Jump to content

Վիրջինիա Ապգար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիրջինիա Չարլզ Էմորի Ապգար
Virginia Apgar
Դիմանկար
Ստեղծել է Ապգարի սանդղակը
Ծնվել է7 Հունիս 1909թ
ԾննդավայրՈւեստֆիլդ, Նյու Ջերսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է7 Օգոստոս 1974թ (65տ)
Մահվան վայրՆյու-Յորք, ԱՄՆ
ԳերեզմանFairview Cemetery[1]
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունԿոլումբական համալսարանի բժշկական վիրաբուժական քոլեջ (1933)[2], Բլումբերգի Ջոնս Հոփքինսի անվան հանրային առողջության դպրոց[2], Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում[2], Andrés Bello University? (1925)[2], Մաունթ Հոլիուոք քոլեջ (1929)[2] և Westfield High School?
Ազդվել էAllen Whipple?[3]
ՄասնագիտությունԲժիշկ-անեսթեզիոլոգ
ԱշխատավայրԿոլումբական համալսարանի բժշկական վիրաբուժական քոլեջ[2], Sloane Hospital for Women? և March of Dimes?[2]
ԾնողներՀայր՝ Չարլզ Էմորի Ապգար
Պարգևներ և
մրցանակներ

Փենսիլվանիայի Կանանց բժշկական քոլեջի պատվավոր դոկտորի կոչում (1964)

  • Մաունթ Հոլյոք քոլեջի պատվավոր դոկտոր (1965)
  • Ամերիկյան անեսթեզիոլոգների միության պատվավոր ծառայության մրցանակ (1966)
  • Էլիզաբեթ Բլեքվելի մրցանակ՝ Ամերիկյան կանանց բժշկական ասոցիացիայի կողմից (1966)
  • Նյու Ջերսիի բժշկության և ստոմատոլոգիայի քոլեջի պատվավոր դոկտորի կոչում (1967)
  • Կոլումբիայի համալսարանի բժիշկների և վիրաբույժների քոլեջի շրջանավարտների ոսկե մեդալ՝ գերազանցության համար(1973)
  • Ռալֆ Ուոթերսի մրցանակ՝ Ամերիկայի անեսթեզիոլոգների միության կողմից (1973)
  • Տարվա կին-գիտնական՝ ըստ Ladies Home ամսագրի (1973)
 Virginia Apgar Վիքիպահեստում

Վիրջինիա Ապգար (անգլ.՝ Virginia Apgar, հունիսի 7, 1909(1909-06-07)[2][3][4][…], Westfield, Յունիոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - օգոստոսի 7, 1974(1974-08-07)[4][5][6], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բժիշկ[7][8], մանկաբարձության մեջ անեսթեզիոլոգ[9] և գիտնական[10], որն առավել հայտնի է Ապգարի սանդղակի՝ նորածնի վիճակի արագ գնահատման մեթոդի ներդրումով։ 1952-ին նա զարգացրեց իր 10 բալանոց սանդղակը՝ բժիշկներին և բուժքույրերին տրամադրելով նորածնի կյանքի առաջին ժամերի վիճակի արագ գնահամտման մեթոդը։ Նորածնի կյանքի առաջին հինգ րոպեների ընթացքում Ապգարի սանդղակով գնահատվում է նրա շնչառությունը, մաշկային ծածկույթի գույնը, ռեֆլեկտոր գրգռողականությունը[11], մկանային տոնուսը և սրտի կծկումների հաճախությունը։

Ապգարի ընկերներից մեկն ասել է, որ նա արել է ավելին, քան շատ այլ բժիշկներ՝ նորածնային թաքնված խնդիրների բացահայտման համար։ Նա նշել է նաև, որ Ապգարը անեսթեզիոլոգիայի ոլորտում առաջատար էր, և մեծ դեր ունի մանկաբարձական հարցերը նեոնատոլոգիային կապելու հարցում։

Կյանք և ուսում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապգարն ամենափոքրն էր իր ընտանիքում՝ ուներ երկու եղբայր։ Ծնվել և մեծացել է Նյու Ջերսի նահանգի Վեսթֆիլդ քաղաքում։ Նրա հայրը՝ Չարլզ Էմորի Ապգարը[12][13], ապահովագրական կազմակերպության աշխատակից էր, ով հետարքրքրված էր աստղագիտությամբ և ռադիոտեխնիկայով, ինչն էլ իրեն բերեց ճանաչման՝ որպես մարդ, ով բացահայտեց գերմանական ռադիոկրիպտոգրամներն Առաջին համաշխարհային պատերազմի[14][15] ժամանակ։ Գիտության հանդեպ հետաքրքրությունը Վիրջինիայի մեջ առաջացել է մեծամասամբ հոր շնորհիվ, ով իրենց տան նկուղում ստեղծել էր փոքրիկ գիտական լաբորատորիա՝ հարուստ աստղադիտակով և ռադիոտեխնիկայով։ Վիրջինիայի մայրը՝ Հելեն Մեյը (Քլարկ) մեթոդիստի աղջիկ էր։ Վիրջինիան ծնվել է երաժշտական ընտանիքում և վաղ տարիքից սկսած նվագում էր ջութակ, ինչպես նաև նա հավաքում էր նամականիշներ և հետաքրքված էր սպորտով։ Վիրջինիայի փոքր եղբայրը մահացել է վաղ մանկական հասակում՝ տուբերկուլյոզից, իսկ մեծ եղբայրը տառապում էր քրոնիկ հիվանդությունով[16]։

11 ամյա Վիրջինիա Ապգարը ջութակ նվագելուց

1925 թվականին Վիրջինիան ավարտում է դպրոցն ու ընդունվում Mount Holyoke քոլեջը հենց նույն տարում։ Նա ակտիվ ուսանող էր. գրում էր հոդվածներ՝ քոլեջի ամսագրի համար, մասնակցում էր սպորտային միջոցառումների, թատերական ներկայացումների, նվագում էր նվագախմբում։ 1929-ին նա ավարտեց ավարտեց Mount Holyoke քոլեջը՝ կենդանաբանի մասնագիտությամբ, ոչ պրոֆիլային ֆիզիոլոգիայով և քիմիայով։

Ֆինանսական ճգնաժամից մեկ ամիս առաջ՝ 1929-ի հոկտեմբերին, Վիրջինիան ընդունվում է Նյու-Յորքի Կոլումբիական համալսարանի (Columbia P&S) վիրաբուժության և թերապիայի քոլեջ։ Չնայած Վիրջինիայի ուսումնական հաջողություններին, ուսման առաջին տարուց հետո իր ուսուցիչ՝ Ալեն Ուիլլն անհանգիստ էր այն պատճառով, որ կարիերան և էկոնոմիկան կին-վիրաբույժների համար կարող է լինել անբարենպաստ՝ Մեծ ճգնաժամի տարիներին, և առաջարկում է Վիրջինիային զբաղվել անեսթեզիոլոգիայով, այլ ոչ-թե վիրաբուժությամբ։ Այդ ժամանակ անեսթեզիոլոգիան նոր էր սկսում ձևավորվել որպես բժշկական մասնագիտոթյուն, բուժքույր-անեսթեզիոլոգները քիչ էին, այդ պատճառով Ապգարն ընդունում է Ուիլլի առաջարկը և ինտերնատուրայի տարիներին դառնում է բուժքույր-անեսթեզիոլոգների համար նախատեսված ուսումնական ծրագրի անդամ, այնուհետև մասնակցում է Ռալֆ Ուոտերսի կողմից ղեկավարվող օրդինատուրայի ծրագրին՝ Բելվյուի հիվանդանոցում։

1937 թվականին նա ձեռք է բերում անեսթեզիոլոգի դիպլոմ[17], և վերադառնում է Կոլումբիական համալսարան 1938-ին, որպես՝ անեսթեզիոլոգիայի նոր բաժանմունքի տնօրեն[18]։ 1959-ին նա ստանում է նաև մագիստոսի կոչում՝ Ջոն Հոփկինսի Հիգիենայի և Հանրային Առողջության համալսարանում, հանրային առողջության ֆակուլտետում[16]։

Ապգարը Կոլումբիական համալսարանի միակ կին ղեկավարն էր։ 1940 թվականի մեծ մասը նա եղել է ուսուցիչ, հավաքագրող, ադմինիստրատոր, համակարգող և պրակտիկ բժիշկ[15]։ Հաճախ դժվար էր գտնել ծրագրի համար օրդինատորներ, քանի որ անեսթեզիոլոգիան նոր-նոր էր սկսել զարգանալ որպես բժշկության լիարժեք ճյուղ։ Նոր անեսթեզիոլոգները գերուշադրության կենտրոնում էին այլ բժիշկների, հատկապես՝ վիրաբույժների կողմից, ովքեր սովոր չէին իրենց վիրահատկան սենյակում տեսնել անեսթեզիոլոգի մասնագիտացմամաբ բժիշկների։ 1941 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, բազմաթիվ բժիշկներ ընդգրկված էին պետությանն օգնելու ծրագրում՝ մասնակցելով ռազմական գործողություններին, ինչի պատճառով բազմաթիվ հիվանդանոցներ տուժեցին, որոնց մեջ էր նաև Ապգարի բաժանմունքը[15]։

1945-ին, երբ պատերազմն ավարտվեց, անեսթեզիոլոգիայի հանդեպ հետաքրքրությունը վերականգնվեց, բժիշկները վերադարձան աշխատանքի և Ապգարի բաժանմունքում խնդիրները հարթվեցին։ Անեսթեզիոլոգի մասնագիտությունը ձեռք է բերում առավել շատ հայտնություն և Ապգարի բաժանմունքը P&S-ում 1949-ին պաշտոնապես դառնում է ամբիոն։ Քիչ քանակի հետազոտական աշխատանքներ կատարելու պատճառով Ապգարը չի ճանաչվում ամբիոնի վարիչ, և այդ պաշտոնը ստանձնում է իր կոլեգան՝ Էմանուել Պապպերը։ Ապգարը շարունակում է աշխատել P&S-ում՝ որպես դասախոս[15]։

Ապգարի սանդղակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ գնահատումը կատարվում է սովորաբար ծննդաբերությունից հետո 1-5 րոպեներին[19], և կարող է կրկնվել ավելի ուշ, եթե արդյունքները եղել են ցածր։ 3-ից ցածր բալերը նշանակում է նորածնի կրիտիկական վիճակ, 7-ից բարձր բալը համարվում է լավ վիճակ (նորմա)[20]։

Ապգարի սանդղակը մշակվել է բժշկական անձնակազմի համար որոշելու համար թե ո՞ր երեխաներին է անհրաժեշտ ավելի ուշադիր հսկողություն[20]։ Երեխան, ով գնահատվել է 5 բալ կարիք ունի ավելի մեծ ուշադրության քան երեխան ով գնահատվել է 7-ից 10 բալ։ Երեխան ով ծնվելուց մեկ րոպե անց գնահատվել է 5-6 բալ, սակայն հինգ րոպե անց բարձրացրել է իր ցուցանիշը 7ից 10 բալի, անցնում է երեխաների այն կատեգորիային որոնց մասին պետք չի անհանգստանալ։ Երեխան, ով սկսել է կյանքը գնահատվելով 5 բալ ըստ Ապգարի սանդղակի և շարունակելով նույն 5 բալով հինգ րոպե անց, կարիք ունի ավելի հեևողական հսկողության։ Իդեալական 10 բալ հանդիպում է շատ հազվադեպ[21]։

Մնեմոնիկ կանոն անգլախոս մասնագետների համար (ներդրվել է 1963 թվականին մանկաբույժ Ջոզեֆ Բաթերֆիլդի կողմից)[22].

  • Appearance — արտաքին տեսք (մաշկային ծածկույթների գունավորում);
  • Pulse (Heart Rate) — երեխայի պուլսը (սրտի կծկումներ թիվ);
  • Grimace (Response to Stimulation) — միմիկա, պատասխանի ունակություն գրգռմանը;
  • Activity (Muscle Tone) — շարժումնեի ակտիվություն, մկանային տոնուս;
  • Respiration — շնչառական շարժումներ։

Գերմանախոս երկրներում տարածված է հեևյալ ակրոնիմը Atmung, Puls, Grundtonus, Aussehen, Reflexe.

Այլընտրանքայի՝ Aussehen, Puls, Gesichtsbewegungen, Aktivität, Respiration (Atmung)։

Օգտագործվում է նաև հեևյալ նեոլոգիզմը՝ American Pediatric Gross Assessment Record.

Իսպանական ակրոնիմ՝ Apariencia, Pulso, Gesticulación, Actividad, Respiración.

Անգլերենում օգտագործվաում է նաև հեևյալ մնեմոտիկական կանոնը How Ready Is This Child (բառացի — ինչքա՞ն է պատրաստ այս երեխան)[23],

որտեղ՝

  • Heart rate — սրտի կծկումներ թիվ,
  • Respiratory effort — շնչառություն,
  • Irritability — ռեֆլեկսներ և գրգռողականություն,
  • Tone — մկանային տոնուս,
  • Color — մաշկի գույն.

Բոլոր ցուցանիշների հսկողությունը իրականացվում է ծնվելուց հետո առաջին իսկ րոպեյին, հետո կյանքի 5-րդ րոպեյին։

Որոշ դեպքերում, հատկապես ցածր ցուցանիշներ դեպքում, գնահատակն ըստ Ապգարի դրվում է և կյանքի 10-րդ րոպեյում։

Մորը և հարազատներին որպոս կանոն հայտնում են երկու թիվ, օրինակ՝ 8-9 բալը ըստ Ապգարի սանդղակի ասում է այն մասին, որ երեխայի վիճակը անմիջապես ծնվելուց հետո՝ բավարար է։

Վիրջինիա Ապգարը շարունակում է ստանալ հետմահու կոչումներ իր ձեռքբերումների համար։ 1994-ին Ամերիկյան փոստային ծառայությունը թողարկում է համանուն անվանական նամականիշ՝ «Հզոր Ամերիկացիները» շարքից[24]։ 1995-ին Ապգարը ներգրավվեց ԱՄՆ-ի Կանանց ազգային փառքի սրահ։ 1999-ին Կանանց ազգային պատմական դաշինքի կողմից արժանացել է «Կանանց պատմության միամսյակի մրցանակ»-ին։ 2018 թվականի հունիսի 7-ին Գուգլ որոնողական համակարգն իր էջում նշել է Ապգարի 109 ամյակը՝ դուդլով։

Ընտրված աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Is my baby all right? A guide to birth defect. New York: Trident Press. 1972. ISBN 9780671270957. OCLC 578207. (Ապգար Վ. համահեղինակ՝ Բեկ Դ.)
  • «A proposal for a new method of evaluation of the newborn infant». Current Researches in Anesthesia & Analgesia. 32 (4): 260–267. 1953. PMID 13083014. Արխիվացված է օրիգինալից 30-11-2012-ին. Վերցված է 14-03-2021-ին. (Апгар В.)
  • Փենսիլվանիայի Կանանց բժշկական քոլեջի պատվավոր դոկտորի կոչում (1964)
  • Մաունթ Հոլյոք քոլեջի պատվավոր դոկտոր (1965)
  • Ամերիկյան անեսթեզիոլոգների միության պատվավոր ծառայության մրցանակ (1966)
  • Էլիզաբեթ Բլեքվելի մրցանակ՝ Ամերիկյան կանանց բժշկական ասոցիացիայի կողմից (1966)
  • Նյու Ջերսիի բժշկության և ստոմատոլոգիայի քոլեջի պատվավոր դոկտորի կոչում (1967)
  • Կոլումբիայի համալսարանի բժիշկների և վիրաբույժների քոլեջի շրջանավարտների ոսկե մեդալ՝ գերազանցության համար(1973)
  • Ռալֆ Ուոթերսի մրցանակ՝ Ամերիկայի անեսթեզիոլոգների միության կողմից (1973)
  • Տարվա կին-գիտնական՝ ըստ Ladies Home ամսագրի (1973)[17]

Անդամանկցություն կազմակերպություններին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նյու Յորքի բժշկության ակադեմիայի անդամ, Ամերիկյան Հանրային առողջության ասոցիացիայի և Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ[17]
  • Ընդգրկված է ԱՄՆ-ի Կանանց ազգային փառքի սրահում (1995)[25]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.findagrave.com/cgi-bin/fg.cgi?page=gr&GRid=6652218
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 https://asteria.fivecolleges.edu/findaids/mountholyoke/mshm192.html
  3. 3,0 3,1 https://profiles.nlm.nih.gov/CP/Views/Exhibit/narrative/biographical.html
  4. 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. 5,0 5,1 GeneaStar
  6. 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. «Virginia Apgar». britannica.com. Encyclopædia Britannica official website. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  8. Croucher, John S. "Virginia Apgar". Women in Science: 100 Inspirational Lives. Gloucester UK: Amberley Publications 2019, 24-26.
  9. «Today In Medical History – June 7, 2016». Medical News Bulletin. 2016 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  10. Esra Gurkan (2016 թ․ մարտի 8). «These are the most important women in the history of science». CNN.com. CNN official website. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  11. «Reflexes». Physiopedia (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
  12. Calmes, Selma H (2015 թ․ մայիս). «Dr. Virginia Apgar and the Apgar Score: How the Apgar Score Came to Be». Anesthesia & Analgesia. 120 (5): 1060–4. doi:10.1213/ANE.0000000000000659. PMID 25899273.
  13. Sicherman, Barbara; Green, Carol Hurd (1980). Notable American Women: The Modern Period : A Biographical Dictionary. Harvard University Press. էջ 27. ISBN 9780674627338.
  14. «Charles E. Apgar, Radio Expert, 86; Jersey 'Ham' Operator Dies – Recorded Code Messages From Sayville Station in 1915». New York Times. 1950 թ․ օգոստոսի 19. էջ 12. «Charles E. Apgar, a 'ham' radio operator who recorded code messages during World War I from a German station at Sayville, L.I., which proved to be tips to German submarines on the movements of neutral ships and caused the Government to seize the station...»
  15. 15,0 15,1 15,2 15,3 «The Virginia Apgar Papers». U.S. National Library of Medicine: National Institutes of Health. 2017 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  16. 16,0 16,1 «Changing the Face of Medicine: Virginia Apgar». U.S. National Library of Medicine. 2015 թ․ հունիսի 3. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  17. 17,0 17,1 17,2 Amschler, Denise (1999). «Apgar, Virginia (1909-1974)». In Commire, Anne (ed.). Women in World History: A biographical encyclopedia. Gale. էջեր 415–418. ISBN 0-7876-4071-9.
  18. «Dr. Virginia Apgar». Changing the Face of Medicine. National Library of Medicine. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  19. «The Apgar Score». www.acog.org. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  20. 20,0 20,1 Simon, Leslie V.; Hashmi, Muhammad F.; Bragg, Bradley N. (2021), «APGAR Score», StatPearls, Treasure Island, Florida: StatPearls Publishing, PMID 29262097, Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին
  21. Gonzales GF, Salirrosas A (2005 թ․ սեպտեմբեր). «Arterial oxygen saturation in healthy newborns delivered at term in Cerro de Pasco (4340 m) and Lima (150 m)». Reproductive Biology and Endocrinology. 3: 46. doi:10.1186/1477-7827-3-46. PMC 1215518. PMID 16156890.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  22. «What Is a Good Apgar Score?». Cleveland Clinic (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 18-ին.
  23. Klostranec JM, Hong J, Raghuran K (2012). The Essential Med Notes for Medical Students. Toronto, ON: University of Toronto Press.
  24. «20c Virginia Apgar single». postalmuseum.si.edu. Smithsonian National Postal Museum. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 15-03-2021-ին.
  25. «Virginia Apgar». womenofthehall.org. официальный сайт Национального зала славы женщин. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 13-03-2021-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրջինիա Ապգար» հոդվածին։