Jump to content

Վլադիմիր Բեսկորովայնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Բեսկորովայնի
ուկրաիներեն՝ Володимир Герасимович Безкоровайний
օգոստոսի 16, 1944(1944-08-16) - հունվարի 23, 2017(2017-01-23)[1] (72 տարեկան)
ԾննդավայրՈւման, Չերկասիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԿիև, Ուկրաինա
ԳերեզմանLukyanivske Military Cemetery
Քաղաքացիություն Ուկրաինա
ԶորատեսակUkrainian Navy?
Կոչումծովակալ
Հրամանատարն էրUkrainian Navy?
Պարգևներ
Շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «անբասիր ծառայության համար» և «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ

Վլադիմիր Գերասիմովիչ Բեսկորովայնի (ուկրաիներեն՝ Володимир Герасимович Безкоровайний. օգոստոսի 16, 1944(1944-08-16), Ուման, Չերկասիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 23, 2017(2017-01-23)[1], Կիև, Ուկրաինա), ուկրաինացի ռազմական և քաղաքացիական գործիչ, ռազմական գիտությունների թեկնածու, փոխծովակալ (07/07/1992), Ուկրաինայի ռազմածովային նավատորմի հրամանատար (1993-1996 թթ.)[2]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բանվորի ընտանիքում։ 12 տարեկանում զրկվել է հորից, 15 տարեկանում՝ նաև մորից: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է գործարանում՝ որպես մեխանիկ։

Ծառայություն ԽՍՀՄ և Ուկրաինայի նավատորմերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականից սկսել է ծառայել ԽՍՀՄ ռազմածովային նավատորմում։ 1967 թվականին ավարտել է Բաքվի Կիրովի անվան Կասպյան բարձրագույն ծովային դպրոցը։ 1973-1974 թվականներին մասնակցել է ռազմածովային նավատորմի՝ Լենինգրադում կազմակերպված Լենինի շքանշանակիր հատուկ դասընթացներին։ 1982-1984 թվականներին սովորել է Լենինգրադի Ա.Գրեչկոյի անվան ռազմածովային ակադեմիայում։

1977 թվականին նշանակվել է միջուկային էներգիայով գործող, ռազմավարական նշանակության հրթիռային ստորջրյա հածանավի հրամանատար։

1984-1990 թվականներին եղել է միջուկային էներգիայով գործող հրթիռային ստորջրյա հածանավերի 41-րդ դիվիզիայի հրամանատարը, 1990-1993 թվականներին՝ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Հյուսիսային նավատորմի միջուկային էներգիայով գործող հրթիռային ստորջրյա հածանավերի 3-րդ տորմիղի հրամանատարը։

1992 թվականին ստացել է փոխծովակալի կոչում։

1993 թվականին ծառայության է անցել Ուկրաինայի զինված ուժերում, մասնակցել Սևծովյան նավատորմը բաժանելու կապակցությամբ կազմակերպված բանակցություններին, ինչի մասին հետագայում հանգամանորեն պատմել է իր հուշագրություններում[3]: 1993-1996 թվականներին եղել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը։

1996 թվականի հոկտեմբերին ազատվել է պաշտոնից և թողնվել Ուկրաինայի պաշտպանության նախարարի տրանադրության տակ: 1998 թվականի օգոստոսին փոխադրվել է պահեստազոր:

Պահեստազորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահեստազոր փոխադրվելուց հետո Վլադիմիր Բեսկորովայնին բնակություն է հաստատել Կիևում: 2001 թվականից անդամագրվել է Ուկրաինայի ծովային կուսակցությանը: Համակարգել է «Стратегія-1» հիմնադրամի զինվորական ծրագրերը: Եղել է Ուկրաինայի ճարտարագիտական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ։ Հեղինակել է հուշագրություններ, բազմաթիվ հոդվածներ:

Վախճանվել է 2017 թվականի հունվարի 23-ին: Թաղվել է Կիևում՝ Լուկյանովսկոե զինվորական գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://historygreatest.com/volodymyr-bezkorovainy-ukrainian-vice-admiral-died-at-72
  2. Помер віце-адмірал Володимир Безкоровайний. Արխիվացված 2017-01-25 Wayback Machine ВВС Україна. 23 січня, 2017 рік.
  3. Безкоровайний В. Масандрівський протокол. Джерела і наслідки // Універсум (Львів). — 2011. — № 3/4 (207/208).

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Բեսկորովայնի» հոդվածին։