Փիլիսոփայական քար
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Փիլիսոփայական քար (լատին․՝ lapis philosophorum), ըստ միջնադարյան ալքիմիկոսների նկարագրությունների՝ որոշակի ռեագենտ, որի միջոցով հնարավոր է իրականացնել մետաղների ոսկու վերափոխում (փոխարկում), ինչպես նաև ստեղծել կյանքի էլիքսիր։
Ալքիմիայի գլխավոր նպատակներից մեկը՝ երկու առեղծվածային նյութի պատրաստումն էր, որը կօգներ կատարելագործել մետաղները։ Առաջինը կոչվում էր «սպիտակ առյուծ»։ Այն կարող էր հասարակ մետաղները վերածել արծաթի։ Առավել կարևոր էր «փիլիսոփայական քարի» պատրաստումը, որը պետք է օժտված լիներ յուրահատուկ հատկությամբ. այն է՝ վերածել հասարակ մետաղները ոսկու։ Այն անվանում էին նաև կյանքի համադարման և կյանքի էլիքսիր։ Բացի այդ այն հանդիսանում էր հատուկ դեղորայք, որի լուծույթի ոսկե ըմպելիքի նույնիսկ շատ փոքր զանգվածների ընդունումը կնպաստեր զանազան հիվանդությունների բուժմանը, երիտասարդեցմանը, կյանքի տևողության երկարեցմանը։
Ալքիմիկոսների աշխատություններում «Փիլիսոփայական քարի» խորհրդանիշ է հանդիսանում իր պոչը ուտող վիշապ Իռոբոռոսը կամ մի էակ, որը առաջանում է փիլիսոփայության թագավորի և թագուհու միավորումից։
«Փիլիսոփայական քարը» հայտանաբերողներին անվանում էին ադեպտներ։
Իրական ալքիմիկոսների համար փիլիսոփայական քարը ոչ թե նպատակ էր, այլ զուտ միջոց։ Նրանց հետաքրքրում էր ինքը՝ «փիլիսոփայական քարը», նրանց հետաքրքրում էր այն, թե ինչպես է այն շնորհում հոգու ազատագրում, մեծարում իր տիրոջը։ Թեև շատերը «փիլիսոփայական քարը» համարում են հորինվածք, սակայն XX դարում փորձերի արդյունքում պարզվել է, որ հաճախ ոսկու շատ փոքրիկ զանգվածներ ստացվում են այլ էլեմենտներից՝ միջուկային շարժիչի հետ աշխատանքի արդյունքում։
«Փիլիսոփայական քարի» պատրաստման բաղադրատոմս («Մեծ Գրիմուար» գրքից)՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիլիսոփայական քար» հոդվածին։ |
|