Jump to content

Վեբ սերիալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վեբ սերիալ (անգլ. Web series), սերիալների մի տեսակ, որը թողարկվում է համացանցում, սակայն հետագայում հնարավոր է հայտնվի հեռուստատեսությունում։ Մեկ սերիան հաճախ անվանում են վեբ սերիա։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ժանրի սերիալների հայտնիությունը վերջին ժամանակներում աճում է, չնայած նրան, որ հայեցակարգը նոր չէ։ Առաջին վեբ սերիալը ստեղծել է ամերիկացի պրոդյուսեր Սքոթ Զաքարին 1995 թվականին, այն անվանվել է՝ «Homicide: Second Shift»: Վեբ սերիալների ինտենսիվ արտադրությունը սկսվել է 1997 թվականին, սակայն ավելի ուշ դադարեցվել է ֆինանսական և տեխնոլոգիական սահմանափակուման պատճառով։

Վեբ սերիալների հայտնիության աճի պատճառներ կարելի է համարել համացանցի հասանելիությունը և հոսքային հոլովակների տեխնոլոգիաների բարելավվումը։ Սա հնարավորություն է տվել անկախ արտադրողներին ստեղծել ցածր բյուջետային ֆիլմեր և սերիալներ և համացանցի միջոցով տարածել դրանք։ Վերջին շրջանում նույնիսկ խոշոր հեռուստաընկերությունները օգտագործում են համացանցը՝ որպես իրենց հեռուստատեսային շոուների տարածման, ինչպես նաև համացանցի համար զանգվածային տեղեկությունների և շոուների մշակման միջոց։

Վեբ սերիալները ամենից հաճախ սիրողական են համարվում, սակայն կան նաև պրոֆեսիոնալներ, օրինակ «Վարորդներ» («Drivers»), որտեղ մասնակցություն է ունեցել Մակոլեյ Կալկինը[1]։

2004-2006 թվականներին հայտնիություն են ձեռք բերել մի քանի անկախ վեբ սերիալներ, մասնավորապես Rooster Teeth Productions ընկերության կողմից ստեղծված «Կարմիրները ընդդեմ Կապույտների» սերիալը, որը համարվում է ամենաերկարատև վեբ սերիալը։ Սերիալները, որոնք հիմնականում տարածվում են այնպիսի տեսանյութերի հոսթինգների միջոցով, ինչպիսիք են՝ ՅուԹյուբ, RuTube, Vimeo, ինչպես նաև սոցիալական ցանցերի միջոցով։ «Կարմիրները ընդդեմ Կապույտների» սերիալը դիտել են ավելի քան 100 միլիոն օգտատերեր։ «Սեմի յոթ ընկերները» սերիալը, որը թողարկվել է 2006 թվականի ամռանը, առաջադևվել է «Էմմի» մրցանակաբաշխությունում և արգելվել է համացանցում, քանի որ սերիալի հեղինակային իրավունքները ձեռք է բերել Մայքլ Այսները։ Վեբ սերիալները արտադրվում և հաջողություն են ունենում ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև նախկին սովետական երկրներում, օրինակ, «Mr. Freeman» սերիալը The Best of Blogs միջազգային մրցույթի ժամանակ ճանաչվել է «Լավագույն վիդեոբլոգ»[2], իսկ մանկական «Ծիծաղի ավտոբուս» սքեչը հաղթել է «Рыбий Глаз» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Սինեմա» անվանակարգում[3]։ 2017 թվականին Ռուսաստանը գործարկել է վեբ սերիալներին նվիրված առաջին ռեսուրսը՝ The Digital Reporter-ը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. :DRYVRS Ep. 1 "Just Me In The House By Myself" starring Macaulay Culkin & Jack Dishel, Վերցված է 2019-12-16-ին
  2. «В число лучших блогов в мире вошли три русскоязычных дневника». lenta.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. Митрофанова, Екатерина (2009 թ․ հոկտեմբերի 28). «Южная Корея ждёт «Рыбий глаз»». irk.aif.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.