Քառակուսի մետր
Արտաքին տեսք
Քառակուսի մետր (մ², m², քառ. մ) մակերեսի չափման միավոր է Միավորների միջազգային համակարգում (ՄԻ), ինչպես նաև ՄՏՍ և MKGSS համակարգերում[1]։ Որպես մակերեսի չափման միավոր սովորաբար վերցնում են 1 մետր կողմ ունեցող քառակուսի (1 մ²)։
Կապը մակերեսի այլ միավորների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1 քառակուսի մետրը հավասար է.
- 0.000001 քառակուսի կիլոմետր (կմ²)
- 0.0001 հա (հա)
- 0.01 ար (ար)
- 100 քառակուսի դեցիմետր (դմ²)
- 10,000 քառակուսի սանտիմետր (սմ²)
- 1.195990 քառակուսի յարդ (յարդ²)
- 10.76391 քառակուսի ֆուտ (ֆտ²)
- 1,550.003 քառակուսի դյույմ (դյույմ²)
Սանտյար
[խմբագրել | խմբագրել կոդը]Քառակուսի մետր միավորի փոխարեն երբեմն օգտագործվում է ցենտրիար (ֆր. Centiare, ca), որը ներառված չէ միավորների միջազգային համակարգում (ՄԻ)։ Ռուսաստանում սանտյարը գործնականում չի կիրառվում, որպես մակերեսի չափման միավոր օգտագործում են քառակուսի մետրը[2]։ Սանտյարը որպես մակերեսի չափման միավոր օգտագործվում է Կամերունում[3] և Իտալիայի ցամաքային գործակալությունում` հողամասի մակերեսը ցույց տալու կամ տարածքի մոտ նշելու համար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Деньгуб В. М., Смирнов В. Г. Единицы величин. Словарь-справочник. — М.: Издательство стандартов, 1990. — С. 58—59. — 240 с. — ISBN 5-7050-0118-5
- ↑ «Единицы измерения площади земельных участков». Земельный вопрос.
- ↑ «сантиар». stopudov.info.