Քաղաքացիական պատերազմ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Քաղաքացիական պատերազմ, կազմակերպված զինված պայքար երկրի ներսում դասակարգերի և սոցիալական խմբերի միջև։
Քաղաքացիական պատերազմը սովորաբար ծագում է սոցիալական ճգնաժամի հիման վրա, երբ պետական իշխանությունն ի վիճակի չէ թշնամի դասակարգերի «բախումները մեղմել», իր «օրինական» միջոցներով ճնշել գոյություն ունեցող քաղաքական և հասարակական կարգի դասակարգային հակառակորդներին[1]։ Քաղաքացիական պատերազմ ծնող պայմանները որոշվում են երկրի ներսում և միջազգային ասպարեզում դասակարգային ուժերի տեղաբաշխմամբ, այդ պատճառով էլ կարող են զուգակցվել միջպետական պատերազմների, օտարերկրյա ինտերվենցիայի դեմ պայքարի և ազգային-ազատագրական պայքարի հետ։ Սոցիալական հեղափոխության դարաշրջանին հատուկ են այնպիսի քաղաքացիական պատերազմները, որտեղ պատերազմող կողմերն այսպես կոչված՝ առաջադիմական և հետադիմական դասակարգերն են՝ հարստահարվողները և հարստահարողները։ Հակամարտ հասարակական կազմավորումներում լինում են, սակայն, այնպիսի քաղաքացիական պատերազմներ, որտեղ միմյանց հակադրվում են տիրապետող դասակարգերի տարբեր խմբավորումներ (օրինակ, Հռոմեական հանրապետության անկման շրջանի քաղաքացիական պատերազմը, Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմները Անգլիայում և այլն)։
Քաղաքացիական պատերազմի պատմական տեսակներն ու ձևերը բազմազան են․ ստրուկների ապստամբություններ, գյուղացիական պատերազմներ, պարտիզանական պատերազմներ, ժողովրդի զինված պայքար ընդդեմ կառավարության և այլն։
Սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստենֆորդի համալսարանում քաղաքացիական պատերազմներ ուսումնասիրող Ջեյմս Ֆերոնը, սահմանում է քաղաքացիական պատերազմը, որպես «բռնի ուժի գործադրմամբ կոնֆլիկտ պետության ներսում, կազմակերպված խմբերի հակամարտություն, որոնք ձգտում են իշխանության գալ կենտրոնում կամ մարզում, կամ ձգտում են փոփոխել պետական քաղաքականությունը»։ Այն պահը, երբ քաղաքացիական խռովությունները դառնում են քաղաքացիական պատերազմ, բավականին վիճելի է։
Եթե որպես չափանիշ ընդունվի տարեկան հազար և ավելի զոհերի առկայությունը, ապա 1816-1997 թվականներին եղել է շուրջ 213 քաղաքացիական պատերազմ, որոնցից 104-ը տեղի են ունեցել 1944-1997 թթ.[2]։ Եթե օգտագործենք ավելի մեղմ չափանիշ՝ ընդհանրապես հազար զոհ, ապա 1945-2007 թվականներին տեղի են ունեցել ավելի քան 90 քաղաքացիական պատերազմներ, որոնցից 20-ը 2007 թ.-ի դրությամբ դեռ շարունակվում էին[2]։
Ժնևյան համաժողովները չեն ներառում «քաղաքացիական պատերազմ» տերմինի սահմանումը, սակայն ներառում են չափանիշներ, որոնց համար հակամարտությունը կարող է ընդունվել որպես «ոչ միջազգային բնույթի զինված ընդհարում», որը ներառում է նաև քաղաքացիական պատերազմներ։
Գոյություն ունի 4 չափանիշ․[3][4]
- Ապստամբ կողմերը պետք է տիրեն ազգային տարածքների մի մասին։
- Ապստամբ քաղաքացիական իշխանությունները պետք է փաստացի իշխանություն ունենան բնակչության վրա երկրի որոշակի հատվածում։
- Ապստամբները պետք է ստանան որոշակի ճանաչում՝ որպես պատերազմող կողմ։
- Կառավարությունը «պարտավոր է որոշակի պարբերական ռազմական քայլեր ձեռնարկել ապստամբների դեմ»։
Քաղաքացիական պատերազմների պատճառների ուսումնասիրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտնականները, ուսումնասիրող քաղաքացիական պատերազմի պատճառները, քննարկում են երկու հիմնական գործոններ։ Առաջինը՝ հանգամանքները կարող են լինել ազգային, սոցիալական կամ կրոնական, դա կախված է տարբեր մարդկանցից։ Մյուս հանգամանքը դա տնտեսական շահերն է անհատականների կամ խմբերի միջև։ Գիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ տնտեսական և կառուցվածքային գործոնները ավելի կարևոր են, քան գործոնները բացահայտելու բնակչությունը։ 2000-х դարի սկզբերին Համաշխարհային բանկի փորձագետնորը անցկացրել են քաղաքացիական պատերազմների և ձևակերպված մոդելների ուսումնասիրում – Հոֆլյորա, որը սահմանում է գործոնները, մեծացնելով վտանգը քաղաքացիական պատերազմի։ Ուսումնասիրվել է 78 հնգամյա ժամանակաշրջաններից 1960 թվականից մինչև 1999 թվական։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ali, Taisier Mohamed Ahmed and Robert O. Matthews, eds. Civil Wars in Africa: roots and resolution (1999), 322 pages
- Mats Berdal and David M. Malone, Greed and Grievance: Economic Agendas in Civil Wars (Lynne Rienner, 2000).
- Paul Collier, Breaking the Conflict Trap: civil war and development policy World Bank (2003) – 320 pages
- Collier, Paul; Sambanis, Nicholas, eds. (2005). Understanding Civil War:Evidence and Analysis. Vol. 1: Africa. Washington, D.C.: The World Bank. ISBN 978-0-8213-6047-7.
- Collier, Paul; Sambanis, Nicholas, eds. (2005). Understanding Civil War:Evidence and Analysis. Vol. 2: Europe, Central Asia, and Other Regions. Washington, DC: The World Bank. ISBN 978-0-8213-6049-1.
- Stathis Kalyvas, "'New' and 'Old' Civil Wars: A Valid Distinction?" World Politics 54, no. 1 (2001): 99–118.
- David Lake and Donald Rothchild, eds. The International Spread of Ethnic Conflict: Fear, Diffusion, and Escalation (Princeton University Press, 1996).
- Roy Licklider, "The Consequences of Negotiated Settlements in Civil Wars, 1945–1993," American Political Science Review 89, no. 3 (summer 1995): pp 681–690.
- Andrew Mack, "Civil War: Academic Research and the Policy Community," Journal of Peace Research 39, no. 5 (2002): pp. 515–525.
- David T. Mason and Patrick 3. Fett, "How Civil Wars End: A Rational Choice Approach," Journal of Conflict Resolution 40, no. 4 (fall 1996): 546-568.
- Patrick M. Regan. Civil Wars and Foreign Powers: Outside Intervention in Intrastate Conflict (2000) 172 pages
- Stephen John and others., eds. Ending Civil Wars: The Implementation of Peace Agreements (2002), 729 pages
- Monica Duffy Toft, The Geography of Ethnic Violence: Identity, Interests, and the Indivisibility of Territory (Princeton NJ: Princeton University Press, 2003). 0-691-12383-7.
- Barbara F. Walter, Committing to Peace: The Successful Settlement of Civil Wars (Princeton University Press, 2002),
- Elisabeth Jean Wood; "Civil Wars: What We Don't Know," Global Governance, Vol. 9, 2003 pp 247+ online version Արխիվացված 2012-06-28 Wayback Machine
- Lars-Erik Cederman, Manuel Vogt. 2017. "Dynamics and Logics of Civil War." Journal of Conflict Resolution
- Blattman Christopher, Miguel Edward. 2010. "Civil War." Journal of Economic Literature 48 (1): 3–57.
- Kalyvas Stathis N. 2007. "Civil Wars." Oxford Handbook of Comparative Politics, edited by Boix Carles, Stokes Susan C., 416-34. Oxford, UK: Oxford University Press.
- Sambanis Nicholas. 2002. "A Review of Recent Advances and Future Directions in the Quantitative Literature on Civil War." Defence and Peace Economics 13 (3): 215–43.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Փ․ Энгельс, в кн․։ Маркс К․ и Энгельс Ф․? Соч․, 2 изд․, т․ 21, с․ 170; Վ․ Ի․ Լենին, Երկ․ լիակտ․ժող․, հ․ 33, էջ 7—8)
- ↑ 2,0 2,1 Ջեյմս Ֆերոն «Իրաքի քաղաքացիական պատերազմները» Արխիվացված 2007-03-17 Wayback Machine, «Արտաքին հարաբերություններ» ամսագիր, մարտ/ապրիլ, 2007 թ (անգլ.)
- ↑ Final Record of the Diplomatic Conference of Geneva of 1949, (Volume II-B, p. 121)
- ↑ See also the International Committee of the Red Cross commentary on Third 1949 Geneva Convention, Article III, Section «A. Cases of armed conflict» for the ICRC’s reading of the definition and a listing of proposed alternate wording
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես՝ civil, civilian, կամ civil war Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
- Royal Air Force Doctrine – The Nature of War and Armed Conflict Արխիվացված 2017-07-10 Wayback Machine
- "What makes a civil war?", BBC News, 20 April 2006
- Научный коммунизм: Словарь (1983) / Гражданская война
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Collier, Paul and Nicholas Sambanis, eds. Understanding Civil War. — Africa: The World Bank, 2005.(անգլ.)
- Hironaka Ann. Neverending Wars: The International Community, Weak States, and the Perpetuation of Civil War. — Cambridge, Mass.: Harvard University Press, 2005. — ISBN 0-674-01532-0(անգլ.)
- Encyclopedia of Slave Resistance and Rebellion. Junius P. Rodriguez, ISBN 031333272X, ISBN 9780313332722. Greenwood milestones in African American history. Редактор Junius P. Rodriguez. Greenwood Publishing Group, 2007. 748 стр.
- Theresa Urbainczyk. Slave Revolts in Antiquity. University of California Press, 2008. ISBN 0520257014, ISBN 9780520257016. 177 стр.
- David E. Cunningham. Barriers to Peace in Civil War. Cambridge University Press, 2011. ISBN 1139499408, ISBN 9781139499408. 282 стр.
- Barbara F. Walter. Committing to Peace: The Successful Settlement of Civil Wars. Princeton University Press, 2002. ISBN 0691089310, ISBN 9780691089317. 200 стр.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքացիական պատերազմ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |