Վիլնյով Սեն Ժորժ (ֆր.՝ Villeneuve-Saint-Georges. ֆրանսերեն արտասանութամբ՝ (լսել)), քաղաք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն դեպարտամենտում։ Երկրի մայրաքաղաք Փարիզի հարավարևելյան արվարձանն է։ Ընկած է նրա կենտրոնից մոտավորապես 16 կիլոմետր հեռավորության վրա, Սեն գետի աջ ափին։ Զբաղեցնում է 8,75 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2020 թվականի հունվարի տվյալներով եղել է 34 845։
IX դարից բնակավայրը գտնվել է Սեն Ժերմեն դե Պրե աբբայության տիրապետության տակ։ Տնտեսության հիմնական ճյուղերը եղել են գյուղատնտեսությունն ու գինեգործությունը։ 960 թվականին աբբայությունը ձեռք է բերել սուրբ Գևորգի մասունքներից, և այդ քրիստոնյա մարտիրոսը դարձել է բնակավայրի հովանավոր պաշտպանը։ Բնակավայրն ստացել է Villa Nova Sancti Georgii (ֆրանսերեն՝ Villeneuve-Saint-Georges / Վիլնյով Սեն Ժորժ. բառացի թարգմանած՝ նշանակում է Սուրբ Գևորգի նոր տուն) անվանումը[5], դարձել մի վայր, ուր հաճախ են այցելել ֆրանսիական թագավորները։
Անդրե Անտուան Բրյուժիրու — ֆրանսիացի գրող և ճանապարհորդ, ով 1955-2005 թվականների միջակայքում այցելել է աշխարհի բոլոր երկրները, ընդ որում՝ ոչ միայն դրանց ծանոթանալու, այլև բահայի հավատը տարածելու նպատակով։