Jump to content

Օտտո Սվերդրուփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտտո Սվերդրուփ
նորվ.՝ Otto Sverdrup
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 31, 1854(1854-10-31)[1][2][3]
ԾննդավայրԲինդալ, Նուռլան, Նորվեգիա
Մահացել էնոյեմբերի 26, 1930(1930-11-26)[4][1][2][…] (76 տարեկան)
Մահվան վայրՍանդվիկա, Նորվեգիա
ԳերեզմանՎեստրե գրավլունդ
Քաղաքացիություն Նորվեգիա
ԵրկերNew land; four years in the Arctic regions. Translated from the Norwegian?
Մասնագիտությունբևեռախույզ, ծովագնաց և ճանապարհորդ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներOtto Sverdrup?
 Otto Sverdrup Վիքիպահեստում

Օտտո Նեյման Քնոֆ Սվերդրուփ (նորվ.՝ Otto Neumann Knoph Sverdrup, հոկտեմբերի 31, 1854(1854-10-31)[1][2][3], Բինդալ, Նուռլան, Նորվեգիա - նոյեմբերի 26, 1930(1930-11-26)[4][1][2][…], Սանդվիկա, Նորվեգիա),  նորվեգացի բևեռախույզ, ծովագնաց և հետազոտող։ Սուրբ Օլաֆի մեծ խաչի շքանշանակիր՝ Կանադական Արկտիկական կղզեխմբի ուսումնասիրության համար։

Սվերդրուփի պատվին են անվանակոչվել կղզի Կարայի ծովում, կղզեխումբ Լինքոլնի ծովում, ինչպես նաև Աքսել-Հեյբերգ և Մին կղզիների միջև գտնվող նեղուցը։

2000 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Սվերդրուփի պատվին կոչեց նաև Լուսնի հակառակ կողմի խառնարաններից մեկը։

Կենսագրություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտո Նեյման Քնոֆ Սվերդրուփը ծնվել է 1854 թվականի հոկտեմբերի 31-ին Բինդալում՝ գյուղացու ընտանիքում։ Տասը երեխաներից երկրորդն էր ընտանիքում։ Առաջին ուսուցիչը հայրն է եղել։ Տասը տարեկանից Օտտո Նեյման Քնոֆ Սվերդրուփը սովորել է որսորդություն, իսկ առաջին արջին սպանել է արդեն 14 տարեկան հասակում։

17 տարեկանից Սվերդրուփը զբաղվում է ծովագնացությամբ և եղել է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում: Կապիտանի դիպլոմ ստացել է 25 տարեկան հասակում Հյուսիսատլանտյան երկայնքով մշտական ծովագնացություն է իրականացրել Նորվեգիայից դեպի Միացյալ Նահանգներ. նա ազատ տիրապետում էր անգլերենին։

Ֆրիտյոֆ Նանսենի հետ առաջին անգամ Օտտո Նեյման Քնոֆ Սվերդրուփը ծանոթացել է նրա եղբար՝ դատավոր Ալեքսանդրի միջոցով, ում տունը գտնվում էր Սվերդրուփի ֆերմայի հարևանությամբ։

Երբ Օտտոն 34 տարեկան էր, Նանսենի հետ առաջին անգամ պատմության մեջ անցան Գրենլանդիա կղզին ծայրեծայր։ Երբ Ֆրիտյոֆ Նանսենը «Ֆրամ» նավով կազմակերպեց բևեռային արշավախումբ դեպի Հյուսիսային բևեռ, Օտտոն նույնպես, սեփական դիմումի հիման վրա, մտավ անձնակազմի շարքերը որպես նավի հրամանատար։ Դեռևս 1891 թվականին Օտտո Նեյման Քնոֆ Սվերդրուփը ամուսնանում է իր զարմուհի Անդրեա Գրեթե Էնգելսքյոնի հետ (1866—1937 թվականներ)։ Նրանց միակ դուստրը՝ Օրհիլդը (1893—1932) ամուսնացավ հայտնի լեզվաբան Կարլ Մարսթրանդերի հետ (1883—1965):

1895 թվականի մարտի 14-ից մինչև 1896 թվականի օգոստոսի 20-ը Նորվեգական բևեռային արշավախմբի գլխավոր պատասխանատուն է դառնում, քանի որ Նանսենը Յոհանսենի հետ մեկնել էր սահնակներով, որպեսզի նվաճի Հյուսիսային բևեռը։ 1897 թվականի մեկ սեզոնով աշխատել է Շպիցբերգենի տուրիստական նավերից մեկում որպես հրամանատար։

Նորվեգական բևեռային արշավախումբ (1893-1896)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օտտո Նեյման Քնոֆ Սվերդրուփը «Ֆրամի» առաջին գիտարշավի ժամանակ. 1893—1896 թվականներ: Լուսանկարիչ Ֆրիտյոֆ Նանսեն

«ֆրամ» նավը բաց ծով դուրս ելավ 1893 թվականի հունիսիս 24-ին՝ Պիպերվիկի ծովածոցից, որը Նանսենի Լյուսակերի «Գոթհոբ» առանձնատան մոտակայքում էր գտնվում։ Մինչև հուլիսի 15-ը նավը լողում էր ընդհուպ Նորվեգիայի ափերով՝ սննդամթերք բեռնելով։ Լքելով Վարդյոն, «Ֆրամը» հասավ Բարենցի ծով լիակատար մառախուղի պայմաններում, որը շարունակվում էր չորս օր։ Նույն թվականի հուլիսի 29-ին «Ֆրամը» վերջապես հասավ Յուգորսկի յար՝ նենեցական Խաբարովո գյուղ, որտեղ Է.Վ. Տոլլի պատվիրակը՝ կիսառուս-կիսանորվեգացի Տոբոլսկի քաղաքացի Ալեքսանդր Իվանովիչ Թրոնթհեյմը 34 սիբիրյան հասկիներ բերեց։ Նանսենի համար տհաճ անակնկալ էր սպասվում, քանի որ պարզվեց, որ բոլոր շները (բացառությամբ չորսի) ամորձատված որձ շներ էին։ իսկ բուծման համար միակ էգ շունը Նանսենին անձնական շունն էր՝ Քվիքը, որը նյուֆաունդլենդի և գրենլանդական լայկայի խառնուրդ էր։

Բոլոր ընտրված անձինք անցան մանրազնին բժշկական հետազոտություններ, որի արդյունքում երեք տարվա ընթացքում անձնակազմի ոչ մի անդամ լուրջ կերխպով չհիվանդացավ (չհաշված Նանսենի ռևմատիզմն ու Սվերդրուփի գաստրիտը

Նանսենյան գիտարշավի մասնակիցներն էին.

  1. Ֆրիտյոֆ Նանսեն (նորվ.՝ Fridtjof Nansen) — կենդանաբանության դոկտոր, գիտարշավի ղեկավար, կենդանաբան, ջրաբան և օվկիոնոսաբան։
  2. Օտտո Նեյման Սվերդրուփ (նորվ.՝ Otto Neumann Sverdrup) — «Ֆրամի» հրամանատար, ով այդ պաշտոնն իրականացրել է 1895 թվականի մարտի 14-ից։
  3. Սիգուրդ Սքոթ-Հանսեն (նորվ.՝ Sigurd Scott Hansen) — հրամանատարի օգնական, Նորվեգիայի ռազմածովային ուժերի կրտսեր լեյտենանտ։ Գիտարշավի ժամանակ գլխավոր օդերևութաբանն էր, աստղագետը և մագնիսական ու գրավիտացիոն հետազոտությունների մասնագետը։ Արշավախմբին մասնակցելու համար դիմում տվել է 1890 թվականի Սուրբծծնդյան տոների երրորդ օրը և միանգամից ընդունվել անձնակազմի մեջ։
  4. Հենրիկ Գրևե Բլեսինգ (նորվ.՝ Henrik Greve Blessing), բժշկագիտության թեկնածու, բժիշկ, անասնաբույժ և արշավախմբի կենսաբան։ Ավարտել է Քրիստիանիայի համալսարանը «Ֆրամ» նավով արշավախումբ մեկնելուց մի քանի շաբաթ առաջ՝ 1893 թվականին։
  5. Թեոդոր Կլաուդիուս Յակոբսեն (նորվ.՝ Theodor Claudius Jacobsen) — «Ֆրամի» ղեկապետ։ Նորվեգիայի և Նոր Զելանդիայի ռազմածովային ուժերի ղեկապետ։
  6. Անտոն Ամունդսեն (նորվ.՝ Anton Amundsen) — «Ֆրամ» նավի գլխավոր մեքենավար։ Նորվեգիայի ռազմածովային ուժերի մեքենավար, ով ծառայել է քառորդ դար։ Արշավախմբի ամենաավագ մասանկիցը (ծնվել է 1853 թվականին)։ Իր դիմումի մեջ միտումնավոր պակասեցրել էր տարիքը, որպեսզի մասնակցության շանսերն ավելի մեծանան։ 1893 թվականին Նորվեգիայի ռազմածովային ուժերի կողմից քառամյա արձակուրդ է ստանում՝ վարձատրման պահպանմամբ, որպեսզի կարողանա մասնակցել գիտարշավին:81:
  7. Ադոլֆ Յուել (նորվ.՝ Adolf Juell) — արշավախմբի կոկ և գլխավոր պահեստապետ։ 1879 թվականից ծառայել է Նորվեգիայի ռազմածովային ուժերում։
  8. Լարս Պետերսեն (նորվ.՝ Lars Pettersen) — արշավախմբի երկրորդ մեքենավար։ Ծառայել է Նորվեգիայի ռազմածովային ուժերում։ 1895 թվականից իրականացրել է նաև կոկի և օդերևութաբանի պարտականությունները։ Արդեն «Ֆրամ» նավի տախտակամածին պարզ դարձավ, որ ազգությամբ շվեդ է (իսկ իրական ազգանունը Պետերսոն է)։ Իրեն որպես նորվեգացի էր ներկայացրել, որպեսզի հնարավորություն ունենա մասնակցելու գիտարշավին։ Նանսենի գրքում ներկայացված է, որ Լարսի ծնողները նորվեգացիներ են, ովքեր ապրում են Շվեդիայում։ Չնայած որ նրանք էլ էին շվեդացիներ

:81:

  1. Ֆրեդերիկ Յալմար Յոհանսեն (նորվ.՝ Fredrik Hjalmar Johansen) — օդերևութաբան և հնոցապան։ Նորվեգական բանակի պահեստային լեյտենանտ։ Համաձայնվել է որպես հնոցապան աշխատել, քանի որ այլ աշխատանք նավում այլևս չկար։
  2. Պեդեր Լեոնար Հենդրիքսեն (նորվ.՝ Peder Hendriksen) — նավաստի և հարպունահար։ Նորվեգիայի ռազմածովային ուժերի նավապետ։ Ավելի ուշ մասնակցեց նաև Օտտո Նեյման Սվերդրուփի գիտարշավին՝ 1898-ից 1902 թվականներին։
  3. Բերնար Նուրդալ (նորվ.՝ Bernhard Nordahl) — հնոցապան և նավաստի։ Կատարել է նաև օդերևութաբանի պարտականություններ։ նորվեգիայի ռազմածովային ուժերի ունտեր-սպա։
  4. Իվար Օտտո Իրգենս Մուգսթա (նորվ.՝ Ivar Otto Irgens Mogstad) — նավաստի, շնասահնակների մասնագետ և ժամապահ։ Մինչև գիտարշավին անդամակցելը շատ մասնագիտություններ է փոխել, այդ թվում և սղոցարանի աշխատակից ու հոգեբուժական հիվանդանոցի վերակացու։
  5. Բերնթ Բենսթեն (նորվ.՝ Bernt Bentzen) — նավաստի։ 1890 թվականից ծառայել է Նորվեգիայի արկտիկական ռազմածովային ուժերում։ Անձնակազմի մեջ է ներառվել Թրոմսյոյից նավի մեկնելուց մեկուկես ժամ առաջ։ Սկզբում նրան ընդունեցին ժամանակավոր կերպով, որպեսզի հասներ մինչև Յուգորսկի շար, սակայն հետո մնաց մինչև գիտարշավի ավարտը:84—85:

Օգոստոսի 13-ին, ժամը 03:15, անցնելով 180 ծովային մղոն հեռավորություն, քսանութ օրերի ընթացքում «Ֆրամն» ավարտեց իր հազարքառասունմեկերորդ օրվա դրեյֆումը։ Այն արդեն գտնվում էր Շպիցբերգենի հյուսիսում։

1896 թվականի օգոստոսի 14-ին «Ֆրամը» հասավ նորվեգիային պատկանող Դանիական կղզու ափերին։

Հետագա գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականին Սվերդրուփը տեղափոխվում է Կուբա, որտեղ գնեց մի պլանտացիա։ Սակայն ժամանակ չունենալու պատճառով կրկին վերադառնում է Նորվեգիա։

1914 թվականին Ռուսական կայսրությունը նրան հրավիրում է մի բևեռային հատուկ օպերացիայի, որպեսզի գտնեն 1914 թվականին կորած արշավականներին՝ Գեորգի Սեդովին, Վլադիմիր Ռուսանովին և Գերոգի Բրուսիլովին, որքնք մեկը մյուսի հետևից կորան 1913 թվականին՝ բևեռայի հետազոտություններ իրականացնելու ժամանակ։ Օտտո Նեյման Քնոֆ Սվերդրուփը նշանակվեց «Էկլիպես» շոգենավի կապիտան և նույն թվականին էլ մեկնեց Արկտիկա։ 1914—1915 թվականների ձմռանը մնաց Թայմիր թերակղզու ափերից հյուսիս-արևմուտք, քանի որ նավը սեղմվել էր սառույցների մեջ։ Հետո ազատվելով սառցե գերությունից, ուղևորվեց դեպի Մեկուսացման կղզի, որտեղ 1915 թվականին բարձրացրեց ռուսական դրոշը։

Կյանքի մնացած տարիները անցկացնում է հայրենիքում։

Օտտո Նեյման Քնոֆ Սվերդրուփը իր մահկանացուն կնքում է 1930 թվականի նոյեմբերի 26-ին Սանդվիկում՝ Օսլոյի մոտակայքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Guldborg Søvik og Lars Hole Der isen aldri går. Et år i Otto Sverdrups rike ISBN 978-82-91948-08-9, 2001
  • William Barr, Otto Sverdrup to the rescue of the Russian Imperial Navy.
  • Otto Neumann Sverdrup; Per Schei; Herman Georg Simmons; Edvard Bay (1904), New land: four years in the Arctic regions, London, Longmans, Green, and Co.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Սվերդրուփ» հոդվածին։