Jump to content

Քեթրին Քոուլման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթրին Քոուլման
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 14, 1960(1960-12-14) (63 տարեկան)
ԾննդավայրՉարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում և Wilbert Tucker Woodson High School?
Մասնագիտությունքիմիկոս, Ռազմաօդային ուժերի սպա, տիեզերագնաց, ճարտարագետ և գիտնական
ԱմուսինJosh Simpson?
Կայքcadycoleman.com
 Catherine Coleman Վիքիպահեստում

Քեթրին Քոուլման (անգլ.՝ Catherine Coleman, դեկտեմբերի 14, 1960(1960-12-14), Չարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ՆԱՍԱ-ի ամերիկացի աստղագնաց, նախկինում քիմիկոս և ԱՄՆ օդուժի նախկին սպա[1]: Երկու «Շաթլ» առաքելությունների վետերան է, աշխատել է Միջազգային տիեզերական կայանի բորտին որպես 26-րդ արշավախմբի անդամ։

Քոուլմանն ավարտել է Վիլբերտ Վուդսոնի անվան միջնակարգ դպրոցը Ֆեյրֆաքսում, Վիրջինիա նահանգում, 1978 թվականին[1]: 1979-1980 թվականներին նա փոխանակման ուսանող էր Նորվեգիայի Ռոյկեն համայնքի միջնակարգ դպրոցում: 1983 թվականին ստացել է քիմիայի գիտությունների բակալավրի աստիճան Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից[2]:

Ռազմական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնավոր կրթությունն ավարտելուց հետո Քոուլմանը մտել է ԱՄՆ օդուժ՝ երկրորդ լեյտենանտի կոչումով՝ շարունակելով իր դիպլոմային աշխատանքը փիլիսոփայության դոկտորի աստիճանի համար Մասաչուսեթսի Ամհերստի համալսարանում։ 1988 թվականին նա ծառայության է անցել Ռայթ-Պատերսոնի ավիաբազայում որպես հետազոտող քիմիկոս։ 1991 թվականին ստացել է պոլիմերների գիտության և տեխնիկայի դոկտորի աստիճան[1]։ Թոշակի է անցել 2009 թվականի նոյեմբերին[1]։

Կարիերա ՆԱՍԱ-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոուլմանը 1992 թվականին ընտրվել է ՆԱՍԱ-ի կողմից՝ դառնալու տիեզերական առաքելության մասնագետ և մասնակցել է երկու «Շաթլ» առաքելությունների։ 1995 թվականին նա եղել է STS-73 անձնակազմի անդամ՝ իրականացնելով տարբեր կենսատեխնոլոգիական փորձեր։ Թռիչքի ընթացքում նա Հյուսթոնի Թռիչքների կառավարման կենտրոնին հայտնել է, որ նկատել է չնույնականացված թռչող օբյեկտ։

Նա նաև պատրաստվել է STS-83 առաքելությանը որպես պահեստային անձնակազմի անդամ, սակայն բուն արշավախմբին չի մասնակցել։ Այնուամենայնիվ, նա մասնակցել է STS-93 առաքելությանը որպես առաքելության մասնագետ։ Կատերինա Քոուլմանը մասնակցել է ՄՏԿ-ի 26-րդ արշավախմբին[3]։

2004 թվականի հոկտեմբերին մասնակցել է ՆԱՍԱ-ի Ծայրահեղ միջավայրային պայմաններում գործողությունների առաքելությանը (NEEMO 7)[4]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոուլմանն ամուսնացած է նկարիչ Ջոշ Սիմփսոնի հետ։ Որպես հոբբի զբաղվում է երաժշտությամբ, նվագում է ֆլեյտա, մասնակցում է «Bandella» երաժշտական խմբին, որի կազմում բացի նրանից մտնում են նաև Սթիվեն Ռոբինսոնը, կանադացի աստղագնաց Քրիս Հադֆիլդը և Միկի Պետտիտը (աստղագնաց Դոն Պետտիտի կինը)։

Քեթրին Քոուլմանը Jethro Tull խմբի ստեղծագործության երկրպագու է։ 2011 թվականի ապրիլի 12-ին Պերմի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում[5] և 2011 թվականի ապրիլի 13-ին Մոսկվայում կայացած Jethro Tull-ի համերգի ժամանակ, Յուրի Գագարինի տիեզերական թռիչքի 50-ամյակի կապակցությամբ կայացել է Միջազգային տիեզերական կայանից տեսահեռարձակում, որտեղ կայանում անկշռության վիճակում գտնվող Քոուլմանը ողջունել է հանդիսատեսին և ռուսերենով շնորհավորել հանրությանն ու Jethro Tull-ի երաժիշտներին Տիեզերագնացության օրվա կապակցությամբ։ Այնուհետև Քեթրինը կատարել է ֆլեյտայի պարտիան «Bourée» ստեղծագործության մեջ՝ բեմի վրա խմբի երաժիշտների նվագակցությամբ։ Արդյոք ՄՏԿ-ից որևէ հեռարձակում եղել է ուղիղ եթերով, չի հաղորդվում։

Քոուլմանն ունի սիրողական ռադիոկապի արտոնագիր, ազդանշանը՝ KC5ZTH[6][7]։ Այլ հետաքրքրություններ են՝ թռիչքներ, ստորջրյա լող, սպորտ[8]։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Astronaut Bio: Catherine Coleman» (անգլերեն). jsc.nasa.gov. Արխիվացված է օրիգինալից 2018-05-29-ին. Վերցված է 2019-03-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Интервью» (անգլերեն). НАСА. 2010-10-28. Արխիվացված է օրիգինալից 2012-07-09-ին. Վերցված է 2013-08-10-ին.
  3. Телевидение НАСА будет транслировать старт и посадку «Союза» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(անգլ.) — Пресс-релиз: M10-164A — 18 ноября 2010
  4. НАСА (2004). «NEEMO 7» (անգլերեն). НАСА. Արխիվացված է օրիգինալից 2012-08-29-ին. Վերցված է 2011-09-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Журнал «Самиздат» Արխիվացված 2019-02-01 Wayback Machine, Проскуряков Дмитрий, «Jethro Tull в Перми 12 апреля 2011 года»
  6. «ULS License - Amateur License - KC5ZTH - COLEMAN, CATHERINE G» (անգլերեն). wireless2.fcc.gov. Արխիվացված է օրիգինալից 2019-01-17-ին. Վերցված է 2019-01-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Two Astronauts Get Their Ham Ticket» (անգլերեն). arrl.org. Արխիվացված է օրիգինալից 2019-01-27-ին. Վերցված է 2019-01-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Astronaut Biography: Catherine Coleman» (անգլերեն). spacefacts.de. Արխիվացված է օրիգինալից 2019-03-01-ին. Վերցված է 2019-01-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]