Տաբոր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թաբոր (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տաբոր | |||||
Tábor | |||||
| |||||
Երկիր | Չեխիա | ||||
Երկրամաս | Հարավչեխական երկրամաս | ||||
Շրջան | Տաբորի շրջան | ||||
Համայնք | Տաբորի շրջան և Q89274388?[1] | ||||
Ներքին բաժանում | Čekanice?[2], Čelkovice?[2], Hlinice?[2], Horky?[2], Klokoty?[2], Větrovy?[2], Všechov?[2], Zahrádka?[2], Záluží?[2], Zárybničná Lhota?[2], Tábor?, Měšice?[2], Náchod?[2], Smyslov?[2] և Stoklasná Lhota?[2] | ||||
Ավագ | Իրժի Ֆիշեր | ||||
Հիմնադրված է | 1420 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1420[3] և 1268[4] | ||||
Մակերես | 576 կմ² | ||||
ԲԾՄ | 437 մետր | ||||
Խոսվող լեզուներ | չեխերեն | ||||
Բնակչություն | ▼ 35 093 մարդ (2012) | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոստային դասիչ | 390 01–391 56[1] | ||||
Ավտոմոբիլային կոդ | C | ||||
Պաշտոնական կայք | taborcz.eu | ||||
| |||||
Տաբոր (չեխ․՝ Tábor ― ճամբար, կայան), քաղաք Չեխիայի հարավում, Հարավչեխական երկրամասի Տաբորի շրջանում, Լուժնիցա գետի աջ ափին[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաբոր քաղաքը 1420 թվականին, Դրադիշտե հին բնակավայրի տեղում, հիմնել են ապստամբ գյուղացիներն ու պլեբեյները, Հուսյան հեղափոխական շարժման ժամանակաշրջանում։ 15-րդ դարի 30-ական թվականներին դարձել է առևտրաարհեստավորական խոշոր կենտրոն, ստացել (1436) արքունի քաղաքի իրավունքներ։
15-րդ դարի 40-ական թվականներին պայքար է մղել խոշոր ֆեոդալների դեմ։ Տաբորականները՝ քաղաքը հիմնադրողները, հուսյանների հեղափոխական հակաֆեոդալական թևի ներկայացուցիչներն էին, պատկանում էին սոցիալական տարբեր խմբերի՝ գյուղացիներ, քաղաքային չքավորություն, ցածրադաս հոգևորականություն, արհեստավորներ, մանր ազնվականներ։
Նրանց գաղափարախոսության հիմքում ընկած էր «երկրի վրա աստվածային թագավորության»՝ համընդհանուր հավասարության և սոցիալական արդարության «թագավորության» ուսմունքը, ժխտում էին եկեղեցական խորհուրղները, ոմանք էլ՝ բոլոր քրիստոնեական սրբություններն ու ծեսերը։ Տաբորականների ձախ թևն էին կազմում պիկարտները՝ աղքատ գյուղացիներն ու չքավոր քաղաքաբնակները, որոնց ելույթները հանդիպում էին չափավոր տաբորականների (արտահայտում էին ունևոր գյուղացիների և քաղաքաբնակների շահերը) ընդդիմությանը։
Չնայած տաբորականների միջև տարաձայնություններին, նրանք մնում էին ապստամբած Չեխիայի հիմնական ռազմական ուժը։
Տաբորականները ստեղծեցին բանակ, մշակեցին այն ժամանակի համար առաջավոր ռազմական տակտիկա։ Նրանց բանակը պարտության մատնեց հուսյանների դեմ կազմակերպված հինգ խաչակրաց արշավանքները։ Սակայն հակասությունները տաբորականների միջև հանգեցրին բացահայտ պատերազմի։ Մի քանի մարտերում (1423, 1424) ձախ թևի տաբորականրերը ջարդեցին չափավորներին, իսկ 1434 թվականի մայիսի 30-ին չափավորները՝ ռեակցիայի ուժերի հետ՝ ձախերին։
1437 թվականին նվաճվեց տաբորականների վերջին՝ Սիոն ամրոցը։ 1452 թվականին չեխ թագավոր Ցիրժի Պոդեբրադցին գրավեց Տաբորը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 набор данных ISÚI — Czech Office of Surveying and Cadastre.
- ↑ Jakl L. Jak stará jsou česká města? Legendy a fakta. (չեխերեն) // iDNES.cz — 2011.
- ↑ Historický lexikon obcí České republiky 1869–2005 (չեխերեն): 1. díl / J. Růžková, J. Škrabal — ČSÚ, 2006. — 759 p. — ISBN 978-80-250-1310-6
- ↑ Profous, Antonín (1957). Místní jména v Čechách: Jejich vznik, původní význam a změny; part 4, S-Ž. Prague, Czechoslovakia: Czechoslovak Academy of Sciences.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի պաշտոնական կայքը
- Քաղաքի մասին կայքէջ Արխիվացված 2005-04-09 Wayback Machine
- Քաղաքի պատմական լուսանկարներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաբոր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |