Jump to content

Օլավսվերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օլավսվերն (նորվ.՝ Olavsvern), Նորվեգիայի ռազմածովային ուժերին պատկանող ռազմաբազա՝ տեղակայված Տրոմսե քաղաքից հարավ 15 կմ, Ֆյորդի, Ռամֆորդենի և Բալս-ֆյորդի միացման տեղում, Եվրոպական E08 ճանապարհի մոտ։ Ներկա պահին ռազմաբազան չի օգտագործվում որպես զինվորական կառույց։

Օլավսվերնը կառուցել են Սառը պատերազմի տարիներին՝ 1967թ.-ին ԽՍՀՄ-ի սահմանից ոչ հեռու։ Այն իրենից ներկայացնում է քարանձավներից կազմված հսկայական կառույց։ Կառուցման արժեքը 40 միլիարդ Նորվեգական կռոն կամ 494 միլիոն ԱՄՆ դոլար է արժեցել։ Ստորգետնյա քարանձավը կառուցել են նորվեգացի ինժեներները, իսկ ամրաշինական աշխատանքները կատարել են ՆԱՏՈյի մասնագետները։ Սառը պատերազմի տարիների ռազմաբազան օգտագործվել է հիմնականում ամերիկյան սուզանավերի կողմից, որոնք հսկում էին Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի տարածքները։ Այն իր կարգավիճակը կորցրեց 2002թ.-ին և փակվեց 2009թ.-ին Նորվեգիայի կառավարության կողմից[1][2][3],, ինչի մասին հայտարարվեց Նորվեգիայի խորհրդարանում՝ Ստորտինգում։

2011թ.-ին ռազմական քարանձավ-կայանը աճուրդի հանվեց Նորվեգիայի կառավարության կողմից 105 միլիոն նորվեգական կռոնով (17,5 միլիոն ԱՄՆ դոլար) նորվեգական Finn.no[en] կայքում։ Օլավսվերնը, շուրջ 950 հազար քառակուսի մետր տարածքով[4] վաճառվեց 38 միլիոն նորվեգական կրոնով (4,4 միլիոն Եվրո) գործարար Գուննար Վիլհելմսենին, որը իր հերթին վարձակալության տվեց ռուսական հետազոտական նավերին։ Ներկա պահին կառույցը շահագործվում է ռուսական Սեվերնեֆեգեոֆիզիկա ընկերության կողմից։ 2014թ.-ին այնտեղ ձմեռը անցկացրեցին «Ակադեմիկ Նեմչիկով» և «Ակադեմիկ Շատսկի» նավերը[5][6]։

2005թ.-ի մարտի 14-ին ռազմաբազային տարածքում տեղի ունեցավ արտակարգ պատահար։ Սուզվելու ժամանակ խեղդվեց «Նավակային հատուկ ծառայության» հրամանատար փոխգնդապետ Րիչարդ վան դեր Հորսթը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Rapp, Ole Magnuss. «Nå kan sivile kjøpe marinebase» (Norwegian). Aftenposten.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Price, John. «Naval base for sale in Norway». the Foreigner. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  3. Pettersen, Trude (2012 թ․ մայիսի 30). «Arctic submarine base for sale». Barents Observer. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. http://www.newsweek.com/2015/03/27/secret-submarine-base-norway-accidentally-handed-russians-314989.html "...with a total area of 948,900 square metres,"
  5. Russian ships in old Arctic NATO base set alarms bells ringing — Yahoo News
  6. «Hur utnyttjar Ryssland ubåtsbasen Olavsvern? — Nyheter — Samhälle — Rysslands röst». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]