Jump to content

Վ․ Վոլոդարսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վ․ Վոլոդարսկի
ռուս.՝ В. Володарский
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 11, 1891(1891-12-11)
ԾննդավայրՍտարիյ Օստրոպոլ (գյուղ, Ստարոկոնստանտինովի շրջան), Նովոգրադ-Վոլինսկի շրջան, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 20, 1918(1918-06-20) (26 տարեկան)
Մահվան վայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
Գերեզման
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն և  Խորհրդային Ռուսաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և հեղափոխական
ԿուսակցությունԸնդհանուր հրեական աշխատանքային բունդ Լիտվայում, Լեհաստանում և Ռուսաստանում և ԽՄԿԿ
 V. Volodarsky Վիքիպահեստում

Վ․ Վոլոդարսկի (ռուս.՝ В. Володарский, իսկական անուն-ազգանունը՝ Մոիսեյ Մարկովիչ Գոլդշտեյն [Моисей Маркович Гольдштейн], դեկտեմբերի 11, 1891(1891-12-11), Ստարիյ Օստրոպոլ (գյուղ, Ստարոկոնստանտինովի շրջան), Նովոգրադ-Վոլինսկի շրջան, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 20, 1918(1918-06-20), Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան), մարքսիստ հեղափոխական, խորհրդային քաղաքական գործիչ, ՌԿ(բ)Կ անդամ (1917

1905 թվականին մտել է Բունդ, ապա եղել մենշևիկ։ 1908–1911 թվականներին քարոզչական աշխատանք է տարել Վոլինի և Պոդոլսկի նահանգներում։

Բազմիցս ձերբակալվել է, 1911 թվականին՝ աքսորվել Արխանգելսկի նահանգ։ 1913 թվականին տարագրվել է Հյուսիսային Ամերիկա, ուր մտել է Ամերիկայի սոցիալիստական կուսակցության և դերձակների ինտերնացիոնալ արհմիության մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918) շրջանում եղել է ինտերնացիոնալիստ։

1917 թվականին վերադարձել է Պետրոգրադ, հարել «մեժռայոնցիներին» (որոնք փորձում էին միավորել բոլշևիկներին ու մենշևիկներին), ապա ընդունվել բոլշևիկյան կուսակցության շարքերը։ Ընտրվել է ՌՍԴԲ(բ) կ Պետրոգրադի կոմիտեի անդամ, ՌՍԴԲ(բ) կ VI համագումարի (1917), Սովետների II–IV համագումարների պատգամավոր։ 1917 թվականի սեպտեմբերին ընտրվել է Պետրոգրադի սովետի նախագահության անդամ։ Ակտիվորեն մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը, որի հաղթանակից հետո եղել է մամուլի, պրոպագանդայի և ագիտացիայի գործերի կոմիսար, «Կրասնայա գազետա» (ռուս.՝ «Красная газета») թերթի խմբագիր։

1918 թվականին սպանվել է Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցության (Էսէռներ) անդամ Գրիգորի Սեմյոնովի կողմից։ Թաղված է Լենինգրադում՝ Մարսյան դաշտում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վ․ Վոլոդարսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 491