Jump to content

Քեշմ կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեշմ
Տեսակկղզի
ԵրկիրԻրան
Վարչատարածքային միավորQeshm County?
Երկարություն122 կմ
Լայնություն40 կմ
Մակերես1445 կմ²[1]
Քարտեզ
Քարտեզ

Քեշմ (պարս.՝ قشم), իրանական կղզի Պարսից ծոցի արևելյան մասում` Հորմուզի նեղուցում։ Մասն է կազմում Իրանի Հորմոզգան օսթանի (նահանգի)` մի քանի հարևան փոքր կղզիների հետ կազմելով Քեշմ շահրեստանը։ Տարածքը կազմում է 1445 կմ², բնակչությունը՝ 148 993 մարդ։ Պարսից ծոցի ամենախոշոր կղզին է[2]։

Կղզին ձգվում է Պարսից ծոցի հյուսիսային` պարսկական ափի երկայնքով Բանդար Լենգե և Բանդար Աբբաս քաղաքների միջև[3]։ Պարսկական ափից բաժանված է Խուրանի նեղ նեղուցով[3], որի լայնությունն ամենանեղ մասում ընդամենը 1800 մետր է։ Կղզու երկարությունը կազմում է մոտ 122 կմ, միջին լայնությունը` մոտ 18 կմ[3]։ Բուն Հորմուզի նեղուցը բաժանում է կղզին Պարսից ծոցի հարավային` արաբական ափից. հեռավորությունն Օմանի ափից ամենամոտ կետում կազմում է մոտ 55 կմ։

Կղզու ամենախոշոր բնակավայրը և Քեշմ շահրեստանի վարչական կենտրոնը Քեշմ քաղաքն է, որի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 40 678 մարդ[4]։

Նորագույն պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի հուլիսի 3-ին կղզու ափերի մոտ է տեղի ունեցել Iran Air ավիաընկերության Airbus A300 օդանավի աղետը. Թեհրան-Բանդար Աբբաս-Դուբայ երթուղով թռիչք կատարող քաղաքացիական ինքնաթիռը խփվել է ամերիկյան ռազմական նավատորմի «Vincennes» հրթիռային հածանավի կողմից, ինչի արդյունքում զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 290 մարդիկ[5]։

2005 թվականի նոյեմբերի 27-ին կղզու տարածքում տեղի է ունեցել ուժեղ (ըստ տարբեր աղբյուրների` 5.8-6.0 մագնիտուդով) երկրաշարժ, որի արդյունքում ավերվել են մի շարք գյուղեր, զոհվել է 13 և վիրավորվել ավելի քան 100 մարդ[6][7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. QESHM ISLAND – Encyclopaedia Iranica — 2004.
  2. «Qeshm on Britannica online (անգլ.)». Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. 3,0 3,1 3,2 - Qeshm Island, Encyclopædia Iranica (անգլ.)
  4. Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
  5. «Iran Air flight 655 on Britannica online (անգլ.)». Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 15-ին.
  6. «Earthquake Report for November 27, 2005: West of Qeshm (Persian Gulf) (անգլ.)». International Institute of Earthquake Engineering and Seismology (IIEES). Արխիվացված է օրիգինալից 2008 թ. հունիսի 3-ին. Վերցված է 2009 թ. փետրվարի 13-ին.
  7. «Iran: Qeshm Earthquake Information Bulletin No. 1 (անգլ.)». ReliefWeb. 2005 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2009 թ. փետրվարի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեշմ կղզի» հոդվածին։