Jump to content

Տիերի Տյուսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիերի Տյուսո
ֆր.՝ Thierry Tusseau
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 19, 1958(1958-01-19) (66 տարեկան)
Ծննդավայր Նուազի-լե-Գրան
Հասակ 175 սանտիմետր
Դիրք պաշտպան

Տիերի Տյուսո (ֆր.՝ Thierry Tusseau, հունվարի 19, 1958(1958-01-19), Նուազի-լե-Գրան), ֆրանսիացի ֆուտբոլիստ, որը Ֆրանսիայի հավաքականում հանդես է եկել պաշտպանի և կիսապաշտպանի դիրքերում։

1984 թվականի Եվրոպայի չեմպիոն, 1986 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

1973 թվականից հանդես է եկել «Նանտում»։ Խաղալով ձախ պաշտպանի դիրքում՝ Տյուսոն հավաքականի կազմում տեղի համար մրցել է Մաքսիմ Բոսիսի հետ և միայն 1976/77 չեմպիոնական մրցաշրջանում, երբ Բոսիսը տեղափոխվել է պաշտպանության աջ եզր, Տյուսոն դարձել է հիմնական խաղացող[1]։ «Նանտի» կազմում Տյուսոն ևս երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն, իսկ 1979 թվականին նվաճել է ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթը։

1983 թվականին Տյուսոն դարձել է «Բորդոյի» խաղացող, որի հետ նվաճել է երկու չեմպիոնական տիտղոս։ Շատ է խաղացել նաև եվրոգավաթներում, այդ թվում՝ Եվրոպական գավաթ 1984/85-ում, որտեղ «Բորդոն» հասել է կիսաեզրափակիչ։ Ավելի ուշ հանդես է եկել Փարիզի «Ռասինգում» և «Ռեյմսում»։ Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնի 14 մրցաշրջաններում Տիերի Տյուսոն անցկացրել է 377 հանդիպում, որոնցում խփել է 16 գնդակ[2]։

Ազգային հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում 1977-1986 թվականներին անցկացրել է 22 հանդիպում, որոնցում ոչ մի գոլ չի խփել[3]։ Դարձել Է Եվրոպայի չեմպիոն-1984-ի (2 խաղ մրցաշարում) և ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1986 (4 խաղ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]