Jump to content

Փափուկ խաղալիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փափուկ խաղալիք, մանկական խաղալիք արհեստական մորթուց, գործվածքից և լցոնված նյութից։ Տարբեր ժամանակներում լցոնման համար օգտագործել են ծղոտ, թեփ, ռանդատաշեղ, բամբակ, բամբակե մանրաթելեր և այլն։ Քսաներորդ դարի վերջից բարձր տեխնոլոգիական նյութեր են օգտագործվել՝ սինտեպոն, սինթետիկ հատիկներ այլն։

Ստեղծման պատմություն  

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն խաղալիքները հայտնաբերվել են հնագետների կողմից Եգիպտոսում։ Ամենավաղ հիշատակումները վերաբերում են մ. թ. ա. երրորդ հազարամյակին։ Այդ ժամանակ արդեն օգտագործվել է բարդ տեխնիկա մարմնի շարժական մասերով խաղալիքներ պատրաստելու համար։ Ժամանակակից փափուկ խաղալիքների նախատիպերը կամ նրանց պատկերները հայտնաբերվել են Իտալիայում Պոմպեյի պեղումների ժամանակ։ Կենդանիների և թռչունների տեսքով տարբեր խաղալիքներ հայտնաբերվել են Սիբիրի տարածքում, Ուկրաինայում և այլ վայրերում։ Մեծաքանակ հնագույն խաղալիքների կարելի է հանդիպել Չինաստանի տարածքում։

Փափուկ խաղալիքներ ստեղծող առաջին առևտրային կոնցեռնը 1880 թվականին դարձել է գերմանական «Սթեյֆ» ընկերությունը։ Սթեյֆն օգտագործել է փափուկ կահույքի պատրաստման նոր մշակված տեխնոլոգիան իր փափուկ խաղալիքները պատրաստելու համար[1][2]։

19-րդ դարում Ֆրանսիայում ստեղծվել է «ֆրանսիական խաղալիքների ֆաբրիկաների սինդիկատ», որը կարելի է խաղալիքի արդյունաբերության սկիզբ համարել։ 20-րդ դարի սկզբին սկսվել է թավշե արջուկների զանգվածային արտադրությունը և այդ արտադրանքի պահանջարկի ավելացումը[3][4]։

Ամենասկզբում փափուկ խաղալիքը պատրաստվել է հեղինակային էսքիզներով՝ ձեռքով, ավելի ուշ հայտնվել են մասնագիտացված արտադրություններ, որոնք հայտնի են խաղալիքների իրենց հավաքածուներով։

Առաջին փափուկ խաղալիքը հայտնվել է Գերմանիայում 1903 թվականին։

Փափուկ խաղալիքի պատրաստման համար անհրաժեշտ են մի քանի պարտադիր տարրեր՝ ձևվածք կամ շաբլոն, համապատասխան հումք։ Փափուկ խաղալիքների մշակումը  կատարվում է մի քանի ուղղություններով։ Դրանցից մեկը պատկերի պարզեցումն է՝ ստեղծելով պարզ խաղալիքներ, մյուսը ապագա խաղալիքների նատուրալիստական շարժումն է, երբ խաղալիքը նման է այս կամ այն կենդանու։

Տիկնիկներ պատրաստելիս, բացի գործվածքներից և լցոնումներից, կարող են կիրառվել փայտից, կավից, պլաստիկից և այլնից ձեռքեր ու գլուխներ պատրաստելու տեխնոլոգիաներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gary S. Cross (1999). Kids' Stuff: Toys and the Changing World of American Childhood. Հարվարդի Համալսարանի Հրատարակչություն. էջեր 93–94. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 4-ին.
  2. Sachse, Gretchen (2016 թ․ հուլիսի 28). «Ithaca Kitty was a success across America». Իթաքա ամսագիր. Իթաքա, Նյու Յորք. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  3. «Թեդդի արջուկներ». Կոնգրեսի գրադարան. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. «Բեատրիս Պոթերի կյանքը, Պետեր Ռաբիթ». peterrabbit.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փափուկ խաղալիք» հոդվածին։