Jump to content

Վարդաձոր (Գեղարքունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաձոր
Գյուղ
Վարդաձոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքԳեղարքունիքի մարզ, Մարտունու շրջան և Նոր Բայազետի գավառ
Մակերես33,3 կմ²
ԲԾՄ1986±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2864 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Վարդաձոր (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)##
Վարդաձոր (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)
Վարդաձոր (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)##
Վարդաձոր (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)

Վարդաձոր (նախկին անվանումը՝ Աթամխան), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, Մարտունի քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, Սևանա լճի ափից մոտ 3 կմ հեռավորության վրա։ Գտնվում է ծովի մակարդակից 1960-2060 մ բարձրության վրա։ Բնակչությունը` 2864 մարդ (2011 թ.)[2], հայեր։

Նախկինում Աթամխան անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Մարտունու շրջանի։ Վերանվանվել է Վարդաձոր 1968 թ. հուլիսի 3-ին[3]։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վարդաձորի մշտական բնակչությունը կազմել է 2864, առկա բնակչությունը՝ 1915 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները ներգաղթել են 1828-1829 և 1877-1878 թթ. Ալաշկերտի գյուղերից[3]։ Վարդաձորի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1831 169 մարդ [4]
1873 622 մարդ [5]
1897 933 մարդ [5]
1926 1308 մարդ [4]
1939 1750 մարդ [4]
1959 1404 մարդ [4]
1970 1999 մարդ [4]
1979 2044 մարդ [4]
1989 2277 մարդ [4]
2001 2949 մարդ [4]
2011 2864 մարդ [1]


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վարդաձոր (Գեղարքունիքի մարզ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • World Gazeteer: Armenia(չաշխատող հղում) – World-Gazetteer.com
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 45, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 561
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 189. — 184 p.
  5. 5,0 5,1 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.