Քարակաքավ
Քարակաքավ | |
Քարակաքավ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Հավազգիներ (Galliformes) |
Ընտանիք | Փասիաններ (Phasianidae) |
Ցեղ | Alectoris |
Տեսակ | Քարակաքավ (A. chukar) |
Միջազգային անվանում | |
Alectoris chukar | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Քարակաքավ փասիանների ընտանիքի թռչուն։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 32-34 սմ է, թևերի բացվածքը՝ 47-52 սմ, կենդանի զանգվածը՝ 370-770 գ։ Գլուխը և կոկորդը ցայտուն նախշերով են։ Մարմինը վերևից դարչնագույն-մոխրագույն է, կուրծքը՝ մոխրագույն, մարմնի կողքերը՝ բաց դեղնավուն-սպիտակ, կարմրագույն-դարչնագույն շերտերը լայն են՝ սև ուղղահայաց զոլերով։ Ուսափետուրները մոխրագույն-կապույտ են՝ վարդագույն երանգով։ Երիտասարդն ավելի փոքր է, մարմնի կողքերի զոլերը և գլխի նախշերը բացակայում են։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նստակյաց է, տարածված։ Բնակվում է քարքարոտ սարալանջերին՝ ժայռագոյացությունների հարևանությամբ, կիսաանապատներում ու չոր լեռնատափաստաններում, նաև գետերի ու առվակների մոտ։ Մեծ քանակով պահպանված են Եղեգնաձորում և Վայքում (Վայոց ձորի մարզ)։ Անհարթ տարածքներով վազում է արագ և հեշտությամբ բարձրանում զառիթափ լանջերը, սարն ի վար սահասավառնում է երկար տարածություն։ Հանդիպում է փոքր երամներով։ Թաքստոցին մոտենալիս հանկարծակի դիմում է թռիչքի։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է սերմերով, խոտաբույսերի կանաչ զանգվածով, երբեմն՝ միջատներով։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարսանեկան խաղերը և բնադրազույգերի ձևավորումը՝ ապրիլի սկզբից մայիսին։ Բները կառուցում են ապրիլի վերջից մայիսի սկիզբը։ Ձվադրմանը պատրաստ բները հայտնվում են մայիսի 1-ին կեսից։ Բույնը փոսիկ է (տրամագիծը՝ 19-30 սմ x 15-20 սմ)՝ գետնին, ցամքարը՝ չոր խոտաբույսերից։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնադրում է թփուտներում և խիտ խոտաբույսերում։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 1-20-ը։ Դնում է 39 մմ տրամագծով, դեղին-սպիտակ՝ բաց դարչնագույն-կարմիր պտերով 8-20 ձու։ Թխսակալում է էգը՝ 28-30 օր։ Ձագերը հայտնվում են հունիսին, ինքնուրույն թռչողները՝ օգոստոսի վերջից սեպտեմբեր։ Հեշտությամբ ընտելանում է անազատ պայմաններին, հաջողությամբ բազմանում է նաև տնային պայմաններում։ Համարվում է արժեքավոր որսորդ, թռչուն։ Գրավիչ է՝ կաքավին բնորոշ կեցվածքով ու կչկչոցով։ Համակեցություններում թվաքանակը նվազում է հարավից հյուսիս։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարակաքավ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարակաքավ» հոդվածին։ |
|