Տոկելաու անունը պոլինեզերենից թարգմանաբար նշանակում է «Հյուսիսային քամի»։ Մինչև 1916 թվականը տարածքը եվրոպացիներն անվանում էին Յունիոն (Միացյալ կղզիներ)։
Տոկելաու կղզին կազմված երեք ատոլներից (օղակակղզի)՝ Ատաֆու, Նուկունոնու, Ֆակաոֆո։ Աշխարհագրականորեն Տոկելաուի մեջ է մտնում նաև Սուեյնս ատոլը, որը մտնում է Ամերկյան Սամոայի կազմի մեջ։ Կլիման շոգ է, պասսատային, խոնավ։
1889 թվականին կղզին դարձավ Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատ։ 1916 թվականին նրանք մտան բրիտանական գաղութներ Հիլբերտ և Էլիս կղզիների կազմի մեջ։ 1925 թվական ին նրանք մտան Նոր Զելանդիայի կազմի մեջ։ Կղզին կառավարում է Նոր Զելանդիայի միապետը՝Ռոսս Արդերն։