Jump to content

Տակեֆուսա Կուբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տակեֆուսա Կուբո
久保建英
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ճապոնիա Ճապոնիա
Մականուն Japanese Messi[1] և Messi Japonais[2]
Ծննդյան ամսաթիվ հունիսի 4, 2001(2001-06-04)[3] (23 տարեկան)
Ծննդավայր Կավասակի, Կանագավա, Ճապոնիա
Հասակ 173 սմ
Քաշ 67 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան, աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Մալյորկա
(վարձավճարով Ռեալ Մադրիդից)
Պատանեկան կարիերա
2008-2009 Ճապոնիա Պերսիմոն
2010-2011 Ճապոնիա Կավասակի Ֆրոնտալե
2011-2015 Իսպանիա Բարսելոնա
2015-2017 Ճապոնիա Տոկիո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2018 Ճապոնիա Տոկիո Մ23 34 (5)
2017-2019 Ճապոնիա Տոկիո 19 (4)
2018   Ճապոնիա Յոկոհամա Մարինոս 5 (1)
2019-ներկա Իսպանիա Ռեալ Մադրիդ 0 (0)
2019-ներկա   Իսպանիա Մալյորկա 0 (0)
Ազգային հավաքական
2015 Ճապոնիա Ճապոնիա Մ15 5 (7)
2015-2016 Ճապոնիա Ճապոնիա Մ16 12 (4)
2016-2017 Ճապոնիա Ճապոնիա Մ17 7 (3)
2016-2018 Ճապոնիա Ճապոնիա Մ19 5 (1)
2017-ներկա Ճապոնիա Ճապոնիա Մ20 5 (0)
2019-ներկա Ճապոնիա Ճապոնիա 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 22-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 22-ի, 2019

Տակեֆուսա Կուբո (ճապ.՝ 久保 建英, հունիսի 4, 2001(2001-06-04)[3], Կավասակի, Կանագավա, Ճապոնիա), ճապոնացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ռեալ Մադրիդից վարձավճարով հանդես է գալիս Մալյորկայի և Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և աջ վինգերի դիրքում[4]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Կուբոն սկսել է Պերսիմոն և Կավասակի Ֆրոնտալե ակումբներում[5]։ 2011 թվականի օգոստոսին նա միացավ Բարսելոնայի ակադեմիային[6]։ Հետագայում պարզվեց, որ իսպանական ակումբը խախտել է ՖԻՖԱ-ի՝ մինչև 18 տարեկանների համար միջազգային տրանսֆերային քաղաքականությունը, ինչի պատճառով Կուբոն այլևս իրավունք չուներ խաղալ Բարսելոնայի կազմում[7][8]։ 2015 թվականի մարտին նա վերադարձավ Ճապոնիա՝ միանալով Տոկիոյի երիտասարդական թիմին[9]։

Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Կուբոն նշեց 2017 թվականի նոյեմբերի 26-ին՝ փոխարինման մտնելով Սանֆրեչե Հիրոսիմայի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի մարտի 14-ին՝ Ճապոնիայի լիգայի գավաթի Ալբիրեքս Նիգատայի դեմ խաղում[11]։ Օգոստոսի 16-ին Կուբոն կես տարվա վարձավճարով միացավ Յոկոհամա Ֆ. Մարինոսին[12][13]։ Առաջին հանդիպումը ակումբի կազմում անցկացրեց օգոստոսի 26-ին՝ Վիսել Կոբեի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[14]։ Յոկոհամայի կազմում Կուբոն անցկացրեց 6 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

2019 թվականին Կուբոն վերադարձավ Տոկիո[15]։ Ապրիլի 28-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մացումոտո Յամագայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[16]։ Մայիսի 12-ին Կուբոն խփեց Ջուբիլո Իվատայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Տոկիոյին[17]։ Հունիսի 1-ին ճապոնացին դուբլ ձևակերպեց Օիտա Տրինիտայի դեմ խաղում[18]։ Տոկիոյի առաջին թիմի կազմում Կուբոն անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[19]։

2019 թվականի հունիսի 14-ին Կուբոն 5 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Մադրիդի հետ[20][21][22]։ Թեև նա գրանցվեց մինչև 19 տարեկանների թիմում[23], որոշվել էր, որ 2019-20 մրցաշրջանում ճապոնացին հանդես կգա Կաստիլիայի կազմում[24][25][26]։ Այնուամենայնիվ, օգոստոսի 22-ին Կուբոն 1 տարվա վարձավճարով միացավ Մալյորկային[27][28][29][30]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբոն ներկայացրել է Ճապոնիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականի մայիսին նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում և դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[31][32][33]։ Հոկտեմբերին Կուբոն մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը։ Այստեղ նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հոնդուրասի դեմ խաղում[34][35], իսկ Ճապոնիան դուրս մնաց մրցաշարի 1/8 եզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Անգլիային[36][37]։

Ճապոնիայի ազգային հավաքական Կուբոն առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի մայիսի 23-ին՝ Սալվադորի ու Տրինիդադ և Տոբագոյի դեմ խաղերի համար[38][39]։ Մայիսի 24-ին նա ընդգրկվեց Ճապոնիայի՝ Կոպա Ամերիկայի համար վերջնական կազմում[40][41]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 9-ին՝ Սալվադորի դեմ խաղում[42][43]։ Կոպա Ամերիկայում Կուբոն մասնակցեց հավաքականի բոլոր հանդիպումներին, իսկ Ճապոնիան դուրս մնաց խմբային փուլից[44][45][46]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 22-ի դրությամբ[47]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Յոկոհամա Մարինոս (վարձավճար) 2018 Ջ1 Լիգա 5 1 1 0 0 0 6 1
Տոկիո 2017 2 0 0 0 2 0 4 0
2018 4 0 0 0 6 1 10 1
2019 13 4 0 0 3 1 16 5
Ընդհանուր 19 4 0 0 0 0 11 2 30 6
Ռեալ Մադրիդ 2019–20 Լա Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 24 5 1 0 0 0 11 2 36 7

Միջազգային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 22-ի դրությամբ[47]

Ճապոնիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 4 0
Ընդհանուր 4 0

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.japantimes.co.jp/sports/2019/06/14/soccer/j-league/tokyo-fcs-takefusa-kubo-set-make-real-madrid-move/#.XQOxQS17HUI
  2. https://www.lequipe.fr/Football/Actualites/Transferts-le-real-madrid-recrute-takefusa-kubo-le-messi-japonais/1029859
  3. 3,0 3,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. «Japan - T. Kubo - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  5. «Who is Real Madrid's new signing Takefusa Kubo? 'The Japanese Messi' -». tasteoffootball.com (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.(չաշխատող հղում)
  6. «Kubo the 'Japanese Messi' who grew up at La Masia but chose Madrid over Barca». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  7. «Takefusa Kubo: The Bizarre Reason Why Barcelona Missed Out to Real Madrid for 'Japanese Messi'». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2019-06-16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  8. «Takefusa Kubo: The 'Japanese Messi' who shone in Brazil & is off to Madrid». Planet Football (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 8. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  9. «Who is Real Madrid signing Takefusa Kubo? The 'Japanese Messi' who started out at Barcelona is now bound for the Bernabeu | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  10. «Sanfrecce Hiroshima - FC Tokyo, Nov 26, 2017 - J1 League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  11. «FC Tokyo - Albirex Niigata, Mar 14, 2018 - J. League Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  12. «Takefusa KUBO moves to Yokohama F. Marinos on a loan deal». www.fctokyo.co.jp (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  13. «FC Tokyo's Takefusa Kubo joins Yokohama F. Marinos in loan deal». The Japan Times Online (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 16. ISSN 0447-5763. Արխիվացված է օրիգինալից 2018-08-17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  14. «Vissel Kobe - Yokohama F. Marinos, Aug 26, 2018 - J1 League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  15. «Takefusa Kubo returns to FC Tokyo after loan period ends with Marinos». The Japan Times Online (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունվարի 12. ISSN 0447-5763. Արխիվացված է օրիգինալից 2019-02-03-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  16. «FC Tokyo - Matsumoto Yamaga, Apr 28, 2019 - J1 League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  17. «FC Tokyo - Júbilo Iwata, May 12, 2019 - J1 League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  18. «FC Tokyo - Oita Trinita, Jun 1, 2019 - J1 League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  19. Emily.T.Wilson (2019 թ․ հուլիսի 18). «So who is Takefusa Kubo?». Managing Madrid. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  20. «Real Madrid sign Takefusa Kubo, the 'Japanese Messi', from FC Tokyo». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  21. Sunderland, Tom. «Real Madrid Complete Signing of Takefusa Kubo from FC Tokyo». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  22. «Real Madrid sign 'Japanese Messi' Takefusa Kubo». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  23. «Kubo set to be registered by Real Madrid as youth team player». AS.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  24. «Takefusa Kubo is a new Real Madrid player. He joins Castilla from next season | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  25. Navarrete, Lucas (2019 թ․ հունիսի 14). «OFFICIAL: Real Madrid sign Takefusa Kubo». Managing Madrid. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  26. «Kubo: Real Madrid sign Japanese starlet ahead of Barcelona». AS.com (անգլերեն). 2019 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  27. «Kubo joins RCD Mallorca on loan from Real Madrid | Mallorca - Web Oficial». Kubo joins RCD Mallorca on loan from Real Madrid | Mallorca - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.(չաշխատող հղում)
  28. «Official Announcement: Kubo | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  29. «OFFICIAL: Takefusa Kubo loaned to Mallorca». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  30. «Mallorca Confirm Loan Signing of Heavily Hyped Real Madrid Youngster Takefusa Kubo». 90min.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  31. «Uruguay U20 - Japan U20, May 24, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  32. «Venezuela U20 - Japan U20, May 30, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  33. «South Africa U20 - Japan U20, May 21, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  34. «Honduras U17 - Japan U17, Oct 8, 2017 - U17 World Cup 2017 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  35. «FIFA U-17 World Cup 2017, Japan vs Honduras, Football match result: Japan beat Honduras 6-1». Firstpost. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  36. «England U17 - Japan U17, Oct 17, 2017 - U17 World Cup 2017 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  37. Aarons, Ed (2017 թ․ հոկտեմբերի 17). «Under-17 World Cup: Curtis Anderson seals England's penalty win over Japan». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  38. «SAMURAI BLUE (Japan National Team) Squad, Schedule - KIRIN CHALLENGE CUP 2019». JFA|公益財団法人日本サッカー協会 (ճապոներեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  39. «Takefusa Kubo, 17, named to Japan's senior national squad for first time». The Japan Times Online (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 23. ISSN 0447-5763. Արխիվացված է օրիգինալից 2019-06-05-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  40. AFP (2019 թ․ մայիսի 24). «'Japanese Messi' Kubo named in Copa America squad». Business Standard India. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  41. AFP (2019 թ․ մայիսի 24). «'Japanese Messi' Kubo named in Copa America squad». Free Malaysia Today (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  42. «Japan - El Salvador, Jun 9, 2019 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  43. «Japan beat El Salvador thanks to Nagai brace». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  44. «Intense and emotional tie between Ecuador and Japan, which eliminated both». copaamerica.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.(չաշխատող հղում)
  45. Kotroo, Garima (2019 թ․ հունիսի 26). «Ecuador And Japan Knocked Out Of Copa America 2019 | News, Live Score, Today's Latest Updates». Sports Grasp (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.(չաշխատող հղում)
  46. Kalinic, Dejan. «Copa America 2019: Ecuador 1 Japan 1». Sportstar (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  47. 47,0 47,1 «Takefusa Kubo». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակեֆուսա Կուբո» հոդվածին։