նորամուտն է նշել Էրեդիվիզիում «Հերակլեսի» դեմ խաղում՝ 36-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Ռեզա Գուչանեջադի փոխարեն[3]։ Ընդհանուր առմամբ, մեկնարկային մրցաշրջանում մասնակցել է ութ հանդիպման, որոնցից յոթը սկսել է մեկնարկային կազմում։
2017 թվականի ամռանը վերադարձել է «Անդերլեխտ» և անմիջապես վարձավճարով տեղափոխվել մեկ այլ հոլանդական ակումբ՝ «Էքսելսիոր», որտեղ 2017 թվականի օգոստոսի 13-ին «Վիլլեմիի» դեմ խաղում նշել է նորամուտը[4]։
2022/23 մրցաշրջանը սկսել է «Ռեյմսում», որի կազմում Լիգա 1-ում անցկացրել է 3 հանդիպում: 2022 թվականի սեպտեմբերի 1-ին տեղափոխվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Լեսթեր Սիթի»՝ կնքելով հնգամյա պայմանագիր, տրանսֆերի գումարը կազմել է 15 միլիոն ֆունտ ստերլինգ[5]։ Սեպտեմբերի 17-ին նորամուտն է նշել «Լեսթեր Սիթիում»՝ մեկնարկային կազմում դուրս գալով «Տոտենհեմ Հոտսպուրի» դեմ Պրեմիեր լիգայի խաղում[6]։ 2022 թվականի դեկտեմբերի 30-ին դարձել է ԱՊԼ-ի պատմության 4 խաղացողը, որը մեկ խաղում 2 ինքնագոլ է խփել։
Կարիերա հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդես է եկել Բելգիայի տարբեր տարիքի պատանեկան հավաքականներում։ Խաղացել է 2015 թվականի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում, որտեղ հավաքականի հետ հասել է կիսաեզրափակիչ: Հավաքականի հետ մասնակցել է նաև 2015 թվականի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությանը: Հավաքականի հետ նվաճել է բրոնզե մեդալներ: Մասնակցել է մրցաշարի բոլոր 7 հանդիպումներին։
2021 թվականի նոյեմբերին առաջին անգամ հրավիրվել է Բելգիայի առաջին հավաքական՝ մասնակցելու Էստոնիայի և Ուելսի հավաքականների դեմ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղերին[7]։ Ուելսի հետ խաղում մնացել է պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս չի եկել[8]։ Իր երկրորդ հրավերը ստացել է 2022 թվականի մարտին՝ Իռլանդիայի և Բուրկինա Ֆասոյի հավաքականների դեմ ընկերական խաղերին մասնակցելու համար[9], բայց այս հանդիպումներին ևս խաղադաշտ դուրս չի եկել։ Երրորդ անգամ հրավիրվել է հավաքական 2022 թվականի մայիսին՝ Նիդերլանդների, Լեհաստանի և Ուելսի հավաքականների դեմ ՈւԵՖԱ-ի ազգերի լիգայի 2022/23 խաղերին մասնակցելու համար[10]։ Բելգիայի հավաքականի կազմում նորամուտն է նշել հունիսի 8-ին՝ Լեհաստանի դեմ խաղում փոխարինման դուրս գալով Ակսել Վիտսելին[11][12]։
2022 թվականի նոյեմբերի 10-ին ընդգրկվել է Բելգիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ Քաթարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնության խաղերին մասնակցելու համար[13]։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի հունիսի 8-ի դրությամբ
Հավաքական | Մրցաշրջան | Ընկերական | Պաշտոնական | Ընդամեննը | |||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բելգիա | |||||||
2022 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 0 | 0 | 1 | 0 | 1 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Heracles - Heerenveen» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2017-08-30-ին. Վերցված է 2016-08-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Willem II - Excelsior» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2017-08-30-ին. Վերցված է 2016-08-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Leicester City Sign Wout Faes From Reims» (անգլերեն). Официальный сайт ФК «Лестер Сити». 2022-09-01. Արխիվացված է օրիգինալից 2022-09-01-ին. Վերցված է 2022-09-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Leicester Lose To Spurs In London» (անգլերեն). Официальный сайт ФК «Лестер Сити». 2022-09-18. Արխիվացված օրիգինալից 2022-10-10-ին. Վերցված է 2022-10-10-ին.
- ↑ «29 DUIVELS VOOR TWEELUIK NOVEMBER» (հոլանդերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2021-11-05. Արխիվացված օրիգինալից 2022-10-11-ին. Վերցված է 2022-10-11-ին.
- ↑ «Wales 1 - 1 Belgium» (անգլերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2021-11-16. Արխիվացված օրիգինալից 2022-10-11-ին. Վերցված է 2022-10-11-ին.
- ↑ «DE SELECTIE VOOR IERLAND EN BURKINA FASO» (հոլանդերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2022-03-23. Արխիվացված օրիգինալից 2022-10-11-ին. Վերցված է 2022-10-11-ին.
- ↑ «NATIONS LEAGUE WORDT INGEZET MET 32-KOPPIGE SELECTIE» (հոլանդերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2022-05-18. Արխիվացված օրիգինալից 2022-10-11-ին. Վերցված է 2022-10-11-ին.
- ↑ «RODE DUIVELS WINNEN RUIM VAN POLEN» (հոլանդերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2022-06-08. Արխիվացված օրիգինալից 2022-10-11-ին. Վերցված է 2022-10-11-ին.
- ↑ «Belgium 6 - 1 Poland» (անգլերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2022-06-08. Արխիվացված օրիգինալից 2022-10-11-ին. Վերցված է 2022-10-11-ին.
- ↑ «ROBERTO MARTINEZ SELECTS 26 DEVILS FOR THE WORLD CUP» (անգլերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2022-11-10. Արխիվացված օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на официальном сайте ФК «Лестер Сити»(անգլ.)
- Профиль на сайте английской Премьер-лиги(անգլ.)
- Ապրիլի 3 ծնունդներ
- 1998 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բելգիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Լեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Հերենվենի ֆուտբոլիստներ
- Անդերլեխտի ֆուտբոլիստներ
- Ռեյմսի ֆուտբոլիստներ
- Օստենդեի ֆուտբոլիստներ
- Էքսելսիոր Ռոտերդամի ֆուտբոլիստներ
- Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բելգիացի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ