Քրիստիան Դոպլեր
Քրիստիան Դոպլեր Christian Doppler | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1803[1][2][3][…] Զալցբուրգ, Electorate of Salzburg, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] |
Մահացել է | մարտի 17, 1853[1][2][3][…] (49 տարեկան) Վենետիկ, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն[4] |
Գերեզման | Սան Միկելե գերեզմանատուն և Christian Doppler's grave |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ֆիզիկոս, ակադեմիկոս, աստղագետ, մանկավարժ և պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարան, Պրահայի Կարլի համալսարան, Վիեննայի տեխնիկական համալսարան և Չեխիայի տեխնիկական համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա, մաթեմատիկա և աստղագիտություն |
Ալմա մատեր | Վիեննայի տեխնիկական համալսարան, Չեխիայի տեխնիկական համալսարան և Վիեննայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[5][6] |
Ինչով է հայտնի | Դոպլերի էֆեկտի հայտնաբերող |
Ամուսին(ներ) | Mathilde Sturm? |
Կայք | christian-doppler.net |
Christian Doppler Վիքիպահեստում |
Քրիստիան Անդրեաս Դոպլեր (գերմ.՝ Christian Andreas Dopple, նոյեմբերի 29, 1803[1][2][3][…], Զալցբուրգ, Electorate of Salzburg, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - մարտի 17, 1853[1][2][3][…], Վենետիկ, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն[4]), ավստրիացի հայտնի մաթեմատիկոս և ֆիզիկոս։ Դոպլերը հայտնի է իր անունով կոչվող Դոպլերի էֆեկտի միջոցով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոպլերը ծնվել է Զալցբուրգում՝ քարտաշի ընտանիքում։ Սակայն, քանի որ նա թուլակազմ էր, պիտանի չէր քարտաշի ծանր աշխատանքի համար, ուստի ֆիզիկա և մաթեմատիկա էր ուսանում Վիեննայի պոլիտեխնիկական ինստիտուտում և փիլիսոփայություն՝ Զալցբուրգում։ 1829 թվականից նա արդեն աշխատում էր Վիեննայի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող և գրում է իր առաջին գիտական աշխատանքը։ 1835 թվականից նա ֆիզիկա և մաթեմատիկա էր դասավանդում Պրահայի դպրոցներից մեկում, ապա՝ Պրահայի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1836 թվականին նա ամուսնացավ Մաթիլդա Շթուրմի հետ։ 1840 թ. նա դարձավ Թագավորական գիտական ընկերության պատվավոր անդամ։ 1841 թվականին նա դարձավ Պրահայի Կարլ Ֆերդինանդ համալսարանի դասախոս՝ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոններում։
Պրահայի համալսարանում դասավանդելու տարիներին նա հրապարակել է ավելի քան 50 աշխատություն ֆիզիկայի, մաթեմատիկայի ու աստղագիտության վերաբերյալ։ Իր գլխավոր աշխատությունը՝ «Կրկնակի աստղերի և մի քանի այլ երկնային մարմինների գունավոր լույսի մասին» ("Über das farbige Licht der Doppelsterne und einiger anderer Gestirne des Himmels")[7][8], նա ներկայացրել է Թագավորական գիտական ընկերության առջև 1842 թվականի մայիսի 25։ Այս աշխատությունում նա առաջ է քաշում այն գաղափարը, որ ճառագայթման դիտվող (չափվող) հաճախականությունը կախված է ճառագայթման աղբյուրի և դիտորդի հարաբերական շարժումից։ Այս գաղափարի հիման վրա նա բացատրեց կրկնակի աստղերի գունավորումը. դիտորդից հեռացող աստղը, որն անշարժ վիճակում սպիտակ է, անցնում է գույների հետևյալ հաջորդականությունը՝ կանաչ → կապույտ → մանուշակագույն → անտեսանելի (ուլտրամանուշակագույն), իսկ դիտորդին մոտեցողը՝ դեղին → նարնջագույն → կարմիր → անտեսանելի (ինֆրակարմիր)։ Դիտորդի և աստղի հարաբերական շարժման պատճառով ճառագայթման դիտվող հաճախականության փոփոխությամբ կրկնակի աստղերի գունավորման բացատրությունը այն ժամանակ աստղագետների գիտելիքների համաձայն անիրական էր թվում։ Ըստ նրանց՝ աստղերի պտույտը ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջ այնքան արագ չէ, որ հանգեցնի տեսանելի գունային փոփոխությունների։ Սակայն նրա ջանքերը՝ ուղղված դրա ճանաչմանը, շուտով հանգեցրին Դոպլերի էֆեկտի փորձնականորեն հաստատված փաստերի. պտույտը դրա համար բավականաչափ արագ էր, այնպես որ նրա անունը մնաց էֆեկտի հետ կապված։
Մարտի հեղափոխության ժամանակ նա իր ընտանիքի հետ 1848 տեղափոխվեց Վիեննա և 1850 թվականին Ֆրանց Յոզեֆ կայսեր կողմից հռչակվեց Վիեննայի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ Արագ մեծացող մետրոպոլիայում նա փորձնական ֆիզիկայի առաջին պրոֆեսորն էր։ Որպես ընտանիքի հոր՝նրան մեծապես աջակցում էր իր կինը։
1853 թ. Դոպլերը մահացել է Վենետիկում՝ թոքախտից։ Սան Միշել գերեզմատան հենց մուտքի մոտ կա մի հուշատախտակ, սակայն նրա գերեզմանը մինչ օրս դեռևս չի գտնվել։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծննդյան 100-ամյակին Դոպլերի՝ Զալցբուրգի քաղաքային թատրոնի դիմաց գտնվող տան վրա ամրացվեց հուշատախտակ, իսկ Վիեննայում այդպիսին արդեն վաղուց կար։ «Քրիստիան Դոպլեր» Ֆոնդը ստեղծված է Դոպլերին՝ որպես գիտնական և նրա աշխատանքները հայտնի դարձնելու, հետազոտությունները Դոպլերի էֆեկտի գործածման համար կիրառելի դարձնելու համար[9]։
1972 թվականից Զալցբուրգի քաղաքային իշխանությունը գիտական ու տեխնիկական նվաճումների ու հետազոտությունների համար շնորհում է Քրիստիան Դոպլերի անվան պարգևներ[10]։ Քրիստիան Դոպլերի անվան ընկերությունը հանդիսանում է Քրիստիան Դոպլերի լաբորատորիայի հիմնադիրը, որի նպատակն էր ծառայել ավստրիական բուհերի առաջընթացին[11]։
Զալցբուրգում կա Դոպլերի անվան գիմնազիա՝ նախկին շրջանային նյարդաբանական կլինիկան։ Զալցբուրգի բնության տանը կա Քրիստիան Դոպլերին վերաբերող բավականին հարուստ ցուցադրություն[12]։ Լուսնի հակառակ երեսին Դոպլերի անունով է կոչվել մի խառնարան[13]։
Դոպլերի ծննդյան 150-ամյակի առթիվ ավստրիական կառավարությունը հատուկ նամականիշ է լույս ընծայել։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Abhandlungen. Engelmann, Leipzig 1907 (Ostwalds Klassiker, Herausgeber Hendrik Antoon Lorentz).
- Schriften aus der Frühzeit der Astrophysik. Deutschmann, Frankfurt/M. 2000, ISBN 3-8171-3161-5. (Repr. d. Ausg. Leipzig 1907).
- Über das farbige Licht der Doppelsterne und einiger anderer Gestirne des Himmels. Abhandlungen der Böhmischen Gesellschaft der Wissenschaften, Reihe 5, Band 2, 1842, S. 465, und Separatdruck, Prag 1842.
- von Doppler auf die Bewegung von Beobachter und Quelle erweitert in Annalen der Physik und Chemie, Band 68, 1846, S. 1-35
- Über das farbige Licht der Doppelsterne und einiger anderer Gestirne des Himmels. (Neu herausgegeben von František Josef Studnička, Prag 1903). (Volltext online bei archive.org)
- Über eine wesentliche Verbesserung der katoptrischen Mikroskope. Borrosch & André, Prag 1845.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alec Eden։ Christian Doppler։ Leben und Werk․ Salzburg։ Landespressebureau, 1988․ ISBN 3-85015-069-0
- Christian Doppler (1803–1853)․ Wien։ Böhlau, 1992․
- Bd․ 1։ ISBN 3-205-05483-0
- 1․ Teil։ Helmuth Grössing (unter Mitarbeit von B․ Reischl)։ Wissenschaft, Leben, Umwelt, Gesellschaft;
- 2․ Teil։ Karl Kadletz (unter Mitarbeit von Peter Schuster und Ildikó Cazan-Simányi) Quellenanhang․
- Bd․ 2։ ISBN 3-205-05508-X
- 3․ Teil։ Peter Schuster։ Das Werk․
- Bd․ 1։ ISBN 3-205-05483-0
- Peter M․ Schuster։ Schöpfungswoche Tag eins – Christian Doppler zur Huldigung․ Pöllauberg։ Living Edition, 2003․ ISBN 3-901585-02-8 (Poem, mit Temperabildern von Helmut Krumpl sowie Anmerkungen und Zeittafel)
- Peter M․ Schuster։ Weltbewegend – unbekannt։ Leben und Werk des Physikers Christian Doppler und die Welt danach․ Pöllauberg։ Living Edition, 2003․ ISBN 3-901585-03-6
- Peter M․ Schuster։ Moving the Stars – Christian Doppler։ His Life, His Works and Principle, and the World After․ Pöllauberg։ Living Edition, 2005․ ISBN 3-901585-05-2 (ins Englische übertragen von Lily Wilmes)
- Robert Hoffmann։ Auf den Spuren eines (fast) Unbekannten․ Christian Dopplers Jugendjahre in Salzburg und Wien․ In։ Mitteilungen der Gesellschaft für Salzburger Landeskunde, 145․ Jg․, 2005, 161–176․
- Robert Hoffmann։ The Life of an (almost) Unknown Person․ Christian Doppler’s Youth in Salzburg and Vienna․ In։ Ewald Hiebl, Maurizio Musso (Eds․), Christian Doppler – Life and Work․ Principle an Applications․ Proceedings of the Commemorative Symposia in Salzburg − Salzburg, Prague, Vienna Vinice․ Pöllauberg/Austria, Hainault/UK, Atascadero/USA 2007, S․ 33–46․
- A․ E․ Woodruff in Dictionary of Scientific Biography
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Who Named It?
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Доплер Кристиан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ «Կրկնակի աստղերի և մի քանի այլ երկնային մարմինների գունավոր լույսի մասին» աշխատության ամբողջական տեքստը գերմաներեն վիքիդարանում
- ↑ «Կրկնակի աստղերի և մի քանի այլ երկնային մարմինների գունավոր լույսի մասին» աշխատությունը archive.org կայքում
- ↑ ««Քրիստիան Դոպլեր» ֆոնդը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Ռուպերտ Ուրզինը ստանում է Քրիստիան Դոպլերի անվան պարգև 2009 թ.». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Քրիստիան Դոպլերի անվան ընկերությունը
- ↑ «Դոպլերին նվիրված ցուցադրություն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Դոպլերի անունով կոչված խառնարանը Լուսնի վրա». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Internet-Präsenz Արխիվացված 2014-04-08 Wayback Machine des Christian-Doppler-Fonds
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Դոպլեր» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 29 ծնունդներ
- 1803 ծնունդներ
- Զալցբուրգ քաղաքում ծնվածներ
- Մարտի 17 մահեր
- 1853 մահեր
- Վենետիկ քաղաքում մահացածներ
- Վիեննայի համալսարանի դասախոսներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ակադեմիկոսներ
- Անձինք նամականիշերի վրա
- Ավստրիացի ակադեմիկոսներ
- Ավստրիացի աստղագետներ
- Ավստրիացի գիտնականներ
- Ավստրիացի մաթեմատիկոսներ
- Ավստրիացի մանկավարժներ
- Ավստրիացի ֆիզիկոսներ
- Պրոֆեսորներ
- Տուբերկուլոզից մահացածներ