Jump to content

Օսմանյան շրջանը Բոսնիա և Հերցեգովինայի պատմության մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օսմանյան շրջանը Բոսնիա և Հերցեգովինայի պատմության մեջ, Բոսնիա եւ Հերցեգովինայում Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակաշրջանը, որը տևել է 1463/1482 թվականից մինչև 1878 թվականը։

Բոսնիա-օսմանական պատերազմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրության կողմից Բոսնիա եւ Հերցեգովինայի նվաճումն սկսվել է 1384 թվականին, այնուհետև «օսմանյան ներխուժումը» տարածվել է այսպես կոչված Բոսանսկո Կրաիշտեի վրա։ Բոսնիայի թագավորությունը վերջնականորեն գրավվել է 1463 թվականին։ Հերցեգովինան 1482 թվականին անցել Ստամբուլի կառավարության տակ։ Պահանջվել է ևս մեկ հարուրամյակ, որպեսզի ներկայիս Բոսնիայի արևմտյան հատվածը նույնպես անցնի Օսմանյան կայսրության տիրապետության տակ։

Բոսնիան շարունակել է պաշտոնապես գոյություն ունենալ Berislavić արքայատոհմի կառավարման ժամանակ և վերջնականորեն ընկել է միայն իր մայրաքաղաք Jajce-ի անկումից հետո՝ 1527 թվականին[1]։ Նույն թվականին Բոսնիայում ստեղծվել է առաջին օսմանական վարչությունը։

Օսմանյան իշխանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքերը գրավել են Սլավոնիան և Հունգարիայի մեծ մասը 1541 թվականին, այդ պատճառով էլ հաջորդ դարում կայսրության բոսնիական գավառի մեծ մասը չի եղել սահմանային գոտի և զարգացել է հարաբերական խաղաղության պայմաններում։ Մարզի տարածքը բաժանված էր երկու մասի` բոսնիական էյալեթ և հերցեգովինյան էյալեթ (Herzegovina Eyalet):

Սակայն, երբ Ավստրիան հաղթել է Օսմանա-ավստրիական պատերազմում, որը տևել է 1683 թվականից մինչև 1697 թվականը, Օսմանյան կայսրությունը Հունգարիան և Սլավենիան զիջել է ավստրիացիներին։ Արդեն 1716 թվականին Ավստրիան օկուպացրել է հյուսիսային Բոսնիան և հյուսիսային Սերբիան, ինչը շարունակվել է մինչև 1739 թվականը, երբ Բելգրադի համաձայնագրի շրջանակներում երկու շրջանները կրկին անցել են Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ Որոշված սահմանները պահպանվել են մեկուկես դար, չնայած սահմանային պատերազմները շարունակվել են։

Օսմանյան կայսրության, Ավստրիայի և Վենետիկի միջև պատերազմները սնանկացրել են Բոսնիան, ինչը նպաստել է բնակչության արտագաղթին։ Հունգարիայից և Սլավոնիայից մուսուլման փախստականները տեղափոխվում էին Բոսնիա և ձուլվում Բոսնիայի բնիկների հետ, մինչդեռ ավստրիական կայսրի հրավերով տարածաշրջանի ուղղափառ քրիստոնյաները տեղափոխվում էին Սլավոնիա։

XIX դարի ապստամբություններից՝ առավել հայտնի է «բոսնիական վիշապ» (Zmaj od Bosne) մականունով կապիտան Հուսեյն Գրադաշչևիչի կազմակերպած ապստամբությունը 1831-1832 թվականներին։ Կապիտանը կարողացել է մարզում սկսել լայնամասշտաբ ապստամբություն, որին միացել են բոսնիացի հազարավոր զինվորներ։ Չնայած մի շարք մարտերում տարած հաղթանակներին, ապստամբները պարտվել են 1832 թվականին Սարաևոյի մարտում։ Ներքին տարաձայնությունները նպաստել են ապստամբության ձախողմանը, մասնավորապես, Հերցեգովինայի ազնվականության մեծ մասը չի սատարել Գադաշչևիչին։ Ապստամբությունը վերջնականապես «մարել է» 1850 թվականին, սակայն կայսրությունը շարունակել է փոքրանալ։

XIX դարի սկզբին օսմանյան սուլթանները բազմիցս փորձել են իրականացնել տնտեսական և ռազմական տարբեր բարեփոխումներ՝ կապված հիմնականում սահմանային պատերազմների արդյունքում առաջացած խնդիրների լուծման հետ։ Այնուամենայնիվ, բարեփոխումները, որպես կանոն, հանդիպել են Բոսնիայի ռազմական գործիչների ընդդիմությանը։ Արդյունքում Օսմանյան կայսրության տիրապետությունը շարունակվել է ավելի քան չորս հարյուր տարի` մինչև 1878 թվականը։

Կառավարման կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրության կառավարման ժամանակ Բոսնիայում ակտիվորեն ծավալվել են շինարարական աշխատանքներ․ ստեղծվել և զարգացել են նոր քաղաքներ, ներառյալ Սարաևոն և Մոստարը։ Կայսրությունը նաև նպաստել էր թուրքերի և բոսնիացիների միջև «սերտ հարաբերությունների» հաստատմանը, ու շատ թուրքեր Օսմանյան կայսրության կառավարման ժամանակ վստահում էին բոսնիացիներին։

Ներկայիս Բոսնիա և Հերցեգովինայի տարածաշրջանը սկզբնապես եղել է Օսմանյան Ռումելիա (բեյլերբեյլիկ) մարզի մասը և կիսված էր երեք սանջակների (երկրորդ աստիճանի վարչական միավոր)՝ Բոսնիա, Հերցեգովինա (Հերսեկ) և Զվորնիկ (Իզվորնիկ)։ 1580 թվականին Ստամբուլի իշխանություններն ստեղծել են առանձին բոսնիական էյալեթ, որն իր հերթին բաժանվել էր Բոսնիա և Հերցեգովինա սանջակների։ Կայսրության իշխանությունները ներմուծել են նաև այսպես կոչված «սպահա» համակարգը, որն զգալիորեն փոխել է տեղական վարչական և գյուղատնտեսական հարաբերությունները, ինչը, ընդհանուր առմամբ նման էր եվրոպական ֆեոդալական կառավարմանը։

Ավելի ուշ, ողջ կայսրությունում անցկացվող բարեփոխումների շրջանակներում, տարածաշրջանը բաժանվել է երկու էյալեթների՝ Բոսնիական և Հերցեգովինյան, որոնք միասին զբաղեցրել են ժամանակակից Բոսնիա և Հերցեգովինայի տարածքը Սանջանյան շրջանի (այդ ժամանակ՝ Սանջակ Նովի-Պազար) հետ միասին։

Օսմանյան 100-ամյա կառավարության ընթացքում բոսնիական եկեղեցու համարյա բոլոր հետևերոդներն սկսել են դավանել իսլամ։ Գոյություն ունեն հակասական պնդումներ՝ տարածաշրջանում տարբեր հավատացյալների ներկայացուցիչների ճշգրիտ հարաբերակցության, ինչպես նաև այն մասին, թե ինչքան «կամավոր էր» իսլամի ընդունումը։

Օսմանյան կայսրության կառավարման ժամանակ փոխվել է նաև Բոսնիա և Հերցեգովինայի էթնիկ և կրոնական կազմը։ Բոսնիական շատ կաթոլիկներ տեղափոխվել են Խորվաթիա, որը գտնվում էր ավստրիական Հաբսբուրգների հսկողության ներքո։ Միևնույն ժամանակ Խորվաթիայի հյուսիսից և արևմուտքից մուսուլմանները զանգվածաբար տեղափոխվել են Բոսնիա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Pinson, Mark (1996) [1993]. The Muslims of Bosnia-Herzegovina, the Historic Development from Middle Ages to the Dissolution of Yugoslavia (Second ed.). United States of America: President and Fellows of Harvard College. էջ 11. ISBN 0-932885-12-8. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին. «The Ottomans conquered Bosnia in 1463; ... though last fortress in Herzegovina was to fall in 1481, and in Bosnia Jajce under Hungarian garrison actually held until 1527»

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bataković, Dušan T. The Serbs of Bosnia & Herzegovina: History and Politics. Dialogue Association.. — 1996.
  • Markus Koller and Kemal H. Karpat, Ottoman Bosnia: A History in Peril, University of Wisconsin Press. — 2004. — ISBN 0-299-20714-5.
  • Matija Mazuranic. A Glance into Ottoman Bosnia, Saqi Books. — 2007.