Օկտանային թիվ, ներքին այրման կարբյուրատորային շարժիչներում օգտագործվող վառելանյութի դետոնացման հանդեպ կայունության քանակական բնութագիր։ Որոշվում է վառելանյութը նմուշային՝ իզոօկտանի և ն–հեպտանի խառնուրդի հետ համեմատելով։ Իզոօկտանի օկտանային թիվը պայմանականորեն ընդունված է 100, ն–հեպտանինը՝ 0 միավոր։ Վառելանյութի օկտանային թիվը թվապես հավասար է դետոնացման հանդեպ միևնույն կայունությունն ունեցող նմուշային խառնուրդում իզոօկտանի %-ային (ծավալային) պարունակությանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 565)։