Լիլիա Բրիկ (ռուս.՝ Лиля Юрьевна Брик, ծնված՝ Լիլիա (Լիլի) Ուրիի Կագան, հոկտեմբերի 30, 1891, Մոսկվա - օգոստոսի 4, 1978, Մոսկվա), «ռուսական ավանգարդի» մուսա, 20-րդ դարի ամենահայտնի գրական-գեղարվեստական սալոնի տիրուհի, հուշագրությունների հեղինակ, ռուս գրող Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունների հասցեատեր, որը մեծ դեր է խաղացել պոետի կյանքում։ Լիլիա Բրիկի կենսագրությունը միահյուսված է Էլզա Տրիոլեի, Օսիպ Բրիկի, Վիտալի Պրիմակովի, Վասիլի Քաթանյանի, տարբեր երկրների արվեստի ու գրականության բազում գործիչների ճակատագրերի հետ։ Բրիկը Մոսկվայում ստեղծեց Մայակովսկու առաջին թանգարանը (հետագայում լուծարվեց)։ 1950-ական թվականների վերջերից գրաքննությունը ձգտում էր հեռացնել Բրիկի ազգանունը Մայակովսկու կենսագրությունից։ Ինքնասպան է եղել 1978 թվականին։
Լիլիան ծնվել է Ուրի և Ելենա (օրիորդական ազգանունը՝ Բերման) Կագանների ընտանիքում։ Հայրն իրավաբան էր, որը զբաղվում էր հրեաների իրավունքների պաշտպանությամբ Մոսկվայում․ բացի այդ նա՝ որպես Ավստրիայի դեսպանատան իրավաբանական խորհրդատու, ֆինանսական և վարչական հարցերում օգնում էր հյուրախաղերով ժամանած արտիստներին... Ավելին⇒
Քեթրին Մենսֆիլդ, նորզելանդացի մոդեռնիստական գրող, որը ծնվել և մեծացել է գաղութային Նոր Զելանդիայում և ստեղծագործել է Քեթրին Մենսֆիլդ գրական կեղծանվան ներքո: 19 տարեկան հասակում Մենսֆիլդը մեկնում է Նոր Զելանդիայից և բնակություն հաստատում Միացյալ Թագավորությունում, որտեղ նա մտերմանում է այնպիսի մոդեռնիստական գրողների հետ, ինչպիսիք են Լոուրենսը և Վիրջինիա Վուլֆը: 1917 թվականին նրա մոտ տուբերկուլյոզ է հայտնաբերվում, որի հետևանքով էլ նա իր մահկանացուն է կնքում 34 տարեկան հասակում:
Քեթլին Մենսֆիլդ Բյուչեմփը ծնվել է 1888 թվականին Նոր ԶելանդիայիՎելինգտոն քաղաքում, հասարակության մեջ ճանաչված ընտանիքում: Նրա հայրը բանկիր էր, իսկ Քեթրինն ինքը կոմսուհի Էլիզաբեթ ֆոն Արնիմի զարմուհին էր: Նա ուներ երկու ավագ քույր, մեկ կրտսեր քույր և մեկ կրտսեր եղբայր՝ ծնված 1894 թվականին: Նրա հայրը՝ Հարոլդ Բյուչեմփը, շուտով դառնում է Նոր Զելանդիայի բանկի կառավարիչ և ստանում ասպետի կոչում: Նրա պապը՝ Արթուր Բյուչեմփը, Նոր Զելանդիայի պառլամենտի Փիքտոն ընտրատեղամասից ընտրված... Ավելին⇒
Սքոթը ծնվել է 1991 թվականի նոյեմբերի 28-ին Շոտլանդիայի ամենախոշոր քաղաքներից մեկում՝ Գլազգոյում: Կրթությունն ստացել է «Ռոս Հոլ» ակադեմիայում (անգլ.՝ Ross Hall Academy), որը գտնվում է քաղաքի հարավարևմտյան թաղամասում՝ Կրուկստոնում:
Տասը տարեկան հասակում Ալանն սկսում է սովորել «Դանդի Յունայթեդի» ֆուտբոլային ակադեմիայում: Հաջողությամբ հաղթահարելով «արաբների» ամենաերիտասարդից մինչև պահեստային կազմի ճանապարհը՝ 2008 թվականի հունվարին Ալանը «նարնջասևերի» հետ կնքում է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը: Նույն թվականի սեպտեմբերին կիսապաշտպանը մասնակցություն է ունենում Ֆորֆարշիրի գավաթի եզրափակիչ հանդիպմանը, որում «նարնջասևերը» 1։4 հաշվով զիջում են... Ավելին⇒
Ճիչը (նորվ.՝ Skrik), նկարների շարք, որը ստեղծել է նորվեգացի նկարիչ-էքսպրեսիանիստԷդվարդ Մունկը1893-1910 թվականների միջև ընկած ժամանակահատվածում: Նկարներում պատկերված է հուսահատության եզրին գտնվող մարդու կերպարանք, ով անզորությունից ճչում է: Մարդը պատկերված է արնագույն-կարմիր երկնքի ու ծայրաստիճան ընդհանրացված բնապատկերի ֆոնի վրա: 1895 թվականին Մունկն ստեղծել է այս սյուժեովվիմագրություն:
«Ճիչը» համարվում է էքսպրեսիոնիզմի խորհրդանիշը և դարձել է 20-րդ դարիարվեստի յուրօրինակ «նախերգանքը»: Այն հանդիսացավ մոդեռնիզմի համար անկյունաքարային երևույթ, քանի որ վերաբերում է մենակությանը, հուսահատությանն ու օտարացմանը, որոնք այդ ուղղության գլխավոր բնորոշ գծերից են: Կարծես թե նկարիչը նայել ու տեսել է գալիք հարյուրամյակին սպառնացող վտանգները՝ համաշխարհային պատերազմներ, հեղափոխություններ, բնապահպանական ճգնաժամեր և պատկերել է դրանց լուծումը չգտնող մարդուն, որ ճչում է... Ավելին⇒
Ֆիլմի մասին հայտարարվեց 2013 թվականի San Diego Comic-Con International-ի ժամանակ՝ «Պողպատե մարդու» թողարկումից հետո։ Սնայդերը նշեց, որ ֆիլմը ոգեշնչված կլինի «Բեթմենի» Ֆրենկ Միլլերի հեղինակած «Մռայլ ասպետը վերադառնում է» կոմիքսների գրքով, սակայն հստակեցրեց, որ դրան կհաջորդի բնօրինակ նախաբանը։ Բեթմենի մարմնավորումը ֆիլմում նույնպես այլ կլինի, քան կերպարի բնույթը նախկին «Մռայլ ասպետը» եռագրությունում, որը մատուցվում է որպես... Ավելին⇒
Սամանտա Ստոսուր, ավստրալացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ Աշխարհի նախկին թիվ 1 ռակետ կանանց զուգախաղի վարկանիշում, որը նա պահպանել է 61 շաբաթ, և աշխարհի թիվ 4 ռակետ կանանց մենախաղի վարկանիշում։
Ստոսուրը հաղթել է նաև Մեծ Սաղավարտի ևս հինգ մրցաշարերում՝ երկուսը կանանց զուգախաղում և երեքը խառը զուգախաղում։ Կանանց զուգախաղում նա հաղթել է 2005 թվականի... Ավելին⇒
Որպես ազատազրկման վայր՝ բանտը գոյություն է ունեցել դեռևս վաղնջական ժամանակներից։ Այն ծառայել է որպես գերիներին, պետական և ոչ պետական հանցագործներին, պարտապաններին ազատազրկելու, ինչպես նաև տարբեր պատիժների և մահապատիժների ի կատար ածման վայր։
Հին ՀռոմումՍերվիոս Տուլլիոսի (մ.թ.ա. մոտ 578-534/533 թվականներ) ժամանակներում գոյություն ուներ Տուլիանում ստորգետնյա բանտ (միջին դարերում վերանվանվել է Մամերտինյան բանտ), որտեղ վարակիչ հիվանդություններից մահացել են... Ավելին⇒
Անանիա Շիրակացի (ծննդեան եւ մահուան թուականները անյայտ), Է. դարու հայ գիտնական։ Առաջին հայը,որ կայուն հիմքերու վրայ կը դնէ ճշգրիտ գիտութիւններու ուսումնասիրութիւնը Հայաստանի մէջ։
Անանիա Շիրակացի, որ յայտնի է համարող (մաթեմաթիկոս) մականունով, հայ մատենագրութեան ականաւոր դէմքերէն մէկն է. բնական գիտութիւններու հիմնադիրը հայ իրականութեան մէջ: Շիրակացիէն մեզի հասած է իր ինքնակենսագրականը, ըստ որուն ան ծնած է պատմական Շիրակ գաւառի Անի աւանը, Է. դարու սկիզբը: Շիրակացի, Դպրեվանքի դպրոցին մէջ կը ստանայ նախնական կրթութիւն, սորվելով հայերէն եւ յունարէն լեզուները, քերականութիւն, փիլիսոփայութիւն եւ աստուածաբանութիւն: Բայց ան համոզուած էր, որ ամէն ինչի հիմքը թիւերն են, իսկ համարողական արուեստը կը համարէր բոլոր գիտութիւններու հիմքը: Այդ օրերուն աշխարհի մէջ հմուտ մասնագէտներն ու ուսուցիչները շատ քիչ էին, գիտելիքները խորացնելու միակ միջոցը ճամբորդելն էր:
Առ այդ, ան արտասահմանի մէջ կ'ապրի 11 տարի, որուն ութն՝ յոյն նշանաւոր գիտնական Տիւքիկոս Բիւզանդացիի դպրոցին մէջ: Ուսուցիչին հարուստ գրադարանը Շիրակացիին համար կը դառնայ երկրորդ ուսումնարան: Ան, բացի թուաբանութենէն, կ'ուսումնասիրէ... Ավելին⇒
1910 թվականին Վիեննան ուներ 2 միլիոն բնակիչ՝ այդ ցուցանիշով աշխարհում զբաղեցնելով չորրորդ տեղը Լոնդոնից, Նյու Յորքից և Փարիզից հետո: Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որը հանգեցրեց կայսրության վերջնական փլուզման, Վիեննայի բնակչությունը կրճատվել է քառորդ մասով:
Հավանական է, որ Օբերոնը ձևավորվել է Ուրանի ձևավորումից անմիջապես հետո մոլորակի շուրջ ձևավորված ակրեցիոն սկավառակից։ Արբանյակը կազմված է մոտավորապես հավասար մասերով սառույցներից և քարերից, և հավանաբար նրա ընդերքը բաժանված է քարե միջուկի և սառցե մանտիայի։ Հնարավոր է նաև, որ արբանյակի մանտիայի և կեղևի շերտերի միջև գոյություն ունի հեղուկ ջրի շերտ։ Օբերոնի մակերևույթն ունի թույլ կարմրավուն գույն, և ինչպես երևում է լուսանկարներից, ձևավորվել է աստերոիդների և գիսաստղերի հարվածների ընթացքում։ Այն ծածկված է բազմաթիվ հարվածային խառնարաններով, որոնք ունեն մինչև 210 կմ շառավիղ։ Օբերոնի մակերևույթը կտրտված է... Ավելին⇒
Հոֆստեդտերը ծնվել է 1915 թ. փետրվարի 5-ին Նյու ՅորքումԼեհաստանիցներգաղթածհրեավաճառական Լուի Հոֆստեդտերի և ֆերմեր Հենրիետա Քյոենիգսբերգի ընտանիքում, որոնք սիգարների խանութի սեփականատերեր էին: Ընտանիքի չորս երեխաներից երրորդն էր։ Տարրական կրթությունն ստացել է Նյու Յորքում, ուսումը շարունակել է Նյու Յորք Սիթի քոլեջում, որտեղ էլ քոլեջի ուսուցիչներից մեկի շնորհիվ Հոֆսեդտերի մոտ արթնացել է հետաքրքրությունը ֆիզիկայի և մաթեմատիկայի... Ավելին⇒
Նորվեգացի կինոքննադատ Ֆրեդրիկ Ֆևանգը Յոների մասին գրել է, որ նա «ի տարբերություն նորվեգացի այլ կինոաստղերի, չունի դասական հետաքրքիր արտաքին կամ հարուստ թատերական փորձ, բայց շնորհիվ իր գրավչության և բազմակողմանի տաղանդի հասել է կարգավիճակի, և հավանաբար Նորվեգիայի նոր աստղերի մեջ ամենավառն է»։ Դերասանին ճանաչում են բերել հատկապես անկայուն հոգեբանություն ունեցող նևրասթենիկ կերպարների դերերը («Նա, ով վախենում էր գայլերից», «Երկնքից ընկնողը», «Հարևանություն» ֆիլմերը), ինչպես նաև կարողությունը՝ չափազանց համոզիչ կերպով արտահայտելու անհանգստություն և հուսահատություն։
Ինչպես նորվեգացի շատ այլ դերասաններ, Յոները ևս սկսել է իր դերասանական գործունեությունը մանկական և պատանեկան... Ավելին⇒
Նորվեգիան գտնվում է Հյուսիսային Եվրոպայում՝ զբաղեցնելով Սկանդինավյան թերակղզու հյուսիսային ու արևմտյան ծովափը։ Եզերում է Հյուսիսային ծովին (հարավ-արևմուտք) և Սկագերակ նեղուցին (հարավ), Նորվեգական ծովին (արևմուտք) և Բարենցի ծովին (հյուսիս-արևելք)։ Նորվեգիան երկար տարիներ սահմանակցում էր երկու երկրի՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած սահմանային փոփոխությունների արդյունքում Ֆինլանդիան զրկվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում ունեցած իր ափերից, որոնք հանձնվում են Նորվեգիային։ Արդյունքում Նորվեգիան մի քանի կիլոմետրանոց սահման է ունենում ԽՍՀՄ (1991 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության հետ)։ Տարածքը կազմում է 385 186 կմ²։ Դրա մեջ մտնում են նաև բազմաթիվ կղզիներ՝ Ատլանտյան և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսներում, որոնցից առավելապես հայտնի է Շպիցբերգեն կղզեխումբը։ Ունենալով միևնույն բնակլիմայական պայմանները, ինչ հարևան Շվեդիան ու Նորվեգիան, ինչպես նաև ՌԴ տարածքում գտնվող Կոլայի և Կանին թերակղզիները, Նորվեգիան մտնում է... Ավելին⇒
Կառույցն զբաղվում է հակահետախուզական միջոցառումների իրականացմամբ, ներքին և սահմանային հսկողությամբ, ահաբեկչության դեմ պայքարով և մի շարք այլ տեսակի ծանր հանցագործությունների և դաշնային իրավախախտումների հետախուզմամբ։ Գործակալության գրասենյակը տեղակայված է մայրաքաղաքՄոսկվայի կենտրոնում (նախկին ԿԳԲ-ի շենքում)։ 2008 թվականից գործակալության տնօրենի պաշտոնն զբաղեցնում է բանակի գեներալ Ալեքսանդր Բորտնիկովը։
ԱԴԾ-ի գործունեությունը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության նախագահը:
Լիզայի կենսագրությունից քիչ բան է հայտնի: Ծնվել է Ֆլորենցիայում, պատանի հասակում ամուսնացել հագուստի և մետաքսի վաճառականի հետ, ով հետագայում տեղական պաշտոնյա է դարձել: Լիզան ունեցել է հինգ երեխա: Ապրել է հարմարավետ, միջին խավի դասին բնորոշ կյանքով: Ամուսնուց, ով տարիքով նրանից մեծ էր, երկար է ապրել:
Լիզայի մահից դարեր անց «Մոնա Լիզա» կտավը դարձել է կերպարվեստի բնագավառում աշխարհի հայտնի գլուխգործոցներից մեկը: Կտավը մեծ հետաքրքրություն է առաջացրել հետազոտողների և արվեստի սիրահարների մոտ, և այս աշխատանքը դարձել է համաշխարհային ճանաչում ունեցող արվեստի գործ: 2005 թվականին վերջապես սհստակեցվել է... Ավելին⇒
Սքրափբուքինգ, սքրեփբուքինգ (անգլ.՝ scrapbooking, անգլ.՝ scrapbook բառից՝ սքրափ – կտրվածք, կտրածո, book – գիրք, տառեր․ «գիրք կտրածոներից»), ձեռագործարվեստի տեսակ, որն իր մեջ ներառում է ընտանեկան կամ անձնական լուսանկարների պատրաստում և ձևավորում։
Ստեղծագործության այս տեսակի նպատակն անձնական և ընտանեկան պատմության պահպանում է լուսանկարների, լրագրերի կտրածոների, նկարների, ձայնագրությունների և հիշարժան այլ մանրուքների տեսքով։ Առանձին պատմությունների պահպանման և փոխանցման համար սովորական պատմությունների հետ մեկտեղ օգտագործվում են տեսողական և շոշափելիքի յուրահատուկ եղանակներ։ Սքրափբուքինգի հիմնական գաղափարն ապագա սերունդների համար ինչ-որ իրադարձության լուսանկարների և այլ հիշարժան իրերի երկարաժամկետ պահպանումն է։
Բառարաններում սովորաբար սքրափբուք եզրույթը ներկայացվում է ավելի լայն իմաստով՝ ալբոմ կտրածոներ փակցնելու համար կամ տպագրությունների կտրվածքների, պատկերների, լուսանկարների ալբոմ, բայց հաճախ այդ եզրույթը հենց վերաբերում է... Ավելին⇒
Լինելով ունիվերսալ ֆուտբոլիստ՝ Ուորկն իր պրոֆեսիոնալ կարիերայի մեծ մասը խաղացել է կիսապաշտպանի դիրքում, թեև նա երբեմն խաղադաշտ էր դուրս գալիս որպես կենտրոնական պաշտպան կամ էլ անգամ հարձակվող:
Մինչև Փառքի սրահի ակումբային անդամներից առաջին չորսից մեկը դառնալը Ուորկը՝ որպես «Իպսվիչ Թաունի» ֆուտբոլիստ, վաստակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի ռեկորդային չորս մրցանակ: Ուորկն «Իպսվիչում» իր ելույթներն սկսել է 17 տարեկան հասակում: Ընդհանուր առմամբ Ուորկն «Իպսվիչ Թաունում» ունեցել է երեք խաղային շրջան, նա նաև հանդես է եկել «Լիվերպուլի» և «Միդլսբրոյի» կազմերում:
Ատոմիզմ (հունարեն՝ ἄτομον, ատոմ - «անբաժանելի»), իրերի, բնական երևույթների և ողջ տիեզերքի առաջին կառուցվածքային բացատրությունն է։ Ուսմունք է մատերիայի դիսկրետ (ընդհատ), ընդհանուր կառուցվածքի մասին (ատոմներից և այլ տարրական մասնիկներից կազմված լինելու մասին), բնափիլիսոփայության և ֆիզիկայի ուսմունք, ըստ որի զգայությամբ ընկալվող (նյութական) մարմինները կազմված են քիմիապես անբաժանելի մասնիկներից՝ ատոմներից։ Ծագել է Հնդկաստանում, Հին Հունաստանում, հետագայում զարգացում է ապրել Միջին դարերում, Նոր ժամանակներում։
Ընդհանուր առմամբ ատոմների մասին ցանկացած ուսմունք անվանում են ատոմիզմ։ Մասնավորապես մ.թ.ա. 5-4 -րդ դդ. հին հունական փիլիսոփայական դպրոցը, որի ուսմունքը համարվում է ատոմիզմի ամենավաղ շրջանի պատմական ձևը։
Ատոմները անբաժանելի, անսահմանորեն փոքր մասնիկներ են։ Նրանք տարբերվում են կշռով, շարժման արագությամբ և մարմինների մեջ փոխադարձ դասավորությամբ, որոնց շնորհիվ առաջանում են տարբեր հատկություններ։ Ըստ էության գոյություն ունեն միայն ատոմներ և դատարկություն։ Ըստ այդ ուսմունքի ատոմները մանրագույն, չբաժանվող մասնիկներ են, ոչ մի տեղից չեն ծնվում և ոչ մի տեղ չեն անհետանում, որակապես միատարր են, իրենց մեջ դատարկություն չպարունակող և որոշակի ձևով օժտված մասնիկներ են։ Ատոմներն անթիվ են, քանի որ դատարկությունը անսահման է։ Ատոմի ձևերը անսահման բազմազան են։ Ատոմները ամեն գոյի նախասկիզբն են, բոլոր զգայություն ունեցող մարմինների, որոնց հատկությունները պայմանավորված են բաղկացուցիչ մաս կազմող... Ավելին⇒
Մորիս դե Բրոյլը սերում է հայտնի արիստոկրատական Բրոյլի ընտանիքից, որի ներկայացուցիչները երկար տարիներ Ֆրանսիայում զբաղեցրել են քաղաքական և ռազմական պաշտոններ: Մորիսը 5-րդ հերցոգ դե Բրոլիի և նապոլոնյան մարշալ Ֆիլիպ դե Պոլ Սեգյուրի թոռնուհու՝ Պոլինա դԱրամայի (ֆր.՝ Pauline d’Armaille) հինգ երեխաներից երկրորդն էր: Փարիզի Ստանիսլավի քոլեջը[fr] փայլուն կերպով ավարտելուց հետո Մորիսը 1893 թվականին ընդունվեց Ծովային դպրոցը[fr], որտեղ սովորել է մինչև 1895 թվականը: Հետագա մի քանի տարիներին նա ծառայել է Միջերկրական էսկադրայի նավերից մեկում որպես ծովային սպա: Միաժամանակ ֆիզիկա է ուսումնասիրել Տուլոնի և Մարսելի համալսարաններում, որոնցից վերջինն ավարտել է 1900 թվականին՝ ստանալով գիտությունների լիցենցիատի աստիճան: Մորիս դե Բրոյլը տեղադրել է առաջին անհաղորդալար ռադիոհաղորդիչը ֆրանսիական նավատորմի նավի վրա և ցանկանում էր իր ամբողջ ժամանակը տրամադրել գիտությանը, սակայն ընտանիքի անդամների ճնշման տակ ստիպված մնաց ծառայության մեջ: Միայն 1904 թվականին՝ պապի մահից հետո, նա վերցրեց անժամկետ
արձակուրդ և չորս տարի անց վերջնականապես անցավ ... Ավելին⇒
Ս. Ստեփանոս Նախավկայ, Ստեփանոս անունը յունարէն է, կը նշանակէ պսակ), Ա. դարու քրիստոնեայ, հելլենական հրեայ. անդրանիկ վկան, որ իր արիւնը թափած է՝ Յիսուս Քրիստոսը Աստուծոյ Որդի վկայելով։ Մէկը Յիսուսի եօթանասուն (կամ եօթանասուներկու) աշակերտներէն, զոր, ուրիշ վեց հոգիներու հետ, նախնական եկեղեցին Պետրոս առաքեալի առաջնորդութեամբ կարգած է եկեղեցւոյ սեղանի սպասաւոր (սարկաւագ)։
Վարքագրական աղբիւրներու համաձայն` Ստեփանոս սերած էր Յուդայի թագաւորական զարմէն, Քրիստոս Աստուծոյ ցեղակիցն ու օրինապահ ծնողներու զաւակ էր: Յիսուսի մահուան դատավճիռին կայացման ատեն, դեռ պատանի ըլլալով, Կայիափա քահանայապետին ծառան էր: Երբ Տիրոջ տունը կը տանին, Ստեփանոսն իր գլխու վարշամակը կը փռէ Երկնաւոր Վարդապետին ոտքերուն տակ եւ կը մօտենայ անոր` ցոյց տալով իր անդաւաճան ու անկեղծ սէրը: Բայց ատիկա կը զայրացնէ քահանայապետը, որ կը վտարէ Ստեփանոսը: Պատանին ականատես կ'ըլլայ Տիրոջ մահուան ու թաղման, բայց Աստուածորդիին հրաշափառ յարութեամբ վերստին ուրախութիւն կ'ապրի առաքեալներուն հետ: Ըստ Ս. Գրիգոր Տաթեւացիի` սուրբը կ'երթայ առաքեալներուն քով` մկրտուելով Պետրոս եւ Յովհաննէս առաքեալներու ձեռամբ: Մկրտութեան պահուն ջուրին վրայ կ'երեւի լուսապսակ մը, որ կու գայ կը հանգչի սուրբին վրայ: Այս զարմանահրաշ դէպքէն ետք անոր կու տան «Ստեփանոս» անունը, որ կը նշանակէ պսակաւոր:
Ստեփանոսի համար տաճարը շէնք մը չէր այլեւ կառուցուածք մը... Ավելին⇒
Մարտինա Նավրատիլովա, չեխ և ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի և մարզիչ։ 2005 թվականին «Tennis» ամսագիրը նրան ընտրել է որպես 1965-2005 թվականների աշխարհի լավագույն թենիսիստուհի։
Նավրատիլովան Համաշխարհային դասակարգման թիվ 1 ռակետ եղել է ընդհանուր առմամբ 332 շաբաթ մենախաղում և 237 շաբաթ զուգախաղում, ինչը նրան դարձրել է միակ թենիսիստուհին պատմության մեջ, ով առաջին տեղն է զբաղեցրել մենախաղի և զուգախաղի վարկանիշում 200 շաբաթից ավել ժամանակահատվածում։ Նա տարվա վերջին մենախաղի թիվ 1 ռակետ է եղել յոթ անգամ, այդ թվում ռեկորդային հինգ անգամ անընդմեջ, ինչպես նաև զուգախաղի թիվ 1 ռակետ հինգ անգամ, այդ թվում երեք տարի անընդմեջ, որի ընթացքում նա վարկանիշային առաջին հորիզոնականը պահպանել է ամբողջ տարվա ընթացքում։
Նա հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի 18 մենախաղի մրցաշարերում, 31 կանանց զուգախաղի մրցաշարերում և 10 խառը զուգախաղի մրցաշարերում, դառնալով Բաց դարաշրջանում Մեծ Սաղավարտի ամենաշատ տիտղոսներ նվաճած թենիսիստուհին։ Նա Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղի եզրափակիչ է դուրս եկել 12 անգամ, այդ թվում ինն անգամ անընդմեջ, 1982-ից 1990 թվականները, և Ուիմբլդոնի մենախաղի մրցաշարի հաղթողի տիտղոսն է նվաճել ռեկորդային ինն անգամ (գերազանցելով Հելեն Ուիլս-Մուդիի 8 տիտղոսի նվաճումը), ներառյալ վեց հաջորդական տիտղոսների շարքը՝ պրոֆեսիոնալ թենիսիստուհիների լավագույն արդյունքը խոշոր մրցաշարում։ Նա և Բիլի Ջին Քինգը շահել են Ուիմբլդոնի մրցաշարի 20-ական տիտղոս... Ավելին⇒
Ուիլյամ Վեբ Էլլիս, անգլիացի հոգևորական, ով հայտնի է որպես ռեգբի խաղի հիմնադիր: 1823 թվականին, լինելով քոլեջի ուսանող, Ուիլյամ Վեբ-Էլլիսը ֆուտբոլ խաղալու ժամանակ խախտել է կանոնները՝ ձեռքերով խլելով գնդակը և վազելով դեպի հակառակորդի դարպասը: Այս իրադարձությունը պաշտոնապես համարվում է ռեգբի խաղի պատմության սկիզբը, իսկ ինքը՝ Էլլիսը՝ այս սպորտաձևի հիմնադիրը: Միևնույն ժամանակ մասնագետների մեծ մասը համակարծիք են, որ Ուիլյամ Վեբ Էլլիսի կողմից խաղի կանոնները խախտելով նոր մարզաձև սկզբնավորելու պատմությունը պարզապես լեգենդ է: Ուիլյամ Վեբ Էլլիսի անունով է կոչվում ռեգբիի ամենահեղինակավոր հաղթանշանը՝ Վեբ Էլլիսի գավաթը, որը տրվում է ռեգբիի աշխարհի առաջնության հաղթողին:
Ուիլյամ Վեբ Էլլիսը ծնվել է 1806 թվականինոյեմբերի 24-ին: Նրա ծննդավայրի վերաբերյալ առկա են տարաձայնություններ. աղբյուրների մեծ մասը նշում է, որ Էլլիսը ծնվել է Սոլֆորդ քաղաքում, որն այդ ժամանակ ներառված էր Լանկաշիր կոմսության մեջ, մինչդեռ 1851 թվականի մարդահամարի ժամանակ Ուիլյամ Էլլիսը որպես իր ծննդավայր նշել է Սոլֆորդից ոչ հեռու գտնվող ... Ավելին⇒
Ամորիումի պաշարում, արաբա-բյուզանդական պատերազմի կարևոր դրվագներից մեկը: 838 թվականի օգոստոսին կամ սեպտեմբերին՝ կարճատև պաշարումից հետո, բյուզանդական Ամորիում քաղաքը գրավվել և ոչնչացվել է Աբբասական խալիֆայության բանակի կողմից, խալիֆ Ալ-Մութասիմի (833-842 թվականներ) գլխավորությամբ: Տվյալ իրադարձությունը արաբների պատասխանն էր նախորդ տարում դեպի խալիֆաթի սահմանային շրջաններ բյուզանդացիների կողմից կազմակերպված արշավանքին, երբ բյուզանդացիները ոչնչացրին խալիֆի հայրենի քաղաքի՝ Զապետայի բնակչությունը: Դրան ի պտասխան Ալ-Մութասիմը որոշեց ներխուժել Բյուզանդիա՝ նպատակ ունենալով նվաճել Փոքր Ասիայի արևմտյան մասում գտնվող Ամորիումը՝ Ամորումյան արքայատոհմի հայրենի քաղաքը: Այդ արքայատոհմին էր պատկանում իշխող կայսր Թեոֆիլը (829-842 թվականներ): Քաղաքի վրա հարձակվելու համար, որը 9-րդ դարում դարձել էր կայսրության կարևոր քաղաքներից մեկը, Ալ-Մութասիմը հավաքեց 80 հազարանոց բանակ, որը բաժանեց երկու մասի: Դրանցից մեկը հարձակվեց հյուսիս-արևելքից, մյուսը՝ հարավից: Հյուսիս-արևելյան զորքը 838 թվականի հուլիսի 22-ինԱնզեի մոտ ջախջախեց Թեոֆիլի գլխավորած բյուզանդական զորքը: Դա թույլ տվեց արաբներին թափանցել բյուզանդական Փոքր Ասիայի խորքը: Արաբական երկու զորքերը միավորվեցին Անկարայի մոտ, որը լքված գտան: Քաղաքը թալանելուց հետո... Ավելին⇒
Լայոնել Լոգը ծնվել է 1880 թվականի փետրվարի 26-ին Ավստրալիայի հարավում գտնվող Ադելաիդա քաղաքում։ Նա ընտանիքի չորս երեխաներից ավագն էր։ Նրա պապը՝ Էդվարդ Լոգը, իռլանդացի էր և Ավստրալիա էր տեղափոխվել Դուբլինից։ 1850 թվականին նա հիմնել էր սեփական գարեջրանոցը, որը նրա մահից հետո ներառվել է Հարավավստրալական գարեջրագործական ընկերության մեջ։ Լայոնելի հայրը՝ Ջորջ Էդվարդ Լոգը, պապի ընկերության հաշվապահն էր, իսկ հետո դարձել է Բերնսայդ, Էլեֆանթ, Քասլ և Լևինիա Ռանկին հյուրանոցների կառավարիչը։ 1889-1896 թվականներին Լոգը հաճախել է Արքայազն Ալֆրեդի քոլեջ։
Լոգին ոգեշնչում է «Հայավաթի երգը» պոեմի ռիթմիկությունը և հանգավորումը, և նա որոշում է զարգացնել իր խոսքը։ Դպրոցն ավարտելուց հետո 16 տարեկանում նա սկսում է սովորել հռետորություն Էդվարդ Ռիվզի մոտ։
Էդվարդ Ռիվզը տեղափոխվել էր Ադելաիդա 1878 թվականին, որտեղ նա օրվա ընթացքում աշխատում էր աշակերտների հետ, իսկ գիշերները հանդես էր գալիս հանդիսատեսի առաջ Վիկտորյա հոլլ սրահում և բավականին ճանաչված էր։ 1902 թվականից սկսած՝ Լայոնելն արդեն Ռիվզի քարտուղարն ու օգնականն էր, զուգահեռ երաժշտություն էր ուսանում Ադելաիդայի համալսարանի կոնսերվատորիայում։ Ռիվզի մոտ աշխատելու ընթացքում... Ավելին⇒
Կիմ Կլեյստերս, բելգիացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ Աշխարհի նախկին թիվ 1 ռակետ է եղել ինչպես մենախաղի, այնպես էլ զուգախաղի վարկանիշներում։
Կլեյստերսը հաղթանակ է տարել WTA մենախաղի 41 և զուգախաղի 11 մրցաշարերում։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում նա հաղթանակ է տարել մենախաղի 4 մրցաշարում՝ 3 անգամ ԱՄՆ բաց առաջնությունում (2005, 2009, 2010) և մեկ անգամ Ավստրալիայի բաց առաջնությունում (2011)։ Եվս 4 անգամ նա եզրափակիչ է հասել Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերում։ Կլեյստերսը հաղթողի տիտղոս է նվաճել նաև WTA Ամփոփիչ մրցաշարի մենախաղում (2002, 2003, 2010)։ Մեծ Սաղավարտի զուգախաղի մրցաշարերում նա տիտղոս է նվաճել 2003 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում և Ուիմբլդոնի մրցաշարում, ինչպես նաև եզրափակիչ է դուրս եկել Մեծ Սաղավարտի ևս երկու մրցաշարերում։ Զուգախաղում նա մեկ անգամ դուրս է եկել WTA Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ։ Եվս մեկ անգամ նա եզրափակիչ է դուրս եկել Մեծ Սաղավարտի խառը զուգախաղի մրցաշարում (2000, Ուիմբլդոն)։ 2001 թվականին Կլեյստերսը Բելգիայի ազգային հավաքականի կազմում նվաճել է Ֆեդերացիայի գավաթի հաղթողի տիտղոսը։ Կլեյստերսը կարիերայի ավարտի մասին հայտարարել է 2007 թվականի մայիսի 6-ին, սակայն մոտ երկու տարի անց՝ 2009 թվականի մարտի 26-ին, նա հայտարարել է 2009 թվականի ամառային հարդի շրջանում WTA մրցաշարեր վերադառնալու... Ավելին⇒
1949 թվականին Ագնյուն վերադարձավ Լոս-Ալամոս և Բիկինիատոլում՝ (Մարշալովյան կղզի) 1954 թվականի մարտի 1-ին մասնակցեց թերմոմիջուկային պայթուցիկ սարքի միջուկային փորձարկմանը: 1964 թվականին դարձավ միջուկային զենքի շահագործման բաժնի ղեկավար: 1955-1961 թվականը նա Եվրոպայում ՆԱՏՕ միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատարի գիտական խորհրդատուն էր: 1970-1979 թվականներին աշխատել է որպես Լոս-Ալամոսի լաբորատորիայի տնօրեն, իսկ երբ անցել է թոշակի, դարձել է միջուկային տեխնոլոգիաների նախագծերով զբաղվող General Atomics ընկերության նախագահն ու գլխավոր գործադիր ... Ավելին⇒
Johnson’s Baby (Ջոնսոնս Բեյբի), կոսմետիկայի և երեխայի խնամքի պարագաների ամերիկյան ապրանքանիշ, որը պատկանում է Johnson & Johnson ընկերությանը: Բրենդը հայտնվել է 1893 թվականին Johnson’s Baby Powder մանկական ցանափոշու արտադրանքով:
Արտադրանքի ոլորտը ներառում է մանկական ցանափոշիներ, շամպուններ, մարմնի լոսիոններ, մարմնի մերսման յուղեր, լոգանքի փրփուրներ և խոնավ անձեռոցիկներ: Բրենդի կոսմետիկան հայտնի է որպես «մաքուր և անվտանգ» (առնվազն 1980 թվականից):
Johnson’s Baby մանկական ցանափոշին ստեղծել է բժիշկ Ֆրեդերիկ Բարնետ Կիլմերը (Frederick Barnett Kilmer)՝ Johnson & Johnson գիտահետազոտական ընկերության առաջին տնօրենը: 1892 թվականին նա նամակ է ստանում թերապևտից, որը պատմում էր բժշկական սպեղանիի օգտագործումից հետո մաշկի գրգռվածությամբ տառապող հաճախորդի մասին: Կիլմերն առաջարկեց խնդիրը թեթևացնելու համար օգտագործել բուրավետ իտալական տալկ և բժշկին ուղարկեց մեկ տուփ տալկ:
Մանկական ցանափոշին՝ որպես ապրանք, հայտնվեց... Ավելին⇒