Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Տրինիտրաֆենոլ, պիկրինաթթու, 2, 4, 6 - եռնիտրա - 1 - օքսիբենզոլ, արոմաստիկ նիտրամիացություն։ Դեղին, բյուրեղական պայթուցիկ նյութ է։ Հալ․ ջերմաստիճանը՝ 122-122,5 °C, մոտ 200 °C-ում քայքայվում է։ Վատ է լուծվում սառը ջրում, ծծմբածխածնում, լավ՝ եռացող ջրում, բենզոլում և այլ օրգ․ լուծիչներում։ Պայթում է դետոնացիայից, նաև մետաղների ու նրանց օքսիդների հետ շփվելիս և տաքացնելիս (մոտ 300 °C)։ Թույլ թթու է։ Աղերը՝ պիկրատները, դյուրավառ են և պայթուցիկ։ Տրինիտրաֆենոլի առաջին արհեստական օրգ․ ներկանյութն է, օգտագործվում է ներկանյութերի արտադրությունում, պայթուցիկ նյութ է։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին կիրառվել է մելինիտ (Ռուսաստան, Ֆրանսիա), լիդդիր (Մեծ Բրիտանիա), շիմոզա (Ճապոնիա) անվանումներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։