Jump to content

Օտմար Վալտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտմար Վալտեր
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 6, 1924(1924-03-06)[1][2] կամ մարտի 3, 1924(1924-03-03)
Ծննդավայր Կայզերսլաուտերն, Ռայնլանդ Պֆալց[3]
Մահվան ամսաթիվ հունիսի 16, 2013(2013-06-16)[1] (89 տարեկան)
Մահվան վայր Կայզերսլաուտերն, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա[3]
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Օտմար Վալտեր (գերմ.՝ Ottmar Kurt Herrmann Walter;մարտի 6, 1924(1924-03-06)[1][2] կամ մարտի 3, 1924(1924-03-03), Կայզերսլաուտերն, Ռայնլանդ Պֆալց[3] - հունիսի 16, 2013(2013-06-16)[1], Կայզերսլաուտերն, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա[3]), ԳՖՀ ֆուտբոլի հավաքականի և «Կայզերսլաուտերն» ակումբների ֆուտբոլիստ։ Ռմբարկու, որը գործում էր ձախ եզրում և հարձակման կենտրոնում։ 1954 թվականի աշխարհի չեմպիոն։ Գերմանացի ֆուտբոլիստ Ֆրից Վալտերի կրտսեր եղբայրը, ով 1954 թվականի Աշխարհի առաջնությունում եղել է ազգային թիմի կապիտան և հարձակվող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտմար Վալտերը ծնվել է 1924 թվականի մարտի 6-ին՝ Կայզերսլաուտերնում։ 1940 թվականին սկսել է խաղալ «Կայզերսլաուտերն» ակումբի ձախ եզրային հարձակվողի դիրքում, որտեղ կիսապաշտպանի դիրքում խաղում էր նրա ավագ եղբայրը՝ Ֆրիդրիխ (Ֆրից) Վալտերը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1942 և 1943 թվականներին, էպիզոդիկ ֆուտբոլ է խաղացել «Կուկսխաֆեն» և «Խոլշթայն» ծովափնյա քաղաքների թիմերում, քանի որ նա ծառայում էր Նացիստական Գերմանիայի ռազմածովային նավատորմում։

Պատերազմի ավարտից հետո վերադարձել է հարազատ ակումբ, որտեղ խաղացել է մինչև կարիերայի ավարտը։ 1950-1955 թվականներին Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 20 խաղ, որոնցում խփել է 10 գոլ[4]։ Նրանց թվում է 4 գոլ, որոնք խփվել են 1954 թվականի աշխարհի առաջնության շրջանակներում, որտեղ Գերմանիան հաղթել է, այդ թվում՝ երկու գոլը կիսաեզրափակիչում՝Ավստրիայի հավաքականի դեմ խաղում (6:1)։

20-րդ դարում եթե Ֆրից Վալտերը համարվել է Գերմանիայի մեծագույն ֆուտբոլիստ, ապա Օտտմարի կերպարը մասնագետների շրջանում ստվերային էր․ սա հիմնականում պայմանավորված էր Օտտմարի համեմատաբար քիչ խաղերով հավաքականում։ Այնուամենայնիվ, ակումբի և Կայզերսլաուտերնի երկրպագուների համար Օտմար Վալտերը ոչ պակաս նշանակալից լեգենդ է, քան իր ավագ եղբայրը։ Դեռ պատերազմ գնալուց առաջ նա Գերմանիայի առաջնության 45 խաղում կարողացել է խփել 41 գոլ։ Իսկ հետո նրա դիրքերը նույնիսկ բարելավվեցին․ «Կայզերսլաուտերնի» 275 խաղերում Օտմարը խփեց 295 գոլով, այսինքն՝ նա միջինում մեկ խաղում մեկ գոլից ավել է խփել։

Ծանր վնասվածք ստանալով՝ 1956 թվականին Օտմարը ավարտեց ֆուտբոլիստի կարիերան (չնայած այդ տարի հասցրեց ևս մեկ խաղ խաղալ Գերմանիայի երկրորդ հավաքականի կազմում և նույնիսկ հաջողվեց գոլ խփել)։ 1958 թվականին նա պաշտոնապես հայտարարեց իր կարիերայի ավարտի մասին։

Երկար ժամանակ զբաղվել է գազալցակայանի աշխատանքով, որը վարձակալել էր 1954 թվականին։ 1954 թվականին իր բիզնեսը ձախողելուց հետո 1969 թվականին ինքնասպանության փորձ է կատարել[5]։ Հետագայում նա ասել է, որ դա ընդամենը անհաջողության նկատմամբ տագնապային արձագանք է եղել[6]։

2004 թվականինն՝ Օտմարի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, Կայզերսլաուտերնի Ֆրից Վալտեր մարզադաշտի հյուսիսային տրիբունան անվանակոչվեց «Օտմար Վալտերի տրիբունա»։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #1031166416 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Boyd, Sir Alexander Walter, (born 16 June 1934)». Oxford University Press. 2007 թ․ դեկտեմբերի 1. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. Heinrich, Jürgen. Fußball — Erfolgsgarant für Pay-TV?. Wiesbaden: VS Verlag für Sozialwissenschaften. էջեր 100–112. ISBN 978-3-531-14594-5.
  6. Bitter, Jürgen. Deutschlands Fußball Nationalspieler, Sportverlag, 1997, p. 523.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտմար Վալտեր» հոդվածին։