Վասիլի Շույսկի
Վասիլի Շույսկի | |
---|---|
Ծնվել է՝ | 1552[1] |
Ծննդավայր | Նիժնի Նովգորոդ |
Մահացել է՝ | սեպտեմբերի 12, 1612[1][2] |
Վախճանի վայր | Գոստինին, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան |
Արխանգելսկի վանական համալիր | |
Երկիր | Ռուսական թագավորություն |
Տոհմ | Shuysky? |
միապետ | |
Հայր | Ivan Shuysky? |
Երեխաներ | Anastasiya Vasilyevna? |
Հավատք | ուղղափառություն |
Վասիլի Շույսկի (1552[1], Նիժնի Նովգորոդ - սեպտեմբերի 12, 1612[1][2], Գոստինին, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), ռուս թագավոր 1606-1610 թվականներին։
Իշխան Շույսկու որդին։
Գլխավորել է թագավոր Բորիս Գոդունովի դեմ ընդդիմությունը, աջակցել Կեղծ Դմիտրի 1-ին, այնուհետև մասնակցել նրա դեմ դավադրությանը, որի սպանությունից հետո «հռչակվել» է թագավոր։ Ճնշել է Ի․ Բոլոտնիկովի գլխավորած գյուղացիական ապստամբությունը, ուժեղացրել է գյուղացիների ճորտացումը։ Պայքարելով լեհական ինտերվենտների և Կեղծ Դմիտրի 2-րդ-ի դեմ՝ 1609 թվականին դաշինք է կնքել Շվեդիայի հետ, որի հետևանքով շվեդները ներխուժեցին Ռուսաստան։ Անհաշող պայքարը լեհ ինտերվենտների դեմ առաջացրել է ժողովրդական լայն զանգվածների, ինչպես նաև ազնվականության դժգոհությունը։ 1610 թվականի հուլիսին Վասիլի Շույսկին գահընկեց է արվել, բռնի կուսակրոն ձեռնադրվել։ Ավելի ուշ տարվել է Լեհաստան, որտեղ և մահացել է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Շույսկի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 293)։ |