Վարշավայի հնագիտական թանգարան
Վարշավայի հնագիտական թանգարան | |
---|---|
Տեսակ | հնագիտական թանգարան |
Երկիր | Լեհաստան |
Տեղագրություն | Դլուգայի փողոց 52, 00-241 Վարշավա |
Վայր | Długa Street? |
Հիմնադրվել է | մարտի 22, 1928 |
Տնօրեն | Վոյցեհ Բժեզինսկի |
Կայք | pma.pl |
Վարշավայի հնագիտական թանգարան (լեհ.՝ Państwowe Muzeum Archeologiczne), Վարշավայի պետական թանգարան (Լեհաստան), նվիրված է, մասնավորապես, հին և միջին դարերի լեհական պատմությանը։ Թանգարանը սկսած 1958 թվականից գտնվել է վարշավյան Արսենալի շենքում, որն էլ գտնվում է վարշավյան Սրոդմիսիե շրջանի Դլուգա փողոցի 52 (ulica Długa 52) հասցեում։ Թանգարանը գրանցված է Լեհաստանի թանգարանների գրանցամատյանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1923 թվականին Լեհաստանի կրոնական հարցերով կազմակերպությունը և ազգային կրթության նախարարությունը որոշում կայացրին ստեղծել Ազգային հնագիտական թանգարան։ 1928 թվականին նրան դարձրին լեհական հին պատմության գիտա-հետազոտական նշանակություն ունեցող կենտրոն։
Թանգարանի հավաքածուն համալրվել է բազմաթիվ հնագույն ցուցանմուշներով, որոնք նույնիսկ չէին գտնվել արդյունաբերական և գյուղատնտեսական թանգարանում, հիմնական հավաքածուն այստեղ հայտնվել է ի շնորհիվ Զիգմունտ Գլոգերի։ Հավաքածուի ավելի քան 95 %-ը հայտնաբերվել են դաշտային հնագիտական պեղումների արդյունքում։
1945 թվականից հետո թանգարանին տվեցին, գիտական հասարակության, Էրազմա Մաևսկի անվան Վարշավայի Հնագիտական թանգարանի և Բիսկուպինի քաղաքի, անվանում։ 1958 թվականին թանգարանը համարվել է Բիսկուպին քաղաքի հիմնական թանգարան։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում հավաքված են այնպիսի ցուցանմուշներ, որոնք սերտ կապ ունեն Լեհաստանի, Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Աֆրիկայի հնագույն պատմության հետ։ Առավել նկատելի են «Լեհական աշխարհի նախապատմական ժամանակաշրջանի զարգացմանը», «Ռոմանական ճարտարապետության հիմնադրմանը» և «Գոթական ճարտարապետության այբենարանին» նվիրված ցուցանմուշները։ Թանգարանում կազմակերպվել են հատուկ դասընթացներ, որտեղ ցանկացողները կարող են փորձել սովորել հյուսել ծաղկային ժապավեններ, ավանդական տեխնիկայով պատրաստել խեցեղեն և սարքել հին գծագրերի համար ապակենման զարդարանք։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի էջը(լեհ.)
- Հնագիտական թանգարանը Բիսկուպինայում(լեհ.)