Փենջաբի համալսարան
Տեսակ | հասարակական համալսարան, համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
---|---|
Կարգախոս | ایمان ، اتحاد ، تنظیم |
Հիմնադրված է | հոկտեմբերի 14, 1882 |
Երկիր | Պակիստան[1] |
Տեղագրություն | Լահոր |
Կայք | pu.edu.pk |
Punjab University, Lahore Վիքիպահեստում |
Փենջաբի համալսարան (ուրդու՝ جامعہ پنجاب), պետական հետազոտական համալսարան, որը գտնվում է Պակիստանի Փենջաբ մարզի Լահոր քաղաքի կենտրոնական մասում։ Պակիստանի ամենահին և խոշորագույն պետական համալսարանն է[2]։ Գուջրանվալ, Ջելամ և Հանսփուր քաղաքներում բազմաթիվ կամպուսների հետ մեկտեղ համալսարանը պաշտոնապես հիմնադրվել է Բրիտանիայի կառավարության կողմից 1882 թվականի հոկտեմբերին՝ Շիմլայում բարձրագույն ուսումնական հաստատություններ հիմնելու առաջին ժողովը հրավիրելուց հետո[3]։ Փենջաբի համալսարանը Հարավային Ասիայում Բրիտանական իշխանությունների կողմից հիմնադրված չորրորդ համալսարանն էր, առաջին երեքը գտնվում էին Բոմբեյում, Մադրասում և Կալկաթայում[4]։ Բրիտանական Հնդկաստանի մասնատումից հետո Պակիստանից հեռացած երեք համալսարաններից մեկն է[5]։
Համալսարանն առաջարկում է բազային, ասպիրանտական և դոկտորական ծրագրերի լայն տեսականի և կապեր ունի Փենջաբի տարբեր ինստիտուտների հետ[6]։
Ներկայումս համալսարանում սովորում են մոտ 30,000 ուսանող[2]։ Համալսարանն ունի ընդհանուր բարդության 13 ֆակուլտետ, որոնց շրջանակներում կա 63 գիտական բաժին, հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ[2]։ Բարձրագույն կրթության հանձնաժողովը Փենջաբի համալսարանին շնորհել է առաջին տեղը Պակիստանի խոշոր բազմամշակութային համալսարանների շարքում[7]։ Շրջանավարտների և նախկին ուսուցիչների թվում կա նաև Նոբելյան 2 մրցանակակիր[2]։ Բացի այդ, համալսարանը համարվում է նաև Համալսարանների համագործակցության ասոցիացիայի անդամ[8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանի հիմնադիրը Գոթլիբ Վիլհելմ Լայթներն է[9]։ Համալսարանը պաշտոնապես հիմնադրվել է 1882 թվականի հոկտեմբերի 14-ին Փենջաբի համալսարանական քոլեջի (անգլ.՝ Panjab University College) հիման վրա[9]։ Ի տարբերություն նախկինում ստեղծված երեք համալսարանների, որոնք միայն գիտահետազոտական ինստիտուտներ էին, Փենջաբի համալսարանն ի սկզբանե կրթական և հետազոտական հաստատություն էր։ Մոհինդրա (Պատիալ) քոլեջը բարձրագույն կրթության առաջին քոլեջն էր, որը 1882 թվականին Փենջաբի համալսարանի մասնաճյուղն է դարձել։ 1882-1947 թվականներին Փենջաբի համալսարանը սպասարկել է տարածաշրջանի ողջ կրթական կարիքները, ներառյալ Փենջաբը և Հյուսիսային Հնդկաստանը։ Պակիստանի անկախության ձեռքբերումը 1947 թվականին կրճատել է համալսարանի աշխարհագրական իրավասությունը, քանի որ այն բաժանված էր երկու առանձին համալսարանների համապատասխան երկրներում։ Հնդկական մասը հայտնի դարձավ որպես Փենջաբի համալսարան։ Մի քանի խոշոր ինստիտուտներ, որոնք նախկինում Փենջաբի համալսարանի մասնաճյուղերն էին, այժմ դարձել են անկախ համալսարաններ[10]։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արվեստի և հումանիտար գիտության ֆակուլտետ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Վարքագծային և սոցիալական գիտությունների ֆակուլտետ
- Առևտրի ֆակուլտետ
- Տնտեսագիտության և կառավարման մեթոդների ֆակուլտետ
- Մանկավարժական ֆակուլտետ
- Ինժեներատեխնոլոգիական ֆակուլտետ
- Ճարտարագիտական և նոր տեխնոլոգիաների քոլեջ (ՔԻՆՏ)
- Իսլամական հետազոտությունների ֆակուլտետ
- Իրավագիտության ֆակուլտետ
- Կյանքի գիտությունների ֆակուլտետ
- Բժշկության և ստոմատոլոգիայի ֆակուլտետ
- Արևելագիտության ֆակուլտետ
- Դեղագործության ֆակուլտետ
- Բնական գիտությունների ֆակուլտետ
- Գեղարվեստի և դիզայնի քոլեջ (հիմնադրվել է Աննա Մոլկա Ահմեդի կողմից)
Գրադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Փենջաբի համալսարանի գրադարանը Պակիստանի բուհերի ամենամեծ գրադարաններից մեկն է։ Այն ունի ավելի քան կես միլիոն գիրք, ամսագիր և պարբերական։ Գտնվում է 102 հազար քառակուսի ոտնաչափ ընդհանուր մակերեսով երկհարկանի շենքում։ Երկու հարկի ընթերցասրահներում էլ տեղավորում է մոտ 2.500 ընթերցող։ Գրադարանն ունի նաև հասանելիություն համացանցին, որպեսզի ուսանողները կարողանան ծանոթանալ 21-րդ դարի տեխնոլոգիաներին համապատասխան նյութերին[11]։
Հետազոտություններ և համագործակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանը համագործակցում է աշխարհի տարբեր համալսարանների հետ և պայմանագրեր ունի Կոռնելի համալսարանի գյուղատնտեսության և կյանքի գիտությունների քոլեջի և ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի հետ։ Համալսարանը նաև համաձայնագրեր է կնքել Մանչեստրի, Բեդֆորդի, Բիրմինգհեմի, Սուրեյի, Բրեդֆորդի, Քեմբրիջի, Դերբիի և Գլազգոյի համալսարանների հետ։ Բացի այդ, Փենջաբի համալսարանը համագործակցում է Չինաստանի և Իրանի մի շարք ինստիտուտների հետ։
Հայտնի շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փենջաբի համալսարանի շրջանավարտների թվում կա երկու Նոբելյան մրցանակակիր` Հար Գոբինդ Խորանա և Աբդուս Սալամ։
Այլ հայտնի շրջանավարտներ.
- Ռահմատ Ալի
- Սարտաջ Ազիզ
- Յուսուֆ Ռեզա Գիլանի
- Թահիր Քադրի
- Մոինդդին Ահմադ Քուրեշի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Introduction». University of the Punjab. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «PU campuses». University of the Punjab. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «A History of the University of the Panjab». World Digital Library. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
- ↑ [1] // Советская педагогика : журнал. — 1954. — Т. 18. — С. 143.
- ↑ «Affiliation». PU. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «HEC Pakistan Rankings by research quality». Higher Education Commission of Pakistan. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «ACU members». ACU Members,. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ 9,0 9,1 J.F. Bruce, 1933, pp. 9—81
- ↑ «Educationist». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Punjab University Library – History and Introduction». Pulibrary.edu.pk. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- J.F. Bruce A History of the University of the Panjab. — Lahore: Ishwar Das, 1933. — 221 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փենջաբի համալսարան» հոդվածին։ |
|