Տրանսաերո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տրանսաերո, ռուսական ավիաընկերություն, Նախկինում խոշորագույն մասնավոր ռուսական ավիաընկերություններից էր, որը դադարեցրել է գործողությունները 2015-ի հոկտեմբեր ամսից։ Այն տեղակայված էր Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայաններում ՝ նույնպես ստեղծելով լրացուցիչ հանգույց Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում։ Ավիաընկերությունը գործարկել է ուղևորատար և բեռների թռիչքներ Ռուսաստանի ներսում, ինչպես նաև միջին և երկար ճանապարհով միջազգային թռիչքներ դեպի Եվրոպա, Ասիա, Հյուսիսային և Լատինական Ամերիկա։ «Աերոֆլոտ» ավիաընկերությունից հետո տարեկան ուղևորաշրջանառության առումով երկրի երկրորդ խոշոր ավիաընկերությունն էր։
2008
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական իրադարձությունները 2008 թվականին։ 1․Ավիաընկերություն «Տրանսաերո» ստացավ միջազգային անվտանգության սերտֆիկատ, 2․Բացվեց նոր չվերթ «Տրանսաերո» Մոսկվայից Կրասնոյարսկ։
2009
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական իրադարձությունները 2009 թվականին։ 1․Ավիաընկերությունը բացեց 12 նոր չվերթներ դեպի Ռուսաստանի Դաշնություն, հետևյալ քաղաքներ՝ Կազան, Մագնիտոգորսկ, Օմսկ, Սամարա, ՈՒֆա, Կրասնոդար, Սոչի, Երևան, Լոնդոն, Մայամի, Նիժնիյ Նովգորդ, Եկատերինբուրգ, 2․«Տրանսաերո» լիովին լուծեց էլեկտրոնային տոմսի հարցը։
2010
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական իրադարձությունները 2010 թվականին։ 1․․«Տրանսաերո» ավիաընկերությունը 2010 թվականին հասել է 57 միավորի։
2011
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական իրադարձությունները 2011 թվականին։ Դեկտեմբեր–«Տրանսաերո» ձեռք է բերում 4 ինքնաթիռ Բոեինգ 787, Ավիաընկերությանը նաև փոխարինում էր Բոեինգ 767։
2012
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական իրադարձությունները 2012 թվականին։ 1․Ավիաընկերությունը սկսեց կատարել չվերթներ Վնուկովո օդանավակայանից, 2․Ավիաընկերությունը սկսեց չվերթներ հետևյալ ոլորտներում՝ Լոս Անջելես, Հռոմ, Վենետիկ, Փարիզ։