Jump to content

Վոնջու (Հարավային Կորեա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վոնջու
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ՀամայնքԳանգվոն
Մակերես867,63 կմ²
Բնակչություն330 854 մարդ (2015)[1]
Պաշտոնական կայքwonju.go.kr
Վոնջու (Հարավային Կորեա) (Հարավային Կորեա)##
Վոնջու (Հարավային Կորեա) (Հարավային Կորեա)

Վոնջու (կոր. 원주시, 原州市, Wonju-si), քաղաք Կանվոնդո նահանգում, Հարավային Կորեա։ Տեղակայված է Սեուլից 140 կմ դեպի արևելք։ Կորեական պատերազմի ժամանակ քաղաքում տեղի են ունեցել կատաղի մարտեր։ Հիմա Վոնջուում երկու ամերիկյան ռազմաբազա է տեղակայված։

Հին Կորեայում տարածքը, որի վրա տեղակայված էր Վոնջուն, գտնվում էր Սամհան ցեղերի միության կազմում (Մահան նախապետություն), հետո դարձավ Գոգուրեո պետության մի մասը։ 469 թվականին վան Չանսուն այստեղ ստեղծեց Փհյոնվոն գավառը (Փհյոնվոնգուն)։ 940 թվականին Դեջո վանի կողմից գավառը վերանվանվեց Վոնջու։ Մինչև Չունգչոնգը եղել է Կանվոնդո նահանգի մայրաքաղաքը։ 1955 թվականին գավառը ստացավ քաղաքի կարգավիճակ[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսարան Չիակսանից
Տեսարան Չիակսանից

Վոնջուն գտնվում է Կորեական թերակղզու կենտրոնական մասում, Կանվոնդո նահանգի հարավ-արևմուտքում։ Քաղաքին հարում են Թհեբեկսան լեռների արևմտյան լանջերը։ Վոնջուն գտնվում է երկու գետերի ավազանում` Սոմգան և Նամհանգան։ Լանդշաֆտը հիմնականում հարթ է, փոքր բլուրներով։ Քաղաքի տարածքում է գտնվում Չիակսան ազգային պարկը։

Քաղաքի կլիման, ինչպես ամբողջ շրջանինը, մուսոնային է, սակայն ավելի ցուրտ, քան Կորեայի հանրապետության մնացած հատվածները, որի պատճառը ծովի մակարդակից համեմատաբար ավելի բարջձր դիրքն է։ Տարեկան միջին ջերմաստիճանը 11,5 °C, միջին տարեկան տեղումների քանակը` 1571 մմ[3]։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոնջուն վարչականորեն բաժանված է 1 իպի, 8 մյոնի և 16 տոնի[4]։

Անվանում Հանգըլ Տարածք, կմ² Բնակչություն, մարդ Ներքին բաժանում
Մունմագիպ 문막읍 104,3 18 943 10 րի
Քվիրեմյոն 귀래면 71,45 2 188 5 րի
Փուրոնմյոն 부론면 82,68 2 824 6 րի
Պհաբումյոն 판부면 67,75 5 479 3 րի
Սիլիմյոն 신림면 127,46 4 045 7 րի
Սոչհոմյոն 소초면 103,07 10 569 8 րի
Հոջոմյոն 호저면 76,75 4 826 10 րի
Հինոպմյոն 흥업면 59,6 6 598 4 րի
Չիջոնմյոն 지정면 89,74 3 659 7 րի
Վոնինդոն 원인동 0,48 7 822
Իլսանդոն 일산동 0,80 9 191
Կեունդոն 개운동 1,05 12 760
Մյոնյուն-իդոն 명륜2동 0,87 19 821
Մյոնյուն-իլդոն 명륜1동 0,92 11 902
Մուսիլդոն 무실동 9,07 20 158
Պանգոկվանսոլդոն 반곡관설동 21 16 291
Պոնսանդոն 봉산동 7,26 11 728
Տանգեդոն 단계동 3,68 25 281
Տանդուդոն 단구동 3,91 46 257
Տհեջան-իդոն 태장2동 8,98 27 102
Տհեջան-իլդոն 태장1동 3,04 11 016
Ուսանդոն 우산동 7,39 10 232
Հակսոնդոն 학성동 0,73 6 864
Հենգուդոն 행구동 13,44 6 053
Չունանդոն 중앙동 0,99 6 766

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսությունը հիմնված է թեթև արդյունաբերության և զբոսաշրջության վրա։

Բարձրագույն կրթությունը Վոնջուում ներկայացված է մի քանի կրթական հաստատություններով, այդ թվում՝

  • Վոնջուի Ազգային քոլեջ[5]
  • Սանջի Յունսո քոլեջ[6]
  • Հալլայի համալսարան[7]
  • Սանջիի համալսարան[8]
  • Սեուլի Յոնսո համալսարանի մասնաճյուղ[9]

Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի գլխավոր տեսարժան վայրը Չիաքսան ազգային պարկն է, որն այժմ հանդիսանում է երկրի լեռնային տուրիզմի կենտրոններից մեկը[10]։

Նաև քաղաքի շրջակայքում կան բազմաթիվ հնագույն հուշարձաններ, այդ թվում՝ Յոնգվոն ամրոցի պարիսպը, Հեունգբոպս և Կոդոնսա տաճարները՝ Կանվոնդո նահանգի հին մայրաքաղաքը[11]։Գործում է թանգարանը ու Չիակ մշակույթի կենտրոնը[12]։

Ամեն հոկտեմբեր Վոնջուում անցկացվում է քայլքի մրցումներ, որի ընթացքում մրցումներ են անցկացվում 5, 10, 20, 30 և 50 կիլոմետր հեռավորությունների վրա։

Վոնջուն հայտնի է որպես կորեական ավանդական Հանջի թղթի ծննդավայր[13]։

Քաղաքն ունի ներքին թռիչքներ իրականացնող օդանավակայան։

Խորհրդանիշեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Հարավային Կորեայի մնացած քաղաքները, Վոնջուն նույնպես ունի մի շարք խորհրդանիշներ[14].

  • թռչուն. փասիան ` խորհրդանշում է իմաստությունը և ազնվականությունը։
  • ծաղիկ. վարդ` խորհրդանշում է համբերություն, իմաստություն և քաջություն։
  • ծառ. գինկո` խորհրդանշում է ներդաշնակությունը և շարունակական առաջընթացը։
  • Թալիսման. Փասիան Կկվունդորի` խորհրդանշում է քաղաքի հիմնական արժեքները՝ բարձր կենսամակարդակը և քաղաքացիների միասնությունը։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոնջուի քույր քաղաքները[15]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://kosis.kr/eng/
  2. «История Вонджу» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. «География Вонджу» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. «Административное деление Вонджу» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. «Wonju National College» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  6. «Sangji Youngseo College» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  7. «Halla University» (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  8. «Sangji University». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  9. «Yonsei University» (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  10. «Чиаксан» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  11. «Культурное наследие Вонджу» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  12. «Chiak Art Center». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  13. «Ханчжи — корейская бумага». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  14. «Символы Вонджу» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  15. «Города-побратимы Вонджу» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.